Արմինֆո.Ադրբեջանում Իրանի դեսպան Մոհսուն Փակ Աինը հայ մարզիկին մեղադրել է իրանա-ադրբեջանական հարաբերությունները փչացնելու փորձի մեջ:
«Իրանում անցկացված մրցումներում հայ մարզիկը հագել էր չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դրոշով մարզազգեստ, ինչը հետապնդում էր փչացնել Իրանի և Ադրբեջանի միջև կարգավորված սերտ կապերը»,-հայտարարել է օրերս իր դիվանագիտական առաքելությունն այդ երկրում ավարտած դիվանագետը:
Դեսպանը նշել է, որ իրանական պետությունը կոշտ ձևով է արձագանքել այդ իրադարձությանը:
«Մրցումների կազմկոմիտեին արվել է խիստ զգուշացում: Ապագայում Հայաստանից Իրան ժամանող թիմերի նկատմամբ կիրակակացվի խիստ ուշադրություն: Մենք չենք ճանաչում ինքնահռչակ կազմավորումը»,-նշել է Մոհսուն Փակ Աինը:
Նշենք, որ Իրանում տեղի էր ունեցել մարզական խաղեր, որը կազմակերպել էր երկրի հայկական համայնքը: Մրցումներին Վրաստանը և Հայաստանը հրավիրված էին որպես հյուրեր: Հայաստանի ներկայացուցչի մարզազգեստի վրա եղել է ԼՂՀ դրոշի պատկերը, ինչն էլ առաջացրել էր Ադրբեջանի լուրջ դժգոհությունը: