Արմինֆո. Երկրում առկա տնտեսական իրավիճակի վերաբերյալ նոր վարչապետ Կարեն Կարապետյանի բոլոր կոշտ հայտարարությունները քաղաքական շոուի մասն են, որը կազմակերպել են ՀՀԿ-ն և Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում այդպիսի կարծիք է հայտնել «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը:
Նա հայտարարել է, որ չի հավատում նոր վարչապետի բարեփոխիչի իմիջին և որևէ լուրջ փոփոխություն չի ակնկալում նրա գործունեությունից: «Բոլոր այդ հայտարարությունները, սակագների վերանայման վերաբերյալ հանձնարարականները քաղաքական շոու է, որը նպատակաուղղված է ժողովրդին խաբելուն», - նշել է պատգամավորը: Փոստանջյանն ընդսմին հայտարարել է, որ Կարապետյանը չի կարող ազատ լինել նեխած քաղաքական և տնտեսական համակարգում, որտեղ ողջ քաղաքական վերնախավը տարբեր թելերով փոխկապակցվված է: «Նա Կրեմլի պատվիրակ է, և դրանով ամեն ինչ ասված է», - ընդգծել է խմբակցության ղեկավարը:
Հիշեցնենք, որ նախօրեին խորհրդարանում նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ տնտեսության իրական հատվածի վիճակը չափազանց ծանր է, և անհրաժեշտ են համակարգային բարեփոխումներ: Նա նաև հայտարարել է ոչ բնական մենաշնորհների դեմ պայքարելու մտադրության մասին: Ընդ որում հաղորդել է կառավարությունում սպասվող փոփոխությունների մասին, չնշելով այն նախարարների անունները, որոնք լքելու են նախարարների կաբինետը: Այսօր կառավարության նիստում էլ Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ Հայաստանում կվերանայվի գազի և էլեկտրաէներգիայի ոլորտի սակագնային քաղաքականությունը: Ընդ որում նա ՀԾԿՀ-ին, Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հանձնարարել է համատեղ քննարկել և ներկայացնել սակագնային քաղաքականության վերանայման վերաբերյալ առաջարկություններ:
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ