Իրանի նկատմամբ պատժամիջոցները և Հայաստանի էներգետիկ շահը
Երևանի քաղաքապետարանը նախատեսում է Մաշտոցի այգին վերածել ՙբետոնոգրադի՚
Մոսկվայում կընթանա ադրբեջանցի և հայ մտավորականության ներկայացուցիչների աշխատանքային հանդիպում
Իրանում քաոսի գոտու ստեղծմանը կհաջորդի Ադրբեջանի ներուժի ամրապնդում, գտնում է լեհ փորձագետը
Սերգեյ Գրինյաև. ԱՄՆ-ը, Իսրայելը և Ֆրանսիան փորձում են փոխել Հարավային Կովկասի քաղաքական հակումները
Ադրբեջանցի պատգամավորները կայցելեն Երևան`ՙԵվրանեսթին՚ մասնակցելու նպատակով
ՀԱԿ-ը Հրազդանի քաղաքապետի ընտրությունները բնութագրել է որպես ՙպրեսկոտային՚
Մաշտոցի այգում շինարարությունը դատարան դիմելու առիթ է հանդիսացել
ՀՀ դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի և եվրոյի նկատմամբ
Աբխազիայի նախագահի նկատմամբ մահափորձ է կատարվել
Ադրբեջանական ընկերությունն սկսել է շրջագա ճանապարհի կառուցումը Վրաստանում
Վրաստանի բնակչությանն էներգավաուչերներ կբաժանեն
Իրանի ռազմանավերը Միջերկրական ծովում են
Հիլարի Քլինթոն. Իրանի նամակը ժամանակին եկավ
Բաքվում ձերբակալվել են իրանական հեռուստատեսության թղթակիցն ու վարորդը
ՙԵվրատեսիլի՚ նախաշեմին Ադրբեջանում չեզոքացնում են իսլամականների՞ն
Ի պատասխան ԵՄ պատժամիջոցների` Իրանը դադարեցրել է նավթի մատակարարումները ԵՄ վեց երկրներ
ԱՄՆ Պետդեպարտամենտ. Միջուկային ծրագրի հաջողությունների վերաբերյալ Իրանի հաղորդումները չափազանցված են
Վրաստանը ողջունում է աշխարհագրական անվանումների փոխադարձ պաշտպանության մասին ԵՄ խորհրդի որոշումը
Ադրբեջանն ու Թուրքիան աշխուժացնում են Trans Anadolu գազատարին առնչվող գործընթացը
Վրաստանի խորհրդարանում քննարկում են Բաթումում մզկիթի կառուցման հարցը
Վրաստանը շահագրգռված է Աֆղանստանի հետ տնտեսական հարաբերությունների խորացմամբ
Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը մեկնաբանել է իրանական կողմի բողոքի նոտան
Քննարկվել են Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև համագործակցությանն առնչվող հարցեր
Հարավային Օսիայի նախագահի պաշտոնի նախկին թեկնածու Ալա Ջիոևայի վիճակը կայուն ծանր է
Սերգեյ Գրինյաև. ԱՄՆ-ը, Իսրայելը և Ֆրանսիան փորձում են փոխել Հարավային Կովկասի քաղաքական հակումները
Հանս-Յոհեն Շմիդտ: Կթու կովը չի կարելի մինչև վերջ կթել, քանի որ կգա մի օր, երբ այն այլևս կաթ չի տա
Անրի Ռենո. 1915-ին բացված վերքը չի փակվում, քանի դեռ շարունակվում է ցեղասպանության ժխտումը
Ռուսաստանին պակասում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում հստակ ձևավորված քաղաքականություն
Թաթուլ Մանասերյան: Մենք կանգնած են ճիշտ ճանապարհին, բայց չգիտես ինչու խցանվել ենք…
Եվրոպայում Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման շղթայական ռեակցիան Ֆրանսիայի վրա կանգ չի առնի
Կարինե Մինասյան: Հայաստանն ունի բիզնես-վարկանիշում իր դիրքերը բարելավելու մեծ շանսեր
Առաջիկա տասնամյակներում Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի վճռական առավելության մասին խոսելու հարկ չկա
Հայաստանի խորհրդարանի մեծամասնական տեղերը բացառում են ցանկացած մրցակցություն ընտրություններում
ՙՆոր ժամանակներ՚ կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանի հարցազրույցն ԱրմԻնֆո լրատվական գործակալությանը:
Աշոտ Սաֆարյան
Պրն. Կարապետյան, Դուք բազմիցս նշել եք Հայաստանի կողմից Եվիասիական միությանն աջակցելու անհրաժեշտությունը: Ինչո՞վ է պայմանավորված նման անհրաժեշտությունը, և երկրի իշխանությունները որքանո՞վ են դա գիտակցում:
Իրոք, ես բազմիցս պնդել եմ, որ ՌԴ վարչապետի առաջքաշած այդ գաղափարն ունի իրականանալու բոլոր շանսերը, և որ մեր երկիրը պետք է միանա այդ կառույցին: Բանն այն է, որ 21-րդ դարը տարածաշրջանային միավորումների դար է: Օրինակները բազմաթիվ են`Պանամերիկյան միությունը, որը ստեղծվում է ԱՄՆ և Լատինական Ամերիկայի երկրների կողմից, Եվրամիությունը, Չինաստանը, որն ակտիվորեն ինտեգրացիոն գործընթացներ է նախաձեռնում տարածաշրջանում: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա մենք ուղղակի պետք է ինչ-որ կերպ կողմնորոշվենք մեր արտաքին քաղաքական վեկտորի հարցում: Եվ, կարծում եմ, ամենաճիշտը և նպատակահարմարը ռուսաստանամետ վեկտորն է: Առավել ևս, որ ինտեգրացիոն գործընթացների իրական մեխանիզմներ հետխորհրդային տարածքում արդեն գործում են`օրինակ, Մաքսային միության տեսքով:
Բայց Հայաստանի իշխանությունները հեռանկարային չեն համարում այդ միությանն անդամակցելը`վկայակոչելով այդ կառույցի անդամների հետ ընդհանուր սահմանների բացակայությունը…
Իշխանությունների հայտարարությունները Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի Մաքսային միության անդամակցելու անհնարինության մասին`վերջիններիս հետ Հայաստանի ընդհանուր սահմանների բացակայության պատճառով, իրականում անհիմն են: Օրինակ`ՀՀ ղեկավարությունը եվրոպացի պաշտոնյաների հետ ամեն հանդիպման ժամանակ հայտարարում է, որ եվրաինտեգրումը Հայաստանի արտաքին քաղաքականության գերակայություններից մեկն է: Ավելին, բանակցություններ են տարվում ԵՄ հետ ազատ առևտրի և Ասոցացման համաձայնագրի կնքման շուրջ: Հարց է ծագում`իսկ արդյոք մենք ընդհանուր սամաններ ունենք Եվրամիության հետ: Անշուշտ, ոչ: Բայց, չգիտես ինչու, սահմանների բացակայությունը չի խանգարում եվրաինտեգրման գործընթացին: Իրականում Հայաստանի իշխանությունները խճճվել են իրենց արտաքին քաղաքական գերակայություններում, ոչ ոքի ոչինչ չմերժելով` պատրաստակամություն հայտնելով անդամակցել բոլոր հնարավոր միջազգային կառույցներին: Այդ քաղաքականությունը, որը սխալմամբ կոչվում է կոմպլեմենտարիզմ, իրեն արդեն սպառել է: Հայաստանի ղեկավարությունն այժմ չափազանց անհարմար իրավիճակում է: Նրանք ստիպված են ընտրություն կատարել, քանի որ այլևս անհնար է շարունակել սիրախաղը համաշխարհային ուժային կենտրոնների հետ: Ըստ որում, ես մտավախություն ունեմ, որ ընտրությունը չի կատարվի հօգուտ Եվրասիական միության:
Ինչու՞
Մաքսային միությանը, իսկ հետագայում նաև Եվրասիական միությանն ինտեգրվելու իշխանությունների ցանկության բացակայության պատճառը պայմանավորված է այն փաստով, որ հիշյալ կառույցները գերեզման կդառնան հայկական օլիգապոլիայի համար: Մաքսային միությունը կրկնակի վերահսկողություն է: Այստեղ արդեն չեն գործի մաքսակետերում ՙատկատի՚ մեխանիզմներ, ներմուծվող ապրանքի գնագոյացման հետ կապված մեքենայություններ: ՀՀ իշխանությունում գտնվող մարդիկ իրենք են հանդիսանում մոնոպոլիստներ, հետևաբար`նրանք չեն համաձայնի Մաքսային միության առաջարկած`նոր, իրենց ոչ ձեռնտու պայմաններին:
Բայց վարչապետ Տիգրան Սարգսյանը Սանկտ Պետերբուրգում ստորագրել է ԱՊՀ շրջանակներում ազատ առևտրի գոտու մասին պայմանագիրը, ինչը ապագա Եվրասիական տնտեսական միության հիմքերից մեկն է...
Կրկնում եմ`ներկայիս իշխանությունը չի ցանկանում անդամակցել Եվրասիական միությանը:
Հայաստանն ստորագրել է ԱՊՀ շրջանակներում ազատ առևտրի գոտու վերաբերյալ պայմանագիր`բացառապես այն պարզ պատճառով, որ իշխանություններին հարկավոր էին գումարներ ԵվրԱզԷՍ հիմնադրամից: Բայց հետագա ինտեգրում նրանք չեն ցանկանում:
Շատ փորձագետներ Եվրասիական միության գաղափարը դիտարկում են որպես հակակշիռ ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրին: Համաձա՞յն եք արդյոք այդ պնդմանը:
Առաջինը`կան իրողություններ, որոնք անհնար է անտեսել: Հայաստանը, դժբախտաբար, երբեք քաղաքական առումով ինքնուրույն չի եղել` բացի Տիգրան Մեծի կառավարման շրջանում: Եթե համառոտ պատմական էքսկուրս կատարենք, ապա կարելի է տեսնել, որ շատ հայ թագավորներ նշանակվել են ժամանակի խոշոր տերությունների` Բաբելոնի, Պարթևական կայսրության, Հռոմի, Բյուզանդիայի կողմից: Հայաստանն այսօր էլ չունի այն քաղաքական, առավել ևս, տնտեսական ռեսուրսները, որպեսզի ապրի և զարգանա` առանց որև համաշխարհային կառույցի միանալու: Անկախության 20 տարիներին Հայաստանը մշտապես ինչ-որ բանի անդամակցել է, մերթ 90-ականների սկզբին ձգտում էր դեպի ՆԱՏՕ, մերթ` ՀԱՊԿ, մերթ դրսևորում է հավատարմություն եվրոպական արժեքներին: Սակայն ինչի՞ ենք մենք հասել այդ տարիների ընթացքում: Ի՞նչ ենք ստացել: Տնտեսություն, որպես այդպիսին, չունենք, Բնակիչների կեսը մեկնել է երկրից, և միակ նվաճումը հաղթանակն է Արցախյան պատերազմում: Բայց վերադառնանք Եվրասիական միությունից Եվրամիության տարբերության հարցին: Կարծում եմ, որ եվրոպացիները շահագրգռված չեն Հայաստանի տնտեսությունում ներդրումներ կատարելու հարցում: Մեր միջև չկա այն օրգանական կապը, որը կա, օրինակ, Հայաստանի և Ռուսաստանի միջև: Երկու երկրների միջև պատմականորեն արդեն ստեղծվել են այնպիսի հարաբերություններ, որ Հայաստանն ու հայերը ռուսների գիտակցության մեջ ընկալվում են որպես ՙյուրային՚: Ի տարբերություն Ռուսաստանի` Եվրամիությունն այսօր ակնհայտորեն ի զորու չէ ներդրումներ կատարել Հայաստանում, զարգացնել տնտեսությունը` հաշվի առնելով նրա վիթխարի ֆինանսական դժվարությունները: Դրա հաստատումն այն փաստն է, որ այսօր ԵՄ Չինաստանից և Ռուսաստանից վարկ է խնդրում եվրոն պահելու համար:
Ի տարբերություն Ձեզ`Հայաստանի այլ կուսակցությունների առաջնորդներ չեն շտապում իրենց տեսակետը հայտնել Եվրասիական միության գաղափարի առնչությամբ: Ձեր կարծիով, ինչո՞վ է պայմանավորված այդ անորոշությունը:
Կարծում եմ, որ մեր քաղաքական կուսակցությունների անորոշությունն ընդհանուր առմամբ պետության անորոշ քաղաքականության հետևանք է: Բացի այդ, առջևում խորհրդարանական ընտրություններ են, և յուրաքանչյուր կուսակցություն այս կամ այն չափով հենվում է արտաքին ուժերի վրա`լինի դա Ռուսաստանը, թե Արևմուտքը: Այդ կախվածությունը նույնպես հանգեցնում է անվճռականության: Այսօր առավել քան ակնհայտ է, որ ոչ ոք չի համարձակվում հանդես գալ ռուսական նախաձեռնության դեմ: Չկան նաև դրա համար ծանրակշիռ փաստարկներ: Իշխանություններն, օրինակ, մեր հայտարարությունը համարում են լավ մտածված սադրանք, քանի որ, նրանց կարծիքով, մենք նրանց ընտրության առջև ենք կանգնեցրել:
Ըստ էության, ի՞նչ է այսօր տեղի ունենում իշխանության ներսում:
Այսօր Հայաստանում համակարգային ընդդիմության բացակայության պատճառով իշխանությունն ինքն է հաշվեհարդար տեսնում իր ներկայացուցիչների հետ: Այն զբաղվում է ինքնախժռմամբ: Իշխանությունը չունի ո’չ միասնական տնտեսական հայեցակարգ, ո’չ միասնական քաղաքական հայեցակարգ, ո’չ գաղափարախոսական բազա: Եվ այժմ, երբ իրավիճակը համաշխարհային տնտեսությունում վատթարանում է, ինչի չի կարող չանդրադառնալ Հայաստանի վրա, այդ համակարգի մաղման անհրաժեշտություն է առաջանում:
UNIStream համակարգին են միացել նաև Հայբիզնեսբանկը և ՎՏԲ-Հայաստան Բանկը
Զարգացման Հայկական Բանկն իր հաճախորդներին առաջարկում է 14 անվճար բանկային ծառայություն
Զարգացման Հայկական Բանկն 2012 թվականին նախատեսում է վարկային պորտֆելը հասցնել 32 մլրդ.դրամի
Զարգացման Հայկական Բանկը մտադիր է IPO անցկացնել 2013 թվականի ավարտին