Արմինֆո. Վարդևան Գրիգորյանի ընտանիքում տեղի ունեցած ողբերգության պատճառով դադարեցվում է Բալասանյան դաշինքի քարոզարշավը: Բալասանյանի նախընտրական շտաբը խոր ցավակցություն և զորակցություն է հայտնում Գրիգորյանների ընտանիքին:
Նշենք, որ այսօր իրենց տան նկուղում հայտնաբերվել է «Բարգավաճ Հայաստան՚ կուսակցությունից Գյումրիի քաղաքապետի թեկնածու Վարդևան Գրիգորյանի /Գյումրիի մանկավարժական համալսարանի նախկին ռեկտոր/ որդու՝ Արշակ Գրիգորյանի դին: Դին տեղափոխվել է Գյումրիի հիվանդանոց, որտեղ էլ պարզվել է, որը նա մահացել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքից: Հանգամանքները պարզվում են:
Նշենք, որ ավելի վաղ առեղծվածային հանգամանքներում սպանվել էր Վարդևան Գրիգորյանի եղբայրը: Պաշտոնական վարկածի համաձայն՝ հանցագործությունը տեղի է ունեցել խանդի հողի վրա: