Իրանի նկատմամբ պատժամիջոցները և Հայաստանի էներգետիկ շահը
Երևանի քաղաքապետարանը նախատեսում է Մաշտոցի այգին վերածել ՙբետոնոգրադի՚
Մոսկվայում կընթանա ադրբեջանցի և հայ մտավորականության ներկայացուցիչների աշխատանքային հանդիպում
Իրանում քաոսի գոտու ստեղծմանը կհաջորդի Ադրբեջանի ներուժի ամրապնդում, գտնում է լեհ փորձագետը
Սերգեյ Գրինյաև. ԱՄՆ-ը, Իսրայելը և Ֆրանսիան փորձում են փոխել Հարավային Կովկասի քաղաքական հակումները
Ադրբեջանցի պատգամավորները կայցելեն Երևան`ՙԵվրանեսթին՚ մասնակցելու նպատակով
ՀԱԿ-ը Հրազդանի քաղաքապետի ընտրությունները բնութագրել է որպես ՙպրեսկոտային՚
Մաշտոցի այգում շինարարությունը դատարան դիմելու առիթ է հանդիսացել
ՀՀ դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի և եվրոյի նկատմամբ
Աբխազիայի նախագահի նկատմամբ մահափորձ է կատարվել
Ադրբեջանական ընկերությունն սկսել է շրջագա ճանապարհի կառուցումը Վրաստանում
Վրաստանի բնակչությանն էներգավաուչերներ կբաժանեն
Իրանի ռազմանավերը Միջերկրական ծովում են
Հիլարի Քլինթոն. Իրանի նամակը ժամանակին եկավ
Բաքվում ձերբակալվել են իրանական հեռուստատեսության թղթակիցն ու վարորդը
ՙԵվրատեսիլի՚ նախաշեմին Ադրբեջանում չեզոքացնում են իսլամականների՞ն
Ի պատասխան ԵՄ պատժամիջոցների` Իրանը դադարեցրել է նավթի մատակարարումները ԵՄ վեց երկրներ
ԱՄՆ Պետդեպարտամենտ. Միջուկային ծրագրի հաջողությունների վերաբերյալ Իրանի հաղորդումները չափազանցված են
Վրաստանը ողջունում է աշխարհագրական անվանումների փոխադարձ պաշտպանության մասին ԵՄ խորհրդի որոշումը
Ադրբեջանն ու Թուրքիան աշխուժացնում են Trans Anadolu գազատարին առնչվող գործընթացը
Վրաստանի խորհրդարանում քննարկում են Բաթումում մզկիթի կառուցման հարցը
Վրաստանը շահագրգռված է Աֆղանստանի հետ տնտեսական հարաբերությունների խորացմամբ
Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը մեկնաբանել է իրանական կողմի բողոքի նոտան
Քննարկվել են Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև համագործակցությանն առնչվող հարցեր
Հարավային Օսիայի նախագահի պաշտոնի նախկին թեկնածու Ալա Ջիոևայի վիճակը կայուն ծանր է
Սերգեյ Գրինյաև. ԱՄՆ-ը, Իսրայելը և Ֆրանսիան փորձում են փոխել Հարավային Կովկասի քաղաքական հակումները
Հանս-Յոհեն Շմիդտ: Կթու կովը չի կարելի մինչև վերջ կթել, քանի որ կգա մի օր, երբ այն այլևս կաթ չի տա
Անրի Ռենո. 1915-ին բացված վերքը չի փակվում, քանի դեռ շարունակվում է ցեղասպանության ժխտումը
Ռուսաստանին պակասում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում հստակ ձևավորված քաղաքականություն
Թաթուլ Մանասերյան: Մենք կանգնած են ճիշտ ճանապարհին, բայց չգիտես ինչու խցանվել ենք…
Եվրոպայում Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման շղթայական ռեակցիան Ֆրանսիայի վրա կանգ չի առնի
Կարինե Մինասյան: Հայաստանն ունի բիզնես-վարկանիշում իր դիրքերը բարելավելու մեծ շանսեր
Առաջիկա տասնամյակներում Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի վճռական առավելության մասին խոսելու հարկ չկա
Հայաստանի խորհրդարանի մեծամասնական տեղերը բացառում են ցանկացած մրցակցություն ընտրություններում
Հայաստանում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտայի հարցազրույցն ԱրմԻնֆո լրատվական գործակալությանը:
Այս տարի լրանում է Ուկրաինայի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20 տարին: Ինչպե՞ս կբնորոշեք այդ ժամանակահատվածը:
Միանգամայն ճիշտ եք: 1991 թ. դեկտեմբերի 25-ին Ուկրաինան և Հայաստանը հաստատեցին դիվանագիտական հարաբերություններ, որոնք արդեն 20 տարի շարունակ, կարծում եմ, հաջող զարգանում են: 20 տարին ոչ մեծ, բայց փոքր ժամանակաշրջան չէ: Երևանում Ուկրաինայի դեսպանատուն բացվեց միայն 1996 թվականին: Այդ ընթացքում երկու պետություններում տեղի ունեցան քաղաքական և տնտեսական բարեփոխումներ: Այնուամենայնիվ, խոսելով մեր պետությունների միջև հարաբերությունների մասին`կուզենայի շեշտել, որ դրանք չեն սահմանափակվում միայն այդ քսանամյա ժամանակաշրջանով: Հայաստանի և Ուկրաինայի ժողովուրդների միջև բարեկամության պատմությունը սկսվում է ХI դարից: Մեր պետությունների միջև առաջին դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են դեռ Ուկրաինայի Ժողովրդական Հանրապետության և Առաջին Հանրապետության միջև: 1918-1920 թթ. ներառող հայ-ուկրաինական միջպետական հարաբերությունների այդ ժամանակաշրջանը թեև ոչ երկարատև, սակայն մեր ժողովուրդների միջև բարեկամական կապերի հարուստ պատմության նշանակալից փուլ էր: Ինչ վերաբերում է դեռ անցած հարյուրամյակի սկզբին մեր դիվանագիտական հարաբերությունների ակունքներին մոտ կանգնած մարդկանց, ապա ուշագրավ է, որ Ուկրաինայի արտաքին քաղաքական գերատեսչության առաջին ղեկավար Ալեքսանդր Շուլգինը ժամանակին կանխագուշակել էր, որ, վերականգնելով իր անկախությունը` ազատ Ուկրաինան կինտեգրվի ազատ Եվրոպային: Հաճելի է նշել, որ նրա խոսքերն իրականացվել են, և հիմա թե’ Ուկրաինան, թե’ Հայաստանն ընթանում են եվրաինտեգրման ճանապարհով, և այդ ճանապարհին Կիևի և Երևանի փոխգործակցության հարցերը մշտապես ներառվում են ուկրաինա-հայկական բանակցությունների օրակարգում:
Վերադառնալով մեր դիվանագիտական հարաբերությունների արդի պատմությանը`կարևոր է նշել է, որ դրանք զարգանում են բարեկամության, հարգանքի ու փոխըմբռնման ոգով, ինչն իր հերթին թույլ է տալիս հաջող արդյունքների հասնել`ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ մակարդակով: Ընդհանուր առմամբ, մեր ժողովուրդների հարաբերությունները դրական զարգացում են ապրում`ներառելով քաղաքական, տնտեսական և մշակութային-հումանիտար ոլորտները: Կարևոր է նշել նաև մեր պետությունների ղեկավարների միջև երկկողմ երկխոսության և փոխըմբռնման բարձր մակարդակը: Այդ համատեքստում, կցանկանայի ընդգծել, որ միայն վերջին տարում տեղի ունեցան մեր նախագահների հանդիպումները Սերժ Սարգսյանի`Ոկրաինա պաշտոնական այցի շրջանակներում, խորհրդարանների ղեկավարների և արտգործնախարարների հանդիպումը Երևան նրանց պաշտոնական այցերի ժամանակ, ինչը մեր հաջող համագործակցության ծանրակշիռ վկայություն է: Այսպես`2011
թ. փետրվարի 10-11-ն Ուկրաինայի արտգործնախարար Կոնստանտին Գրիշչենկոն պաշտոնական այցով ժամանեց Հայաստան, որի ընթացքւոմ տեղի ունեցան ուկրաինա-հայկական բանակցություններ`երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների մակարդակով: 2011 թ. հուլիսի 1-2-ը տեղի ունեցավ Հայաստանի նախագահի պաշտոնական այցը Ուկրաինա, որի ընթացքում տեղի ունեցան երկու պետությունների ղեկավարների բանակցությունները: ՀՀ նախագահի Կիև այցի շրջանակներում տեղի ունեցան Ուկրաինայում Հայաստանի մշակույթի օրեր, ինչպես նաև ուկրաինա-հայկական գործարար համաժողով: Ս. Սարգսյանի այցի նախօերեին /ս.թ. հունիսի 29-30-ը/ Կիևում անցկացվեց տնտեսական համագործակցության ուկրաինա-հայկական միջկառավարական համատեղ հանձնաժողովի հինգերորդ նիստը: Հուլիսի 11-12-ը տեղի ունեցավ Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ Վլադիմիր Լիտվինի այցը Հայաստան: Տեղի ունեցան Ուկրաինայի և Հայաստանի խորհրդարանների ղեկավարների բանակցությունները:
Ամփոփելով ասվածը`կարելի է փաստել, որ մեր հարաբերությունները ողջ քսանամյա ժամանակաշրջանում հաջող են եղել: Դրա ապացույցն է նաև աճող ապրանքաշրջանառությունը, որն այս տարի կազմել է շուրջ $300 մլն և գրեթե հասել իր նախաճգնաժամային մակարդակին, ինչպես նաև գործարար շփումների հաջող զարգացումը, ինչն, անշուշտ, նպաստում է մեր քաղաքացիների բերակեցությանը:
Ինչպե՞ս կգնահատեք երկու պետությունների միջև առկա իրավապայմանագրային բազան: Ձեր կարծիքով, ի՞նչ կարելի է ավելացնել դրան:
Այսօր մեր իրավապայմանագրային բազան ներառում է շուրջ 70 միջազգային պայմանագիր, ինչը, կարծում եմ, ծանրակշիռ հիմք է Ուկրաինայի և Հայաստանի միջև բազմակողմ համագործակցության զարգացման համար:
Այդ պայմանագրերը ներառում են համագործակցության բոլոր ոլորտները`քաղաքացիների իրավունքների պաշտպանության, առևտրի, զբոսաշրջության և այլ հարցերից ընդհուպ մշակութային-հումանիտար ուղղությունը: Սակայն, չնայած բավականին ծանրակշիռ իրավապայմանագրային բազային`այսօր չի կարելի ասել, թե այն լիովին բավարարում է օրակարգում դրված բոլոր պահանջները: Այսօր մեզ անհրաժեշտ է իրավաբանորեն երկկողմ մակարդակով կարգավորել այնպիսի հարցեր, ինչպես ուկրաինական ուսումնական հաստատությունների գործունեությունը Հայաստանի տարածքում, մասնավորապես`Տերնոպոլի ազգային տնտեսագիտական համալսարանի երևանյան մասնաճյուղի, քաղաքացիների ռեադմիսիայի, էկոլոգիայի պահպանությանն առնչվող հարցեր: Բայց, ինչպես արդեն ասել եմ, հաշվի առնելով մեր երկրների միջև հարաբերությունների բարձր մակարդակը, ինչպես նաև հիմնվելով ավանդական բարեկամության ավանդույթների վրա`վստահ եմ, որ արդեն մոտ ապագայում մենք կկարողանանք զգալիորեն ընդլայնել մեր պայմանագրային բազան, ինչը կնպաստի գոյություն ունեցող չլուծված հարցերի կարգավորմանը:
Հեռու չէ այն օրը, երբ Ուկրաինան կստանձնի ԵԱՀԿ նախագահությունը: Ի՞նչ քայլեր է մտադիր ձեռնարկել Ուկրաինան ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ:
Նախագահությունն այնպիսի կազմակերպութունում, ինչպիսին ԵԱՀԿ-ն է, պատասխանատվություն է: Լիովին գիտակցելով դա`մեր երկիրը կանխապես սկսել է պատրաստվել 2013 թվականին: Ուկրաինայի արտգործնախարարությունը և ԵԱՀԿ անդամ երկրներում վերջինիս դիվանագիտական ներկայացուցչությունները անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներ են իրականացնում: Որպես կանոն`դրանք հանդիպումներ են արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարության, փորձագետների, քաղաքագետների, ԵԱՀԿ առաքելությունների և ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
Նման գործունեություն է իրականացնում նաև Հայաստանում մեր դեսպանատունը: Այդ առնչությամբ կուզեի նշել ՀՀ ԱԳՆ երկխոսության պատրաստակամությունը, Երևանում ԵԱՀԿ գրասենյակի ղեկավարության բարձր պրոֆեսիոնալիզմը: Մենք աստիճանաբար անհրաժեշտ փորձ ենք կուտակում`բարձրացնելու Կազմակերպությունում Ուկրաինայի նախագահության արդյունավետությանը:
Գոհունակությամբ փաստում ենք Ուկրաինայի և Հայաստանի արտգործնախարարներ Կոնստանտին Գրիշչենկոյի և Էդվարդ Նալբանդյանի միջև պարբերաբար տեղի ունեցող արդյունավետ երկխոսությունը: Դեկտեմբերի 6-ին Վիլնյուսում կայացած վերջին այդպիսի հանդիպման ժամանակ, որը տեղի ունեցավ ԵԱՀԿ Արտգործնախարարների խորհրդի 18-րդ նիստին մեր երկրների արտաքին քաղաքական գերատեսությունների ղեկավարների մասնակցության շրջանակներում, քննարկվել է, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության կարգավորումը:
2011 թ. հուլիսի 1-2-ը Կիևում բարձր մակարդակով ուկրաինա-հայկական բանակցությունների արդյունքների համաձայն մամլո ասուլիսի ժամանակ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը, մասնավորապես, հայտարարել է, որ Ուկրաինան առավելագույնս ջանք կգործադրի ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցային գործընթացի առաջխաղացման համար: ՙՄենք շատ ենք ցանկանում,
որպեսզի մեր բարեկամները լուծում գտնեն ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Ուկրաինան 2013 թվականին նախագահելու է ԵԱՀԿ-ում, և մենք ջանք կգործադրենք`այդ բանակցային գործընթացում առաջընթաց գրանցելու նպատակով՚,- ընդգծել է պետության ղեկավարը:
Որոշվա՞ծ են արդյոք Հայաստանում Ուկրաինայի մշակույթի օրերի և Ուկրաինայում Հայաստանի մշակույթի օրերի անցկացման ժամկատները:
Պատասխանելով այդ հարցին`ամենից առաջ կուզեի ընդգծել Հայաստանի և Ուկարինայի միջև մշակութային-հումանիտար ոլորոտում համագործակցության բարձր մակարդակը: Հատկապես ինձ համար հաճելի է նշել մեր իշխանությունների վերաբերմունքն ինչպես Հայաստանի, այնպես էլ Ուկրաինայի տարածքում գտնվող մեր ժողովուրդների պատմական հուշարձանների պահպանման նկատմամբ: Մեր երկրների մշակությաին կյանքի նշանավոր իրադարձություններից մեկը 2008 թ. հուլիսին Ղրիմի հայկական Սուրբ խաչ վանական համալիրի 650-ամյակի տոնակատարությունն էր`վերանորոգված ուկրաինական բյուջեի միջոցներով /ավելի քան 11 մլն գրիվեն/, որի օծմանը մասնակցեցին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին II-ը և ՀՀ նախագահը: Բացի այդ, Լվովի քաղխորհդի հաշվին աշխատանքներ են տարվում Լվովի Հայկական մայր տաճարի որմնանկարչության վերականգնամն ուղղությամբ:
Ինչ վերաբերում է Ձեր հարցին, ապա կուզեի նշել, որ դեռ 2008 թվականին մենք ստորագրեցինք Ուկրաինայի մշակույթի և տուրիզմի նախարարության և Հայաստանի մշակույթի նախարարության միջև 2008-2012 թթ. համագործակցության ծրագիր, որի դրույթների համաձայն`նախատեսված է մեր երկրների Մշակույթի օրերի անցկացում: Այդ առնչությամբ 2011թ. հուլիսին ՀՀ նախագահի Ուկրաինա այցի շրջանակներում անցկացվեցին Ուկրաինայում Հայաստանի մշակույթի օրեր, ինչը նոր խթան հաղորդեց մշակութային-հումանիտար ոլորտում համագործակցության զարգացմանը: Դեսպանատունը զբաղվում է Հայաստանում Ուկրաինայի օրերի կազմակերպմամբ, որոնց անցկացումը նախատեսված է 2012 թ. առաջին կիսամյակում: Ակնկալում ենք, որ Ուկրաինայի ստեղծագործական խմբերը կկարողանան ուկրաինական հարուստ մշակույթը ներկայացնել հայ հանդիսատեսին ոչ միայն Երևանում, այլև Հայաստանի այլ խոշոր քաղաքներում:
Ինչ քայլեր են ձեռնարկվում կրթության ոլորտում համագործակցության ակտիվացման ուղղությամբ:
Այսօր կրթական ոլորտում համագործակցությունը հիմնվում է ստորագրված մի շարք երկկողմ համաձայնագրերի վրա, մասնավորապես այն համաձայնագրերի, որոնք կանոնակարգում են ինչպես Ուկրաինայի, այնպես էլ Հայաստանի տարածքում կրթության վերաբերյալ փաստաթղթերի համարժեքությունը: Բացի այդ, ներկայումս գոյություն ունեն մեր երկրների բարձրագույն ուսումնական հաստատությունների միջև մի շարք համաձայնագրեր, որոնք նախատեսում են ուսանողների և դասավանդողների փոխանակում, մասնակցություն խորհրդաժողովներին, համատեղ գիտական նախագծերի իրականացում:
Մասնավորապես `այդպիսի համաձայնագրեր են ստորագրված Կիևի Տարաս Շևչենկոյի անվան ազգային համալսարանի և Երևանի պետական համալսարանի, ինչպես նաև ՙԿիևի պոլիտեխնիկական ինստիտուտ՚ Ուկրաինայի ազգային տեխնիկական համալսարանի և Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի միջև: 2011/12 թթ. Ուկրաինայում կրթություն է ստանում Հայաստանի 106 քաղաքացի, որից 4-ը սովորում է պետական կրթաթոշակի հաշվին, 102 –ը`պայմանագրով:
Ըստ որում, Ուկրաինայում, մասնավորապես`Կիևում, Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության մասին օրենքի համաձայն, միջնակարգ դպրոցներում այս տարվանից ներմուծվել է հայոց լեզվի ֆակուլտատիվ ուսուցում: Իսկ Հայաստանում գործում է Տերնոպոլի ազգային տնտեսագիտական համալսարանի երևանյան մասնաճյուղը`Հարավային Կովկասում միակ ուկրաինական բարձրագույն ուսումնական հաստատությունը: Այսօր դեսպանատան միակ խնդիրը Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում ուկրաինական լեզվի դասավանդման վերսկսումն է: Այդ նպատակով մենք բանակցություններ ենք անցկացնում Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ղեկավարության, ինչպես նաև հանրակրթական հաստատությունների հետ:
UNIStream համակարգին են միացել նաև Հայբիզնեսբանկը և ՎՏԲ-Հայաստան Բանկը
Զարգացման Հայկական Բանկն իր հաճախորդներին առաջարկում է 14 անվճար բանկային ծառայություն
Զարգացման Հայկական Բանկն 2012 թվականին նախատեսում է վարկային պորտֆելը հասցնել 32 մլրդ.դրամի
Զարգացման Հայկական Բանկը մտադիր է IPO անցկացնել 2013 թվականի ավարտին