Լրահոս

Իրանի նկատմամբ պատժամիջոցները և Հայաստանի էներգետիկ շահը

Երևանի քաղաքապետարանը նախատեսում է Մաշտոցի այգին վերածել ՙբետոնոգրադի՚

Առէկսիմբանկ Գազպրոմբանկի խումբն իր հաճախորդներին առաջարկում է առևտրի ֆինանսավորման փաստաթղթային գործառնությունների ժամանակակից գործիքներ

Փորձագետ. Շոտլանդիայի անկախության կայացման գործընթացը կարևոր է ոչ միայն Ղարաբաղյան հարցի կարգավորման, այլ նաև ողջ աշխարհի համար

Մոսկվայում կընթանա ադրբեջանցի և հայ մտավորականության ներկայացուցիչների աշխատանքային հանդիպում

Փորձագետ. Խոջալուի հարցը չի կարգավորվում հայկական կուսակցությունների կողմից վերջինիս քաղաքականացվածության հետևանքով

Սոցիոլոգ.Հայաստանի սոցիալ-քաղաքական իրավիճակի կայունացման գործում առավել նշանակալից է հանրապետականների և ՙԲարգավաճ Հայաստանի՚ ներդրումը

Օբամայի վարչակազմը քննադատության է ենթարկվում ոչ ժողովրդավարական վարչակազմերի հետ հարաբերությունների համար

Մաշտոցի այգու շուրջ ստեղծված իրավիճակը Ոստիկանությանն ստիպում է քննարկումներ անցկացնել հասարակական կազմակերպությունների հետ

Իրանում քաոսի գոտու ստեղծմանը կհաջորդի Ադրբեջանի ներուժի ամրապնդում, գտնում է լեհ փորձագետը

Սերգեյ Գրինյաև. ԱՄՆ-ը, Իսրայելը և Ֆրանսիան փորձում են փոխել Հարավային Կովկասի քաղաքական հակումները

Ադրբեջանցի պատգամավորները կայցելեն Երևան`ՙԵվրանեսթին՚ մասնակցելու նպատակով

ՀԱԿ-ը Հրազդանի քաղաքապետի ընտրությունները բնութագրել է որպես ՙպրեսկոտային՚

Թուրքագետ. Հայաստանը պատրաստ է հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ, ինչը չի կարելի ասել Թուրքիայի մասին

Մաշտոցի այգում շինարարությունը դատարան դիմելու առիթ է հանդիսացել

Ռեգիոնալ

ՀՀ դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի և եվրոյի նկատմամբ

Աբխազիայի նախագահի նկատմամբ մահափորձ է կատարվել

Ադրբեջանական ընկերությունն սկսել է շրջագա ճանապարհի կառուցումը Վրաստանում

Վրաստանի բնակչությանն էներգավաուչերներ կբաժանեն

Իրանի ռազմանավերը Միջերկրական ծովում են

Հիլարի Քլինթոն. Իրանի նամակը ժամանակին եկավ

Բաքվում ձերբակալվել են իրանական հեռուստատեսության թղթակիցն ու վարորդը

ՙԵվրատեսիլի՚ նախաշեմին Ադրբեջանում չեզոքացնում են իսլամականների՞ն

Ի պատասխան ԵՄ պատժամիջոցների` Իրանը դադարեցրել է նավթի մատակարարումները ԵՄ վեց երկրներ

ԱՄՆ Պետդեպարտամենտ. Միջուկային ծրագրի հաջողությունների վերաբերյալ Իրանի հաղորդումները չափազանցված են

Վրաստանը ողջունում է աշխարհագրական անվանումների փոխադարձ պաշտպանության մասին ԵՄ խորհրդի որոշումը

Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը վերահաստատել է Ստամբուլի գազաբաշխիչ ցանցի ակտիվներ ձեռք բերելու շահագրգռվածությունը

Ադրբեջանն ու Թուրքիան աշխուժացնում են Trans Anadolu գազատարին առնչվող գործընթացը

Վրաստանի խորհրդարանում քննարկում են Բաթումում մզկիթի կառուցման հարցը

Վրաստանի փոխարտգործնախարար. Թբիլիսին պետք է զգուշանա սահմաններում C-400 ՙՏրիումֆ՚ ԶՀՀ հերթական խմբաքանակի տեղակայման վերաբերյալ Ռուսաստանի որոշման առնչությամբ

Ռուսաստանը պատասխանատվություն է կրում Ցխինվալում տիրող ՙկամայականության՚ համար, հայտարարել է Վրաստանի փոխարտգործնախարարը

Վրաստանը շահագրգռված է Աֆղանստանի հետ տնտեսական հարաբերությունների խորացմամբ

Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը մեկնաբանել է իրանական կողմի բողոքի նոտան

Քննարկվել են Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև համագործակցությանն առնչվող հարցեր

Հարավային Օսիայի նախագահի պաշտոնի նախկին թեկնածու Ալա Ջիոևայի վիճակը կայուն ծանր է

Հարցազրույցներ

Սերգեյ Գրինյաև. ԱՄՆ-ը, Իսրայելը և Ֆրանսիան փորձում են փոխել Հարավային Կովկասի քաղաքական հակումները

Հանս-Յոհեն Շմիդտ: Կթու կովը չի կարելի մինչև վերջ կթել, քանի որ կգա մի օր, երբ այն այլևս կաթ չի տա

Դավիթ Տոնոյան: Արևմուտքի և Ռուսաստանի հետ համագործակցությունը թույլ է տալիս Հայաստանին հաջողությամբ համադրել երկու համակարգերի տարրերը Զինված ուժերի արդիականացման գործում

Անրի Ռենո. 1915-ին բացված վերքը չի փակվում, քանի դեռ շարունակվում է ցեղասպանության ժխտումը

Ռուսաստանին պակասում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում հստակ ձևավորված քաղաքականություն

Թաթուլ Մանասերյան: Մենք կանգնած են ճիշտ ճանապարհին, բայց չգիտես ինչու խցանվել ենք…

Եվրոպայում Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման շղթայական ռեակցիան Ֆրանսիայի վրա կանգ չի առնի

Գայանե Նովիկովա: Հայաստանը փորձում է ներգրվել ընդլայնված տարածաշրջանում ձևավորվող անվտանգության միջավայրում

Կարինե Մինասյան: Հայաստանն ունի բիզնես-վարկանիշում իր դիրքերը բարելավելու մեծ շանսեր

Առաջիկա տասնամյակներում Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի վճռական առավելության մասին խոսելու հարկ չկա

Հայաստանի խորհրդարանի մեծամասնական տեղերը բացառում են ցանկացած մրցակցություն ընտրություններում

Մանվել Սարգսյան: Օլիգարխիկ համակարգի քայքայումը հնարավոր է միայն ժողովրդական շարժումը քաղաքական կուսակցություններից սահմանազատման միջոցով

Տիգրան Խզմալյան. Լեռնային Ղարաբաղում պետականության զգացողությունն անհամեմատ ավելի ուժեղ է, քան բուն Հայաստանում

Հայաստանի խորհրդարանի մեծամասնական տեղերը բացառում են ցանկացած մրցակցություն ընտրություններում

ՙԺառանգություն՚ կուսակցության վարչության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանի հարցազրույցն ԱրմԻնֆո լրատվական գործակալությանը:

  • Աշոտ Սաֆարյան

  • Երկուշաբթի, 23 հունվարի, 17:29

Պրն. Հակոբյան, Հայաստանի իշխանությունները պնդում են ամենաթափանցիկ և ժողովրդավարական խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մտադրության մասին, սակայն 100%-անոց համամասնական համակարգի անցնելու վերաբերյալ ընդդիմադիր խմբակցությունների առաջարկը սվիններով դիմավորեցին: Ինչո՞վ կարելի է բացատրել դա`հաշվի առնելով, որ ընդդիմության առաջարկն, իրոք, կարող է բարելավել ընտրությունների որակը:

Եթե այսօր Հայաստանի իշխանությունները բավականաչափ քաղաքական կամք ունենային իրապես արդար և թափանցիկ ընտրություններ անցկացնելու համար, ապա խորհրդարանական ընտրություններում 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի անցման նախաձեռնության անհրաժեշտություն չէր լինի: Ցավոք սրտի, չնայած երկրի ղեկավարության խոստումներին, մենք չենք տեսնում այն քայլերը, որոնք մեզ վստահություն ներշնչեին: Եթե առաջիկա խորհրդարանական ընտրությունները դառնան սոսկ բոլոր նախորդ ընտրական գործընթացների կրկնություն զանգվածային խախտումների առումով, ապա հետևանքները կարող են լինել ամենաանկանխատեսելին: Եվ հանդես գալով 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի անցման նախաձեռնությամբ` ՙԺառանգություն՚ և ՀՅԴ կուսակցությունները ձգտում են հնարավորինս փակել ընտրությունների արդյունքների կեղծման բոլոր ճանապարհները, մարել խախտումների օջախները: Գաղտնիք չէ, որ այսօր բոլոր խախտումները տեղի են ունենում, հիմնականում, այն ընտրատեղամասերում, որտեղ առաջադրվում են մեծամասնական ընտրակարգով: Սրանք, ըստ էության, ապաքաղաքական ընտրություններ են: Եվ, որպես կանոն, այդ պատգամավորները, որոնք ընտրվում են մեծամասնական ընտրակարգով, սպասարկում են իշխանության շահերը: Փաստորեն, նրանց շնորհիվ իշխանությունը խորհրդարանական ընտրությունների է գնում` պահեստում արդեն ունենալով 41 մանդատ խորհրդարանում: Սակայն այդ հանգամանքն արդեն բացառում է  ցանկացած քաղաքական մրցակցություն ընտրություններում:

Նույն մեծամասնական թեկնածուները համամասնական ընտրակարգի անցնելու դեպքում չե՞ն կարող առաջադրվել այս կամ այն կոալիցիոն կուսակցության ցուցակով:

Հարցը շատ տեղին է: Ես չեմ բացառում նման սցենարը, բայց այդ դեպքում կեղծիքների մեխանիզմը զգալիորեն նվազում է: Մեկ բան է, երբ այս կամ այն խոշոր գործարարն իր ռեսուրսները ներդնում է բացառապես սեփական նախընտրական արշավի համար. նրա համար դա դառնում է կյանքի ու մահվան խնդիր, և մեկ այլ բան, եթե նա ՙաշխատում է՚ ընդհանուր առմամբ կուսակցության համար:
Այդ դեպքում տարատեսակ կեղծիքների, կաշառքների բաժանման գնալու նրա շահագրգռվածությունը նվազում է: Վերջին տարիների փորձը ցույց է տալիս, որ մեծամասնական ընտրատեղամասերը, պատկերավոր ասված, աճուրդի են հանվում. ով ավելի շատ է վճարում, նա էլ առաջադրվում է: Անշուշտ, ասվածը չի վերաբերում բոլոր մեծամասնական թեկնածուներին. ձանկացած կանոն իր բացառություններն ունի: Սակայն, խնդիրն այն է, որ երկրում ստեղծված իրավիճակն այդ ուղղությամբ բարեփոխումներ է պահանջում, ինչին էլ ընդդիմադիր խմբակցությունները ձգտում են: Այսօր հարմար պահ է Հայաստանի քաղաքական ուժերի համախմբման և համագործակցության համար. գրեթե բոլոր քաղաքական ուժերը, այսպես թե այնպես, աջակցում են մեր նախաձեռնությանը: Միայն ՀՀԿ-ն  է դեմ տրամադրված: Եվ հանրապետականների հայտարարությունները, թե համամասնական ընտրակարգին անցումը ենթադրում է հանրաքվեի անցկացում, հասարակական կարծիքի կարցում, մեղմ ասած, անլուրջ են:
Ես աշխարհում այդպիսի դեպք չգիտեմ, որպեսզի մեծամասնական կամ համամասնական ընտրակարգը որոշվի հանրաքվեի օգնությամբ:

Ինչպիսի՞ն է  միջազգային կառույցների, մասնավորապես, Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովի արձագանքն ընդդիմության առաջարկած փոփոխությունների առնչությամբ:

Այդ կառույցի դիրքորոշումն այն  է, որ յուրաքանչյուր պետությունը պետք է ընտրի այն ընտրակարգը, որն ավելի շատ է համապատասխանում այդ երկրի ներքաղաքական իրողություններին: Մեր երկրի առանձնահատկությունն այնպիսին է, որ մեծամասնական ընտրակարգը խոչընդոտում է անկախ ընտրական ինստիտուտի կայացմանը: Հետևաբար`դրանից պետք է հրաժարվել: Եվ, կարծում եմ, դա գիտակցում են հանձնաժողովի ներկայացուցիչները:

Արդյո՞ք Դուք երկրի ղեկավարության մոտ տեսնում եք բիզնեսն իշխանությունից տարանջատելու, մասնավորապես` պատգամավոր-ձեռներեցներից ձերբազատվելու իրական ցանկություն, ինչի մասին բազմիցս հավաստվել է: 

Ես չեմ հիշում այնպիսի նախընտրական քարոզարշավ, որը չուղեկցվեր իշխանությունների հավաստիացումներով, թե խորհրդարանում օլիգարխներ չեն լինի, և ընտրությունները կընթանան բացառապես ժողովրդավարական սկզբունքներին համապատասխան, որ Ազգային ժողովում ՙքրեական տարրեր՚ չեն լինի: Սակայն բոլոր այդ հայտարարություններն այդպես էլ մնացել են թղթի վրա: Իշխանությունների այսօրվա խոստումները ես դիտարկում են հերթական փիառ-ակցիայի շրջանակում: Ավելին, պտք չէ մոռանալ, որ հայ ձեռներեցները ձգտում են պատգամավորական աթոռ ստանալ բնավ ոչ լավ կյանքից: Խաչատուր Սուքիասյանի կամ Սասուն Միքայելյանի օրինակը ցույց է տալիս, թե ինչ ճակատագիր կարող է սպասվել գործարարին, ով չունի քաղաքական ՙտանիք՚` մանդատի տեսքով: Քանի որ Հայաստանում օրենքն օժտված չէ իրական իշխանությամբ որպես այդպիսին, հետևաբար, իր գործը պաշտպանելու նպատակով ձեռներեցը դիմում է իշխանությունների հետ գործարքի` Ազգային ժողով մտնելով որոշակի պայմաններ կատարելու պայմանով: Ես գիտեմշատ պատգամավորների, ովքեր մասնավոր զրույցներում նշում են, որ եթե իրենք խորհրդարանում չլինեին, իրենց բիզնեսը վաղուց խեղդած կլինեին:Միևնույն ժամանակ ընդդիմությունը երբեք ձեռներեցներին թիրախ չի դարձրել, սակայն նրանց գործարարական շահերը պետք է պաշտպանվեն բացառապես օրենքի շրջանակում: Իշխանություններն իրենց հերթին պարտավոր են ապահովել օրնքի գերակայությունը, երկրում ստեղծել բարենպաստ գործարարական-մթնլորտ: Հենց այս և այլ միջոցներ իրապես ի զորու են տարանջատել բիզնեսը իշխանությունից:

Թույլ տվեք անցնել մեկ այլ, ոչ պակաս ակտուալ ներքաղաքական թեմայի`առաջատար կոալիցիոն ուժեր ՀՀԿ-ի և ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցության միջև համագործակցությանը կամ դիմակայությանը: Ի՞նչ եք կարծում,  նշված երևույթներից ո՞րն է բնորոշ նրանց միջև հարաբերություններին:

Ստուգել, թե ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցություն որքանով կարող է գործել`անկախ կառավարող Հանրապետական կուսակցությունից, կօգնի խորհրդարանական ընտրությունների խառը համակարգից 100%-անոց համամասնական համակարգին անցնելը: Տվյալ պահին դժվար է ասել`գոյություն ունի արդյոք իրական մրցակցություն ԲՀԿ և ՀՀԿ կուսակցությունների միջև: Եվ ՙԺառանգություն՚ և ՀՅԴ կուսակցությունների առաջարկած օրինագիծը կարող է լակմուսի թուղթ դառնալ, որը կորոշի ՙԲարգավաճ Հայաստանի՚ իրական մտադրությունները: ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցության վարքագծից, 100%-անոց համամասնական համակարգի անցնելու հարցի առնչությամբ նրա դիրքորոշումից է կախված այն, թե որքանով է այն ընդհանրապես ի վիճակի նպաստել երկրի առջև ծառացած խնդիրների լուծմանը: Այդ կուսակցության առանձին պատգամավորներ իրենց աջակցությունն են հայտնում մեր առաջարկներին, սակայն ընդհանուր առմամբ կուսակցության տեսակետն դեռ չի հրապարակվել:

Փաստորեն, Դուք չե՞ք բացառում իշխանության ներսում երկու բևեռների ձևավորման հնարավորությունը:

Ես չեմ բացառում նման սցենարը: Ավելին, այդ սցենարն ավելի նպաստավոր կլիներ, քանի որ իշխանության ներսում մրցակցությունը նույնպես կարող է ապահովել համեմատաբար թափանցիկ ընտրություններ, քանի որ նպաստում է փոխադարձ հսկողության հաստատմանը:

Ուղղարկել ընկերոջը

Ու՞մ (e-mail)


Ձեր անունը


Հաղորդագրություն


Մեկնաբանություններ

Նայել մեկնաբանությունները (0)
  • ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
  • ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Դարձիր առաջին մեկնաբանը

* Ցույց է տալիս, պարտադիր դաշտերը