Արմինֆո. ՀՀ ԱԳՆ-ը դատապարտում է հնդկական Քաշմիրում տեղի ունեցած ահաբեկչությունը:
ՙՄենք խստորեն դատապարտում ենք հնդկական Քաշմիրում ահաբեկչությունը: Ցավակցում ենք զոհվածներին հարազատներին և մերձավորներին՚,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:
Կիրակի օրը մի խումբ զինված գրոհայիններ հարձակվել են հնդկական Ջամմու և Քաշմիր նահանգի Բարամուլլայի շրջանի Ուրի քաղաքում գտնվող հետևակային գումարտակի ճամբարի վրա: Բախումները շարունակվել են մի քանի ժամ, զոհվել է 17 զինծառայող, ոչնչացվել է չորս գրոհային: Ջամմու և Քաշմիր նահանգում ակտիվ գործունեություն են ծավալում անջատողականները, ովքեր պայքարում են անկախացման կամ էլ Պակիստանին միացման համար: