Արմինֆո. Ադրբեջանը պատրաստ է ղարաբաղյան հակամարտությունում առկա ստատուս-քվոյի փոփոխման շուրջ սուբստանտիվ բանակցություններին: Ըստ «Թրենդի», այդ մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի հետ հանդիպմանը, որն անցկացվել է Նյու Յորքում ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 71-րդ նստաշրջանի հարթակներում:
Ընդ որում Ադրբեջանի արտգործնախարարը կրկին Հայաստանին մեղադրել է ապակառուցողական քաղաքականության համար` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին խոչընդոտելու նպատակով:
«Հայաստանի կողմից (ԼՂՀ պաշտպանության բանակի զորքեր – խմբ.) Աղդամի շրջանում զորավարժության անցկացումը լուրջ սադրանք է, որը նպատակաուղղված է բանակցային գործընթացի վիժեցմանը», - հայտարարել է Մամեդյարովը: