Արմինֆո. Էջմիածնում նախընտրական իրավիճակը ցույց տվեց, թե ինչպես են Հայաստանի իշխանությունները պատժում մարդկանց, ովքեր չեն խաղում իրենց կանոններով: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՙԺառանգություն՚ կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը՝ մեկնաբանելով նախօրեին կայացած տեղեկան ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքները:
Նրա խոսքով, ոչ ոք Հայաստանի հանրապետական կուսակցությունից արդար և լեգիտիմ ընտրությունների անցկացում չէր սպասում, քանի որ դա կառավորղ ռեժիմի գործելաոճի մեջ չի տեղավորվում: ՙՄարզերը վերածվել են խալիֆայությունների՝ ֆեոդալական բարքերով, որտեղ իշխանիկները որոշում են ընտրական գործընթացների արդյունքները, հետևաբար՝ ժողովրդավարության դրսևորումներ ակնկալելը հիմարություն է՚,- նշել է Մարտիրոսյանը: Նա նաև ավելացրել է, որ որքան էլ որ Գյումրիի և Վանաձորի բնակիչներն ընդդիմադիր տրամադրված լինեն, կառավարող ռեժիմը թույլ չի տա հոկտեմբերի 2-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում ազատ կամարտահայտումը:
ՙԲարգավաճ Հայաստան՚ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանն իր հերթին հայտարարել է, որ իր ներկայացրած կուսակցությունն ընդհանուր առմամբ գոհ է ընտրությունների արդյունքներից, քանի որ հաջողություն է արձանագրել Մասիսում և Արտաշատում: ՙԿենսագործունեության բոլոր ոլորտներում կան խնդիրներ, որոնք առաջացել են իշխանության պատճառով, հետաբար՝ ընտրությունները չեն կարող բացառություն լինել՚,- նշել է նա: Ըստ որում, քաղաքական գործիչը գտնում է, որ կեղծիքները և իրավախախտումները, որոնց մասին հայտարարում են դիտորդները, անպատժելիության մթնոլորտի հետևանք են: ՙՆույնիսկ եթե կեղծիքները համակարգային բնույթ չեն կրում, տեղի պաշտոնյաները գնում են դրան՝ լավ հասկանալով, որ պատասխանատվություն չեն կրի՚,- ընդգծել է նա: Ըստ որում, Մելքումյանն ավելացրել է, որ թեժ պայքար է սպասում Գյումրիում և Վանաձորում, որտեղ, նրա կարծիքով, ՙմթնոլորտի լուրջ փոփոխություն՚ է զգացվում:
ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը գտնում է, որ ՏԻՄ ընտրություններում մի քանի անհասկանալի միջադեպ է արձանագրել, սական նա կեղծիքներ դրանք չի անվանել: Ըստ որում, դաշնակցականը հայտարարել է, որ ՀՅԴ-ն ամբողջովին լուծել է ընտրությունների ընթացքում իր առջև դրած խնդիրը: ՙՄենք գոհ ենք ընտրությունների արդյունքներից, քանի որ մեր թեկնածուները հաղթել են բազմաթիվ ընտրատեղամասերում՚,-նշել է նա:
Նշենք, որ Հայաստանի 37 համայնքներում ավարտվել է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների առաջին փուլը, որոնք, տեղի դիտորդների հավաստմամբ, անցել են բազմաթիվ իրավախախտումներով և կեղծարարություններով: Մասնավորապես, «Քաղաքացիական դիտորդե նախաձեռնությունը և «Թրանսփարենսի ինթերնշնլըե հաղորդում են, որ նախօրեին ողջ ընտրական գործընթացի ժամանակ բազմաթիվ խախտումների մասին ահազանգեր են ստացվել: Խոսքը վերաբերում է, մասնավորապես, ուրիշի փոխարեն քվեարկություններին, քվեաթերթիկների առևանգմանն ու լցոնմանը, ընտրատեղամասերից դուրս քվեարկությանը, ընտրողների ահաբեկմանը, ընտրատեղամասերում հերթերի գոյացմանը, բազմակի քվեարկությանը, լրագրողների և դիտորդների գործունեությանը խոչընդոտմանը:
Էջմիածին քաղաքում գործը հասել է թեկնածուներից մեկի առևանգմանն ու ահաբեկմանը, որին, ըստ ԶԼՄ-ների, մեղսակից են գեներալ, պատգամավոր Մանվել Գրիգորյանի որդու` գործող քաղաքապետ Կարեն Գրիգորյանի կողմնակիցները: Փաստի առնչությամբ հարուցվել է քրեական գործ: Քաղաքապետի պաշտոնի թեկնածուն, ում ծեծել էին, դեռ հիվանդանոցում է: