Արմինֆո. Նոր կյանք գյուղական համայնքի նորընտիր գյուղապետ Գարիկ Սարգսյանը խոստանում է որակապես նոր կենսամակարդակ ապահովել համայնքում: Այդ մասին նա հայտարարել է Երևանում կայացած մամուլի ասուլիսում` պատասխանելով ԱրմԻնֆո-ի թղթակցի հարցին: «Ես մտադիր եմ իրագործել մի շարք ծրագրեր, որոնք ոչ միայն կբարձրացնեն գյուղի սոցիալ-տնտեսական մակարդակը, այլև այն կվերածեն զբոսաշրջության կենտրոնի», - ընդգծել է նա: Ընդ որում գյուղապետը նշել է, որ գյուղական ավագանիում սպասվում է «կադրային կոտորած»: «Բոլոր նրանք, ովքեր չեն կարողանում և ունակ չեն աշխատելու, զբաղեցրած պաշտոնները կհանձնեն երիտասարդ պրոֆեսիոնալներին», - նշել է նա: Սարգսյանը նաև նշել է, որ մտադիր է վաճառել ծառայողական մեքենան և այդ միջոցներով գյուղական զբոսայգի կառուցել: «Ես սեփական մեքենա ունեմ, որը կարող եմ օգտագործել գյուղապետարանի կարիքների համար», - ընդգծել է նա: Սարգսյանը նշել է, որ 17 տարի շարունակ վերընտրվել է կառավարող ՀՀԿ ներկայացուցիչ Մայիս Աբրահամյանը, ով իր պարտականությունները չէր կատարում: Ընդ որում նա նշել է, որ իրեն հաջողվել է հաղթել հանրապետական թեկնածուին, քանի որ ընտրական գործընթացի նկատմամբ իրականացվել է կոշտ վերահսկողություն: «Ոչ մի ձայն չի կորել», - հավաստիացրել է նա, հավելելով, թե մտադիր չէ համագործակցել ՀԿ հետ, քանի որ չի վստահում կառավարող ռեժիմին:
ԿԸՀ տվյալների համաձայն, սեպտեմբերի 18-ին Արարատի մարզի Նոր կյանք գյուղում ՏԻՄ ընտրություններում հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Գարիկ Սարգսյանը: Նրա օգտին քվեարկել է 467 ընտրող: ՀՀԿ թեկնածու Մայիս Աբրահամյանի օգտին քվեարկել 400 ընտրող: