Արմինֆո. Ձերբակալվել է քաղաքացիական ակտիվիստ Շահեն Հարությունյանը: Այդ մասին ասվում է ակտիվիստի ընկերների կողմից տարածված հաղորդագրության մեջ:
ՙՇահենի բոլոր ընկերներին և համակիրներին խնդրում ենք արագ մոբիլիզացվել ու չթողնել նոր անօրենություններ Շանթի որդու հանդեպ՚,- ասվում է հաղրդագրությունում:
Ձերբակալման փաստը հաստատել է նաև Շահենը՝ տեղեկացնելով, որ գտնվում է ոստիկանությունում:
Հիշեցնենք,ո ր 2013 թվականի նոյեմբերի 5-ին Շանթ Հարությունյանը Գայ Ֆոքսի դիմակներով իր շուրջ հարյուր զինակիցների հետ «Անոնիմուսների երթե էր սկսել դեպի ՀՀ նախագահի նստավայր: Սակայն ոստիկանները Մաշտոցի պողոտայում կանգնեցրել էին երթը: Տեղի էին ունեցել ընդհարումներ: Ոստիկանության պնդմամբ, իրենց աշխատակիցների նկատմամբ կիրառվել էին ինքնաշեն պայթուցիկ փաթեթներ և մահակներ: Բերման էր ենթարկվել 38 մարդ, 20 հոգի, այդ թվում՝ Շանթ Հարությունյանը և նրա որդի Շահենը, ձերբակալվել են: Հետագայում տասից ավելի ակտիվիստներ կալանավորվել էին: 2014 թվականի հոկտեմբերի 17-ին Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կայացրած դատավճռով Շանթ Հարությունյանը դատապարտվել է 6 տարվա ազատազրկման, իսկ նրա որդին` Շահեն Հարությունյանը, խուլիգանության մեղադրանքով դատապարտվել է 4 տարվա ազատազրկման, սակայն որոշվել է պատիժը պայմանականորեն չկիրառել:
Նշենք, որ սա ոստիկանների կողմից Շահենին ձերբակալելու առաջին դեպքը չէ: Այս տարվա հունիսին նա բերման էր ենթարկվել Գյումրիի Վարդանանց հրապարակից՝ Հռոմի Պապի կողմից Սուրբ պատարագ մատուցելուց առաջ: Նրան վերջին նախազգուշացում էր արվել, ըստ որի՝ եթե նա կրկին խախտի վաղաժամկետ ազատ արձակման պայմանները, կկալանավորվի: