Լրահոս

Իրանի նկատմամբ պատժամիջոցները և Հայաստանի էներգետիկ շահը

Երևանի քաղաքապետարանը նախատեսում է Մաշտոցի այգին վերածել ՙբետոնոգրադի՚

Առէկսիմբանկ Գազպրոմբանկի խումբն իր հաճախորդներին առաջարկում է առևտրի ֆինանսավորման փաստաթղթային գործառնությունների ժամանակակից գործիքներ

Փորձագետ. Շոտլանդիայի անկախության կայացման գործընթացը կարևոր է ոչ միայն Ղարաբաղյան հարցի կարգավորման, այլ նաև ողջ աշխարհի համար

Մոսկվայում կընթանա ադրբեջանցի և հայ մտավորականության ներկայացուցիչների աշխատանքային հանդիպում

Փորձագետ. Խոջալուի հարցը չի կարգավորվում հայկական կուսակցությունների կողմից վերջինիս քաղաքականացվածության հետևանքով

Սոցիոլոգ.Հայաստանի սոցիալ-քաղաքական իրավիճակի կայունացման գործում առավել նշանակալից է հանրապետականների և ՙԲարգավաճ Հայաստանի՚ ներդրումը

Օբամայի վարչակազմը քննադատության է ենթարկվում ոչ ժողովրդավարական վարչակազմերի հետ հարաբերությունների համար

Մաշտոցի այգու շուրջ ստեղծված իրավիճակը Ոստիկանությանն ստիպում է քննարկումներ անցկացնել հասարակական կազմակերպությունների հետ

Իրանում քաոսի գոտու ստեղծմանը կհաջորդի Ադրբեջանի ներուժի ամրապնդում, գտնում է լեհ փորձագետը

Սերգեյ Գրինյաև. ԱՄՆ-ը, Իսրայելը և Ֆրանսիան փորձում են փոխել Հարավային Կովկասի քաղաքական հակումները

Ադրբեջանցի պատգամավորները կայցելեն Երևան`ՙԵվրանեսթին՚ մասնակցելու նպատակով

ՀԱԿ-ը Հրազդանի քաղաքապետի ընտրությունները բնութագրել է որպես ՙպրեսկոտային՚

Թուրքագետ. Հայաստանը պատրաստ է հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ, ինչը չի կարելի ասել Թուրքիայի մասին

Մաշտոցի այգում շինարարությունը դատարան դիմելու առիթ է հանդիսացել

Ռեգիոնալ

ՀՀ դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի և եվրոյի նկատմամբ

Աբխազիայի նախագահի նկատմամբ մահափորձ է կատարվել

Ադրբեջանական ընկերությունն սկսել է շրջագա ճանապարհի կառուցումը Վրաստանում

Վրաստանի բնակչությանն էներգավաուչերներ կբաժանեն

Իրանի ռազմանավերը Միջերկրական ծովում են

Հիլարի Քլինթոն. Իրանի նամակը ժամանակին եկավ

Բաքվում ձերբակալվել են իրանական հեռուստատեսության թղթակիցն ու վարորդը

ՙԵվրատեսիլի՚ նախաշեմին Ադրբեջանում չեզոքացնում են իսլամականների՞ն

Ի պատասխան ԵՄ պատժամիջոցների` Իրանը դադարեցրել է նավթի մատակարարումները ԵՄ վեց երկրներ

ԱՄՆ Պետդեպարտամենտ. Միջուկային ծրագրի հաջողությունների վերաբերյալ Իրանի հաղորդումները չափազանցված են

Վրաստանը ողջունում է աշխարհագրական անվանումների փոխադարձ պաշտպանության մասին ԵՄ խորհրդի որոշումը

Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը վերահաստատել է Ստամբուլի գազաբաշխիչ ցանցի ակտիվներ ձեռք բերելու շահագրգռվածությունը

Ադրբեջանն ու Թուրքիան աշխուժացնում են Trans Anadolu գազատարին առնչվող գործընթացը

Վրաստանի խորհրդարանում քննարկում են Բաթումում մզկիթի կառուցման հարցը

Վրաստանի փոխարտգործնախարար. Թբիլիսին պետք է զգուշանա սահմաններում C-400 ՙՏրիումֆ՚ ԶՀՀ հերթական խմբաքանակի տեղակայման վերաբերյալ Ռուսաստանի որոշման առնչությամբ

Ռուսաստանը պատասխանատվություն է կրում Ցխինվալում տիրող ՙկամայականության՚ համար, հայտարարել է Վրաստանի փոխարտգործնախարարը

Վրաստանը շահագրգռված է Աֆղանստանի հետ տնտեսական հարաբերությունների խորացմամբ

Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը մեկնաբանել է իրանական կողմի բողոքի նոտան

Քննարկվել են Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև համագործակցությանն առնչվող հարցեր

Հարավային Օսիայի նախագահի պաշտոնի նախկին թեկնածու Ալա Ջիոևայի վիճակը կայուն ծանր է

Հարցազրույցներ

Սերգեյ Գրինյաև. ԱՄՆ-ը, Իսրայելը և Ֆրանսիան փորձում են փոխել Հարավային Կովկասի քաղաքական հակումները

Հանս-Յոհեն Շմիդտ: Կթու կովը չի կարելի մինչև վերջ կթել, քանի որ կգա մի օր, երբ այն այլևս կաթ չի տա

Դավիթ Տոնոյան: Արևմուտքի և Ռուսաստանի հետ համագործակցությունը թույլ է տալիս Հայաստանին հաջողությամբ համադրել երկու համակարգերի տարրերը Զինված ուժերի արդիականացման գործում

Անրի Ռենո. 1915-ին բացված վերքը չի փակվում, քանի դեռ շարունակվում է ցեղասպանության ժխտումը

Ռուսաստանին պակասում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում հստակ ձևավորված քաղաքականություն

Թաթուլ Մանասերյան: Մենք կանգնած են ճիշտ ճանապարհին, բայց չգիտես ինչու խցանվել ենք…

Եվրոպայում Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման շղթայական ռեակցիան Ֆրանսիայի վրա կանգ չի առնի

Գայանե Նովիկովա: Հայաստանը փորձում է ներգրվել ընդլայնված տարածաշրջանում ձևավորվող անվտանգության միջավայրում

Կարինե Մինասյան: Հայաստանն ունի բիզնես-վարկանիշում իր դիրքերը բարելավելու մեծ շանսեր

Առաջիկա տասնամյակներում Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի վճռական առավելության մասին խոսելու հարկ չկա

Հայաստանի խորհրդարանի մեծամասնական տեղերը բացառում են ցանկացած մրցակցություն ընտրություններում

Մանվել Սարգսյան: Օլիգարխիկ համակարգի քայքայումը հնարավոր է միայն ժողովրդական շարժումը քաղաքական կուսակցություններից սահմանազատման միջոցով

Տիգրան Խզմալյան. Լեռնային Ղարաբաղում պետականության զգացողությունն անհամեմատ ավելի ուժեղ է, քան բուն Հայաստանում

Առաջիկա տասնամյակներում Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի վճռական առավելության մասին խոսելու հարկ չկա

Ադրբեջանցի ռազմական հոգեբան Ազադ Իսազադեի /Բաքու/ հարցազրույցն ԱրմԻնֆո լրատվական գործակալությանը

  • Դավիթ Ստեփանյան

  • Հինգշաբթի, 26 հունվարի, 15:57



Վերլուծելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման ընթացքը`տպավորություն է ստեղծվում, որ ամեն ինչ ընթանում է պաղեստինաիսրայելական հակամարտության սցենարով: Պատերազմից բացի, ղարաբաղյան հակամարտության կարգավորման ի՞նչ իրական գործիքներ այսօր կան և հաջող կիրառման շանսեր ունեն:

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում առայժմ ամեն ինչ ընթանում է պաղեստինաիսրայելական հակամարտության սցենարով: Այսօր չկա այդ խնդրի ոչ ռազմական, ոչ քաղաքակաան լուծում, ինչի մասին շատ են խոսում հակամարտող կողմերն ու միջնորդները:


Լուծումն ավելի շուտ գտնվում է ռազմաքաղաքական դաշտում, ինչն սկզբունքորեն բնավ չի նշանակում մարտական գործողությունների վերսկսում: Գոյություն ունեն մարտական գործողությունների ձևեր, որոնք չեն առնչվում մարտական բախումներին: Տարբեր զորաշարժերը, զորավարժությունները, զորահանդեսները նույնպես ուժի  ցուցադրում են, որոնք իրենցից ներկայացնում են ակտիվ ռազմական գործունեության ձևերից մեկը, որն առնչվում է ռազմադիվանագիտական ուղղությանը: Համապատասխանաբար, այսօր առաջին հերթին հարկավոր է դնել մարտական գործողությունների վերսկսման հնարավորությունը բացառելու հարցը և, ըստ էության, դրա նախադրյալներն արդեն կան, առնվազն մինչև 2012 թվականի մայիսը, երբ Բաքվում կկայանա ՙԵվրատեսիլը՚, Ադրբեջանը, նույնիսկ մեծ ցանկության դեպքում, չի կարող մարտական գործողություններ սկսել: Մենք ամենևին Չինաստան չենք, որտեղ Օլիմպիադան չկարողացան բոյկոտել Տիբեթի իրադարձությունների առնչությամբ, և անհեռատեսություն դրսևորելու դեպքում Բաքվում ՙԵվրատեսիլի՚ անցկացունը այդպես էլ կմնա մեր երազանքը: Եվ սա կատակ չէ, այլ իրականություն, ու նմանօրինակ փաստարկներ միշտ էլ կարող են գտնել թե’ Ռուսաստանը, թե’ Արևմուտքը:

Եվ, այնուամենայնիվ, արդյո՞ք կարող է նոր պատերազմի հանգեցնել ղարաբաղյան հակամարտության կողմերի միջև ուժերի հավասարակշռության փոփոխությունը, որի ուղղությամբ ջանադրաբար աշխատում է Բաքուն:

Այսօր Ադրբեջանն, իրոք, որոշակի տնտեսական և ռազմատեխնիկական առավելություն ունի Հայաստանի նկատմամբ: Սակայն մենք հասկանում ենք, որ բացառելով երրորդ երկրների հնարավոր միջամտությունը և այլն, հարձակման պայմաններում Ադրբեջանի զինված ուժերը պետք է ունենան առնվազն հնգապատիկ առավելություն պաշտպանվող հայերի նկատմամբ: Լեռնային տեղանքի պայմաններում, որպիսին Ղարաբաղն է, հարձակվող կողմի առավելությունը պետք է լինի արդեն 7-8 անգամ: Այսօր Ադրբեջանն այդպիսի առավելություն չունի` գերազանցելով սոսկ սպառազինության որոշակի տեսակների գծով: Ընդ որում այդ առավելությունն այլ զինատեսակների գծով ունի նաև Հայաստանը: Սակայն Ադրբեջանի վճռական առավելության մասին այսօր և առաջիկա տասնամյակներում խոսելու հարկ չկա: Այդ ֆոնի վրա Ադրբեջանին մնում է միայն մեկ տարբերակ` կայծակնային գործողություն, սակայն այդ դեպքում էլ Ադրբեջանը չի հասնի հարցի լիակատար լուծման: ՙՕրինակ, հնարավոր է Ադրբեջանի կողմից Աղդամի գրավմանը, կամ էլ Հայաստանի կողմից ՙԲաքու-Թբիլիսի-Ջեյհան՚ խողովակաշարի փակմանը նպատակաուղղված գործողություն: Այսինքն, նման գործողությունը ոչ մի կերպ կողմերին չի հանգեցնի հակամարտության լիակատար կարգավորման` այն ընդամենը փոխադրելով ավելի ակտիվ փուլ:

Մեկնաբանեք, որպես փորձագետ, հայկական և ադրբեջանական բանակում զինծառայողների մահվան հիմնական պատճառները:

Ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական բանակները խորհրդային բանակի բերկորներն են` վերցնելով դրա բոլոր դրական և բացասական կողմերը: Չնայած բարեփոխումների մասին բոլոր խոսակցություններին` սպայական կորպուսը երկու բանակներում դեռ նույնն է, մարտավարական հրահանգները, կանոնադրությունները նույնն են, չնայած այն հանգամանքին, որ բանակի կառուցվածքի սկզբունքը կորպուսային և բրիգադային է: Իսկ ոչ կանոնադրական հարաբերությունները անձնակազմի հետ սպայակազմի, առաջին հերթին, կրտսեր և միջին սպայական կազմի անբավարար աշխատանքի արդյունք է: Սպան իր անմիջական պարտականությունները չպետք է դնի հին ծառայողների ուսերին: Հենց դա է հանգեցնում ոչ կանոնադրական հարաբերությունների, սակայն սպաներին դա քիչ է հուզում: Ընդ որում,  թե’ Հայաստանում, թե’ Ադրբեջանում կան զորամասեր, որտեղ ոչ կանոնադրական հարաբերությունները կոշտ բնույթի չեն` դրսևորվելով ավելի մեղմ ձևերով: Վկայակոչելով հայ սպաների կարծիքը, ում հետ ինձ բախտ է վիճակվել հանդիպել տարբեր համաժողովներում, նա նշել է, որ իրավիճակը Հայաստանում փոքր-ինչ տարբեր է: Այսպես, եթե Ադրբեջանում գոյություն ունեն կոշտ, երբեմն դաժան ոչ կանոնադրական հարաբերություններ, ինչը երբեմն հանգեցնում է մահվան դեպքերի, ապա Հայաստանի զինված ուժերում ստեղծվել է հին ծառայողների մի տեսակ երկրորդ հիերարխիա: Զորամասերում կան հսկողներ, ինչի դեմ արդեն շատ տարիներ սպայական կորպուսը փորձում է պայքարել` ընդ որում բավականին հաջող: Դա չափազանց կարևոր է, քանի որ ռազմական իրավիճակ ծագելու պեպքում նման կրկնակի հիերարխիայի առկայությունը կարող է հանգեցնել անկանխատեսելի հետևանքների:

Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ղեկավարությունը բազմիցս հայտարարել է շփման գծից դիպուկահարներին հեռացնելու  պատրաստակամության մասին: Բաքուն առայժմ այդ պատրաստակամությունը չի կիսում: Ո՞րն է երկուստեք երիտասարդների անիմաստ մահվան պատճառը և իմաստը:

Շփման գծից հայ և ադրբեջանցի դիպուկահարների հետ քաշումը լավագույն ելքը չէ ստեղծված իրավիճակից: Մեր բանակներում դիպուկահարնները, հիմնականում, ժամկետային ծառայության զինվորներ են, համապատասխանաբար, դիպուկահարներին հետ քաշելու համար հարկ կլինի փոխել զինված ուժերի ողջ հաստիքային կառուցվածքը: Ընդ որում, ինչպես ինձ թվում է, դիպուկահարն առանց հրամանի կրակ բացելու ոչ մի իրավունք չունի: Համապատասխանաբար, կամ երկու երկրների պաշտպանության նախարարներն այնքան չեն տիրատում իրավիճակին դիմակայության գծում, որ նրանց կրակ չբացելու հրամանը չի գործում, կամ նրանք արձակում են այլ, գաղտնի հրաման: Դիպուկահարների պատերազմը դադարեցնելու համար անհրաժեշտ է ոչ թե հետ քաշում, այլ պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների` հրաձգությունը դադարեցնելու հստակ հրաման իրենց դիպուկահարներին: Ընդ որում, դիպուկահարների առկայությունը շփման գծում, այնուամենայնիվ, խանգարում է հակամարտող կողմերի դիրքորոշումների մերձեցմանը, հակառակորդներին պահելով մեկնած ձեռքի տարածության վրա` հաշվի առնելով, որ դիպուկահարի հրացանի հասանելիությունը մեծապես գերազանցում է ինքնաձիգների հասանելությանը: Ընդ որում, եթե անգամ դիպուկահարները դադարեն կրակել, հաճախակի կդառնան ավելի խոշոր փոխհրաձգությունները և հետախույզների, քայքայիչ խմբերի ընդհարումները: Պաշտպանության նախարարներն ու գլխավոր շտաբների պետերն ուղիղ կապ ունեն և ցանկության դեպքում կարող են քննարկել կրակի դադարեցման որոշակի պայմաններ: Հարկավոր է միայն ցանկություն: Ընդ որում յուրաքանչյուր դիպուկահարի փամփուշտ մեծացնում է հակառակորդի կողմից ասիմետրիկ պատասխանների հնարավորությունը, անկասկած, մեծացնելով լայնածավալ պատերազմ սկսելու պատահականությունը: Այսինքն, այդ փամփուշտը կարող է դառնալ վերջին կաթիլը, ինչից հետո իրավիճակն ընդհանրապես դուրս կգա վերահսկողությունից: Համապատասխանաբար, հարկավոր է ոչ թե հետ քաշել դիպուկահարներին, այլ լայնացնել հակադիր ուժերին տարանջատող գիծը:

Ղարաբաղյան հակամարտության հայկական կողմերի դիրքորոշումը կայանում է փոխզիջման մեջ`հիմնված պաշտոնական Բաքվի կողմից ԼՂՀ անկախության ճանաչման փոխարեն ինչ-որ շրջաններ զիջելու համաձայնության վրա: Սակայն այդ առաջարկը սվիններով է ընդունվում`հիմնված ՙամեն ինչ կամ ոչինչ՚ սկզբունքի վրա…

Այո, բայց այդ դեպքում այդ շրջանների քանակի հարց է ծագում: Հայկական կողմն առաջարկում է քննարկել 5 շրջանների ճակատագիրը, իսկ Ադրբեջանը պահանջում է բոլոր 7-ը: Ընդ որում, Ադրբեջանի զիջումը Լեռնային Ղարաբաղի ճանաչումը չէ, այլ` ներկայիս ստատուս-քվոյի ճանաչումը: Փոխարենն Ադրբեջանն առաջարկում է առավելագույն ինքնավարության տարբերակը, որի մասին Ստեփանակերտում լսել անգամ չեն ցանկանում:

Եվ ինչն, ի դեպ, չկա նույնիսկ Ադրբեջանի Սահմանադրությունում…

Սահմանադրությունում ինքնավարությունների վերաբերյալ կետ, իրոք, չկա, բայց կա Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը: Սկզբունքորեն, մենք հասկանում ենք, որ այսօր ստատուս-քվոն բոլորին գոհացնում է, սակայն վաղ թե ուշ այն կավարտվի: Մինչև 88 թվականը Լեռնային Ղարաբաղը գոյություն ուներ որպես ինքնավարություն Ադրբեջանի կազմում, այսինքն, դա էլ ստատուս-քվո էր, որ այն ժամանակ ոչ ոքի ձեռք չէր տալիս: Եվ այդ ստատուս-քվոն փլուզվեց ամբողջ 70 տարվա գոյությունից հետո: : Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ առկա ստատուս-քվոն պահպանվում է որոշակի ուժային կենտրոնների շահերի հիման վրա, սակայն դրանց գերակայությունները փոխվելուց հետո կփոխվի նաև ստատուս-քվոն: Եթե Ռուսաստանում կամ Թուրքիայում տեղի ունենան այնպիսի փոփոխություններ, որոնցից հետո Հայայստանը կամ Ադրբեջանն զգան սեփական ուժը, ապա կփոխվի նաև ստատուս-քվոն: Այդ ֆոնի վրա հարկավոր է փնտրել ինչ-որ այլընտրանք: Քանի որ ինքնավարության մասին խոսակցություններն անընդունելի են Ղարաբաղի, հայերի համար, իսկ Ղարաբաղի անկախության մասին խոսակցություններն անընդունելի են ադրբեջանցիների համար, հարկավոր է մշակել կարգավորման այլ տարբերակներ` որոնք հիմնված լինեն երկու երկրների տնտեսական զարգացման վրա: Այսօր թե Հայաստանի, թե Ադրբեջանի քաղաքացիներն այդ հարցը լուծում են շատ պարզ` ՙերկար ռուբլու՚ հետևից փախչելով դեպի Ռուսաստան:  Մինչդեռ միայն համատեղ տնտեսական նախագծերի որոնման և իրագործման դեպքում, տարածքային ամբողջականության և անկախության ճանաչման փոխադարձ պահանջներից հրաժարվելու պայմանով, ապագայում հնարավոր կլինի հանգել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման փոխադարձ ընդունելի տարբերակի:

Ուղղարկել ընկերոջը

Ու՞մ (e-mail)


Ձեր անունը


Հաղորդագրություն


Մեկնաբանություններ

Նայել մեկնաբանությունները (0)
  • ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
  • ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Դարձիր առաջին մեկնաբանը

* Ցույց է տալիս, պարտադիր դաշտերը