Արմինֆո. Հայաստանի 37 համայնքներում ավարտվել է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների առաջին փուլը, որոնք, տեղի դիտորդների հավաստմամբ, անցել են բազմաթիվ իրավախախտումներով և կեղծարարություններով:
Մասնավորապես, «Քաղաքացիական դիտորդ» նախաձեռնությունը և «Թրանսփարենսի ինթերնշնլը» հաղորդում են, որ նախօրեին ողջ ընտրական գործընթացի ժամանակ բազմաթիվ խախտումների մասին ահազանգեր են ստացվել: Խոսքը վերաբերում է, մասնավորապես, ուրիշի փոխարեն քվեարկություններին, քվեաթերթիկների առևանգմանն ու լցոնմանը, ընտրատեղամասերից դուրս քվեարկությանը, ընտրողների ահաբեկմանը, ընտրատեղամասերում հերթերի գոյացմանը, բազմակի քվեարկությանը, լրագրողների և դիտորդների գործունեությանը խոչընդոտմանը:
Էջմիածին քաղաքում գործը հասել է թեկնածուներից մեկի առևանգմանն ու ահաբեկմանը, որին, ըստ ԶԼՄ-ների, մեղսակից են գեներալ, պատգամավոր Մանվել Գրիգորյանի որդու` գործող քաղաքապետ Կարեն Գրիգորյանի կողմնակիցները: Փաստի առնչությամբ հարուցվել է քրեական գործ: Քաղաքապետի պաշտոնի թեկնածուն, ում ծեծել էին, դեռ հիվանդանոցում է:
Ոստիկանությունն արդեն հաղորդել է, որ նյութեր են նախապատրաստվում դիտորդներից ու ԶԼՄ-ներից ստացված ահազագների առնչությամբ:
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ