Լրահոս

Իրանի նկատմամբ պատժամիջոցները և Հայաստանի էներգետիկ շահը

Երևանի քաղաքապետարանը նախատեսում է Մաշտոցի այգին վերածել ՙբետոնոգրադի՚

Առէկսիմբանկ Գազպրոմբանկի խումբն իր հաճախորդներին առաջարկում է առևտրի ֆինանսավորման փաստաթղթային գործառնությունների ժամանակակից գործիքներ

Փորձագետ. Շոտլանդիայի անկախության կայացման գործընթացը կարևոր է ոչ միայն Ղարաբաղյան հարցի կարգավորման, այլ նաև ողջ աշխարհի համար

Մոսկվայում կընթանա ադրբեջանցի և հայ մտավորականության ներկայացուցիչների աշխատանքային հանդիպում

Փորձագետ. Խոջալուի հարցը չի կարգավորվում հայկական կուսակցությունների կողմից վերջինիս քաղաքականացվածության հետևանքով

Սոցիոլոգ.Հայաստանի սոցիալ-քաղաքական իրավիճակի կայունացման գործում առավել նշանակալից է հանրապետականների և ՙԲարգավաճ Հայաստանի՚ ներդրումը

Օբամայի վարչակազմը քննադատության է ենթարկվում ոչ ժողովրդավարական վարչակազմերի հետ հարաբերությունների համար

Մաշտոցի այգու շուրջ ստեղծված իրավիճակը Ոստիկանությանն ստիպում է քննարկումներ անցկացնել հասարակական կազմակերպությունների հետ

Իրանում քաոսի գոտու ստեղծմանը կհաջորդի Ադրբեջանի ներուժի ամրապնդում, գտնում է լեհ փորձագետը

Սերգեյ Գրինյաև. ԱՄՆ-ը, Իսրայելը և Ֆրանսիան փորձում են փոխել Հարավային Կովկասի քաղաքական հակումները

Ադրբեջանցի պատգամավորները կայցելեն Երևան`ՙԵվրանեսթին՚ մասնակցելու նպատակով

ՀԱԿ-ը Հրազդանի քաղաքապետի ընտրությունները բնութագրել է որպես ՙպրեսկոտային՚

Թուրքագետ. Հայաստանը պատրաստ է հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ, ինչը չի կարելի ասել Թուրքիայի մասին

Մաշտոցի այգում շինարարությունը դատարան դիմելու առիթ է հանդիսացել

Ռեգիոնալ

ՀՀ դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի և եվրոյի նկատմամբ

Աբխազիայի նախագահի նկատմամբ մահափորձ է կատարվել

Ադրբեջանական ընկերությունն սկսել է շրջագա ճանապարհի կառուցումը Վրաստանում

Վրաստանի բնակչությանն էներգավաուչերներ կբաժանեն

Իրանի ռազմանավերը Միջերկրական ծովում են

Հիլարի Քլինթոն. Իրանի նամակը ժամանակին եկավ

Բաքվում ձերբակալվել են իրանական հեռուստատեսության թղթակիցն ու վարորդը

ՙԵվրատեսիլի՚ նախաշեմին Ադրբեջանում չեզոքացնում են իսլամականների՞ն

Ի պատասխան ԵՄ պատժամիջոցների` Իրանը դադարեցրել է նավթի մատակարարումները ԵՄ վեց երկրներ

ԱՄՆ Պետդեպարտամենտ. Միջուկային ծրագրի հաջողությունների վերաբերյալ Իրանի հաղորդումները չափազանցված են

Վրաստանը ողջունում է աշխարհագրական անվանումների փոխադարձ պաշտպանության մասին ԵՄ խորհրդի որոշումը

Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը վերահաստատել է Ստամբուլի գազաբաշխիչ ցանցի ակտիվներ ձեռք բերելու շահագրգռվածությունը

Ադրբեջանն ու Թուրքիան աշխուժացնում են Trans Anadolu գազատարին առնչվող գործընթացը

Վրաստանի խորհրդարանում քննարկում են Բաթումում մզկիթի կառուցման հարցը

Վրաստանի փոխարտգործնախարար. Թբիլիսին պետք է զգուշանա սահմաններում C-400 ՙՏրիումֆ՚ ԶՀՀ հերթական խմբաքանակի տեղակայման վերաբերյալ Ռուսաստանի որոշման առնչությամբ

Ռուսաստանը պատասխանատվություն է կրում Ցխինվալում տիրող ՙկամայականության՚ համար, հայտարարել է Վրաստանի փոխարտգործնախարարը

Վրաստանը շահագրգռված է Աֆղանստանի հետ տնտեսական հարաբերությունների խորացմամբ

Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը մեկնաբանել է իրանական կողմի բողոքի նոտան

Քննարկվել են Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև համագործակցությանն առնչվող հարցեր

Հարավային Օսիայի նախագահի պաշտոնի նախկին թեկնածու Ալա Ջիոևայի վիճակը կայուն ծանր է

Հարցազրույցներ

Սերգեյ Գրինյաև. ԱՄՆ-ը, Իսրայելը և Ֆրանսիան փորձում են փոխել Հարավային Կովկասի քաղաքական հակումները

Հանս-Յոհեն Շմիդտ: Կթու կովը չի կարելի մինչև վերջ կթել, քանի որ կգա մի օր, երբ այն այլևս կաթ չի տա

Դավիթ Տոնոյան: Արևմուտքի և Ռուսաստանի հետ համագործակցությունը թույլ է տալիս Հայաստանին հաջողությամբ համադրել երկու համակարգերի տարրերը Զինված ուժերի արդիականացման գործում

Անրի Ռենո. 1915-ին բացված վերքը չի փակվում, քանի դեռ շարունակվում է ցեղասպանության ժխտումը

Ռուսաստանին պակասում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում հստակ ձևավորված քաղաքականություն

Թաթուլ Մանասերյան: Մենք կանգնած են ճիշտ ճանապարհին, բայց չգիտես ինչու խցանվել ենք…

Եվրոպայում Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման շղթայական ռեակցիան Ֆրանսիայի վրա կանգ չի առնի

Գայանե Նովիկովա: Հայաստանը փորձում է ներգրվել ընդլայնված տարածաշրջանում ձևավորվող անվտանգության միջավայրում

Կարինե Մինասյան: Հայաստանն ունի բիզնես-վարկանիշում իր դիրքերը բարելավելու մեծ շանսեր

Առաջիկա տասնամյակներում Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի վճռական առավելության մասին խոսելու հարկ չկա

Հայաստանի խորհրդարանի մեծամասնական տեղերը բացառում են ցանկացած մրցակցություն ընտրություններում

Մանվել Սարգսյան: Օլիգարխիկ համակարգի քայքայումը հնարավոր է միայն ժողովրդական շարժումը քաղաքական կուսակցություններից սահմանազատման միջոցով

Տիգրան Խզմալյան. Լեռնային Ղարաբաղում պետականության զգացողությունն անհամեմատ ավելի ուժեղ է, քան բուն Հայաստանում

Արիֆ Յունուսով: Առանց մեր ժողովուրդների ժողովրդավարացման, ակնկալել, թե ղարաբաղյան հակամարտությունը կլուծվի, անլուրջ է

Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի Կոնֆլիկտոլոգիայի և միգրացիայի բաժնի ղեկավար /Բաքու/, հայտնի քաղաքագետ Արիֆ Յունուսովի հարցազրույցն ԱրմԻնֆո գործակալությանը:

  • Դավիթ Ստեփանյան

  • Երեքշաբթի, 20 դեկտեմբերի, 17:23




Կիսվեք ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարների առնչությամբ Ձեր կանխատեսումներով: Արդյո՞ք կան ղարաբաղյան հիմնախնդրի լուծման թեկուզ փոքր շանսեր: 

Ամենից քիչ հակված եմ ղարաբաղյան հակամարտության լուծումը կապել իշխանությունների հետ, ինչպես Հայաստանում, այնպես էլ Ադրբեջանում`հաշվի առնելով, որ երկու երկրների իշխանություններն ուղղակի շահագրգռված չեն հիմնախնդրի կարգավորմանը հասնելու հարցում: Եթե նրանք ինչ-որ բան կարող էին անել, ապա դա պետք է արվեր ղարաբաղյան հակամարտության ռազմական փուլի ավարտից անմիջապես հետո: Ադրբեջանը կարգավորման իր շանսը բաց թողեց 1992 թվականին, երբ բանակցությունների համար Բաքու ժամանեց Լևոն Տեր-Պետրոսյանի ներկայացուցիչ Աշոտ Բլեյանը: Իսկ հայկական կողմն իր շանսը բաց թողեց 1995-96 թթ.: Իսկ հիմա գնացքն արդեն գնացել է, և երկու կողմերը, չձգտելով իրական կարգավորման, օգտագործում են բանակցային գործընթացը`քաղաքական շահաբաժիններ ստանալու նպատակով: Այդ իսկ պատճառով ես նույնիսկ չեմ հետևել նախագահների կազանյան հանդիպմանը: Եվ ինձ հետաքրքրող միակ բանն այն էր, թե կստորագրվի արդյոք ինչ-որ դեկլարատիվ հայտարարություն`նախատեսված լրագրողների համար: Բայց դա էլ չեղավ. այդ հանդիպման ձախողմանը ես չէի կասկածում: Չեմ կասկածում ձախողումներում նաև հաջորդ տարի և հետագայում: Թե’ հայերը, թե’ ադրբեջանցիները ղարաբաղյան հակամարտությունը դիտարկում են`ելնելով ՙժամանակն աշխատում  է մեր օգտին՚ ասացվածքից: Հայերը գտնում են, որ լուծելով խնդիրը դե-ֆակտո, իրենց պետք է միայն սպասել, որպեսզի այն լուծվի դե-յուրե, ինչպես տեղի ունեցով Կոսովոյի, Աբխազիայի և Հարավային Օսիայի դեպքում: Ադրբեջանն իր հերթին հույսը դնում է նավթի, գազի, նավթադոլարների վրա, այն բանի վրա, որ ժամանակի ընթացքում ինքը հարստանում է, իսկ հայերն աղքատանում, ու մի հիանալի օր նրանք Ղարաբաղը կնվիրեն ադրբեջանցիներին: Թե’ հայերի, թե’ադրբեջանցիների տածած այդ պատրանքներ էլ թույլ չեն տալիս իրենց մտածել լուրջ փոխզիջումներ գտնելու մասին: Թե’ Հայաստանում, թե’Ադրբեջանում փոխզիջում, հանդուրժողականություն հասկացությունը  հասկացվում է տարբեր կերպ:Այդ մթնոլորտում ակնկալել, թե Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները կլուծեն ղարաբաղյան խնդիրն անլրջության գագաթնակետն է:

Այդ ժամանակ մնում է միայն ապավինել համանախագահների Մինսկի խմբին...

Մինսկի խմբի միջնորդներին ես համարում եմ պոլիտտուրիստներ, ովքեր գալիս են մեզ մոտ`խմելու, ուտելու, ինչ-որ բան ասելու լրագրողներին, բայց իրականում ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար ոչինչ չեն անում: Տարեցտարի իրավիճակը վատթարանում է, և վախենում եմ, որ կգա ժամանակ, երբ հայերը և ադրբեջանցիները հանդիպելիս կխոսեն ոչ թե ռուսերեն լեզվով, ինչպես մենք հիմա անում են ձեր հետ միասին, այլ անգլերեն լեզվով: Այդ պատճառով ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծման գլխավոր երաշխիքը կողմերի միջև անվստահության վերացումն է: Եվ թեկուզ Իլհամ Ալիևը հարյուր անգամ ասի, թե մտադիր է ամենալայն ինքնավարություն տալ ղարաբաղցիներին, դուք, չունենալով նրա նկատմամբ որևէ վստահություն, կմտածեք, որ ավելի լավ է սպասել: Ղարաբաղի կարգավիճակը մեծ հաշվով  տեխնիկական հարց է, և այն կարելի է կարգավորել, դրա համար կան մի շարք օրինակներ: Բայց Ղարաբաղի դեպքում պայքարը ոչ թե մարդկանց, այլ տարածքի, սահմանի համար է, ահա ինչն է սարսափելի:

Իսկ ի՞նչ կասեք հակամարտության կողմերի վրա արդյունավետ արտաքին ճնշման առնչությամբ, արդյո՞ք այն գոյություն ունի:

Կարծում եմ`ոչ: Եթե մեր տարածաշրջանը գտնվեր Եվրոպայում, կարելի էր խոսել ղարաբաղյան հակամարտության կողմերի վրա լուրջ ճնշում գործադրելու հնարավորության մասին, քանի որ նույն Կոսովոյի դեպքում Եվրոպայի տարածքում ի հայտ եկան բազմնաթիվ փախստականներ, մի շարք սոցիալական խնդիրներ:
Եվ մեծ հաշվով եվրոպացիների համար միևնույնն էր`ում օգտին կարգավորել այդ հակամարտությունը: Չնայած եթե Ռուսաստանն աջակցեր ոչ թե սերբերին, այլ ալբանացիներին, հավաստիացնում եմ, որ հակամարտությունը կկարգավորվեր հօգուտ սերբերի: Իսկ Ղարաբաղ նրանց համար այնքան հեռու է գտնվում և այնքան անհետաքրքիր է, որ եվրոպացի որոշ քաղաքական գործիչներ հարցնում էին ինձ`իսկ ինչու՞ դուք Սումգայիթը չեք տալիս հայերին: Նրանց համար գլխավորը նավթամուղների անվտանգ  գործունեությունն է, մնացածը մեր տարածաշրջանում նրանց չի հետքրքրում: Այդ պատճառով ասել, թե կողմերի վրա լուրջ ճնշում կգործադրվի, անլուրջ է` չնայած Ռուսաստանը շատ լուրջ դեր է խաղում այդ կարգավորման մեջ: Ըստ որում, Ռուսաստանի համար Աբխազիան և Հարավային  Օսիան ձեռք բերելուց և Վրաստանը կորցնելուց հետո մնացել են միայն Հայաստանը և Ադրբեջանը, և այստեղից է բխում հակամարտության կարգավորմանը մասնակցելու Մոսկվայի շահագրգռվածությունը: Ղարաբաղը բռնցքամարտի տանձ է Ռուսաստանի համար, որը  նա օգտագործում է հանուն իր շահերի: Եվ Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ ռուսական քաղաքականության էությունը կարելի է բնորոշել հետևյալ կերպ` ՙլավ պահեք ձեզ, կաջակցենք, հնարավոր է չաջակցենք, եթե Վրաստանի պես վարվեք՚: Իսկ իրականում նրանք ոչինչ չեն անի, բայց այդ պատրանքն ամուր նստած է հայերի և ադրբեջանցիների գլխում: Ինքնաբերաբար կարգավորման հասնելու դեպքում, Ադրբեջանի հետ Հայաստանի հարաբերությունների բարելավումից բացի, կբարելավվեն Թուրքիայի հետ հարաբերությունները: Իսկ դա իր հերթին կհանգեցնի դեպի Եվրոպա ավելի լուրջ գործընթացների: Դրանից հետո հայերի ու ադրբեջանցիների նոր սերունդն անպայման հարց կտա`ընդհանրապես մեր ինչի՞ն է պետք Ռուսաստանը: Եվ այդ հարցը զարմանալի չի լինի`հաշվի առնելով, որ Ռուսաստանը,ուժից բացի, ոչինչ չունի մեր ժողովուրդներին տալու համար: Իսկ Արևմուտքն ունի արժեքներ, որոնք մեզ գրավում են: Չէ որ մենք տեսնում ենք, որ նույն Եվրոպայում գործում են օրենքներ, ժողովրդավարության սկզբունքներ, և մենք ցանկանում ենք նույնը: Այդ պատճառով վստահ չեմ, որ Ռուսաստանը կգործադրի այդ ուժը`հակամարտության կողմերի վրա արտաքին ճնշման նպատակով: Դա պատրանք է, և դա չի լինի:

Դուք չնշեցիք ԱՄՆ-ի և Եվրոպայի կողմից արտաքին ճնշման բացակայության պատճառները...

Եվ ԱՄՆ պարագայում այստեղ դեր է խաղում ռուսական գործոնը, քանի որ ԱՄՆ կողմից Ադրբեջանի նկատմամբ նվազագույն ճնշման, քննադատության, ժողովրդավարական բարեփոխումների, մարդու իրավունքների պաշտպանության  բացակայության վերաբերյալ ակնարկների դեպքում Բաքուն անմիջապես կսկսի շողոքորթել Մոսկվային: Վաշինգտոնում հստակ հասկանում են, որ կտրուկ քայլերի դեպքում հակամարող երկրները վերջնականապես կարող են հակվել Ռուսաստանի կողմը: Եվ ԱՄՆ-ի ու Եվրոպայի քաղաքականությունն այսօր նպատակաուղղված է Ռուսաստանի դուրս մղմանը տարածաշրջանից, նրանց համար կարևոր չէ, թե ում օգտին կլուծվի ղարաբաղյան հակամարտությունը: Միանգամայն այլ բան է, թե ինչպես դա անել: Եվ Արևմուտքը ղարաբաղյան հարցը դիտարկում է բացառապես Իրանի, Ռուսաստանի հետ աշխարհաքաղաքական կապի մեջ: Ադրբեջանցիների և հայերի մինուսն այն է, որ մենք հակված ենք չափազանցնելու մեր նշանակությունը, տարծաշրջանի նշանակությունը աշխարհաքաղաքական համատեքստում: Լավագույն դեպքում մենք ընկալվում ենք որպես տարանցիկ միջանցք մեծ խաղում: Ուստի ես չեմ կարծում, թե այդ կողմից էլ երբևէ ուժեղ ճնշում լինի, քանի որ այդ դեպքում Ռուսաստանը գործուն կերպով կմիջամտի, և միանգամայն կարող է կրկնվել Վրաստանին առնչվող իրավիճակը: Եվ մեծ քաղաքականությունում մենք, դժբախտաբար, մանրուք ենք:

Այլ կերպ ասած`մենք դարձյալ հանգում ենք այն մտքին, որ ստատուս-քվոյի նկատմամբ այլընտրանք չկա...

Կողմերը և միջնորդ երկրները դարձյալ հանգում են այն մտքին, որ ստատուս-քվոյի նկատմամբ այլընտրանք չկա, քանի որ, անտարակույս, դրա պահպանումը գերտերությունների համար, վերջին հաշվով, ձեռնտու է: Արևմուտքի և ԱՄՆ համար գոյություն ունեն ավելի լուրջ հարցեր: Դրանց թվում` Իրանի խնդիրը, եվրագոտու ճգնաժամը, Ռուսաստանին առնչվող խնդիրները: Եվ Ղարաբաղի խնդիրը փոքր խնդիրներից մեկն է, որոնք, անշուշտ, ցանկալի է լուծել, սակայն այնպես, որ այն չանցնի թեժ փուլ, ինչում շահագրգռված չէ գործնականում ոչ ոք:

Դուք նշեցիք, որ հակամարտության կողմերը փոխզիջում հասկացությունը տարբեր կերպ են ընկալում: Ի՞նչ է ղարաբաղյան հակամարտությունում փոխզիջումը Ձեր ընկալմամբ:

Փոխզիջումը կարող է լինել միայն երկկողմանի, և այդ համատեքստում Ադրբեջանի հիմնական սխալը հակամարտության ղարաբաղյան կողմի հետ շփումների, բանակցությությունների գնալու, նրան հաշվի առնելու ցանկության բացակայությունն է: Ղարաբաղցիների հետ պետք է հաշվի նստել, խոսել, ուսումնասիրել նրանց խնդիրները: Եթե Իլհամ Ալիևը խոսում է լայն ինքնավարության մասին, ապա թող որոշակիացնի, թե ինչ նկատի ունի: Ընդ որում ես հիանալի հասկանում եմ, որ ղարաբաղյան կողմը բացասաբար կընդունի ինքնավարության մասին ցանկացած փաստաթուղթ: Սակայն անձամբ ինձ համար այնքան կարևոր չէ խոսել կարգավիճակի մասին, որքան երկխոսություն վարել այն բանի ըմբռնմամբ, որ կարող է առաջ գալ նոր, երրորդ տարբերակ: Մեր ընդհանուր դժբախտությունն այն է, որ մենք ցանկանում ենք կարգավիճակի տեսքով սայլը դնել ձիու առջևում: Մենք շատ շուտ ենք մոտեցել այդ թեմային: Ադրբեջանը լիովին կարող է մտածել դաշնային հանրապետության ստեղծման մասին Ղարաբաղի զուգորդական անդամության առկայությամբ, դրանում ոչ մի ողբերգություն չի լինի: Ղարաբաղի կարգավիճակի մասին վիճելն անիմաստ է, հարկավոր է, պարզապես, քննարկումը տեղափոխել կառուցողական հուն, սկսել քննարկել այդ խնդիրը, փնտրել ելքի նոր ուղիներ: Ընդ որում, մոտակա ժամանակներս Ղարաբաղը հազիվ թե ստանա անկախություն այն տեսքով, որին ձգտում է: Հասկանալի է նաև, որ Ղարաբաղի վերադարձն ինքնավարության կարգավիճակի, առանց հաշվի առնելու ռազմական գործողությունների արդյունքը, ստեղծված ստատուս-քվոն, անհնար է: Ուստի հարկավոր է անել այնպես, որպեսզի ղարաբաղցիները գիտակցեն, որ իրենց գտնվելն Ադրբեջանի կազմում, թող որ անվանապես, դեկլարատիվ, իրենց  համար ավելի ձեռնտու է, քան` նրա սահմաններից դուրս: Իսկ դա անհնար է առանց երկխոսության, առանց շփումների, ռազմաճակատի առկության պայմաններում:

Այո, բայց ինչպե՞ս դա անել`հաշվի առնելով, որ Բաքուն նույնիսկ չի համաձայնում նստել Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ բանակցությունների սեղանի շուրջ, առաջարկելով միայն երկխոսություն հաստատել ՙՂարաբաղի հայ և ադրբեջանական համայնքների՚ միջև:

Եվ Ադրբեջանն անպայման ղարաբաղցիներին պետք է ընդունի որպես հակամարտող կողմ, քանի որ առկա իրադրությունն անհեթեթ է թվում: Ադրբեջանը չի հարգում Ղարաբաղը, ղարաբաղցիներին, նրա համար նրանք, պարզապես, գոյություն չունեն: Իսկ բոլոր շփումները, որոնք փորձում են անցկացնել Բաքվում, անհեթեթություն են թվում, օրինակ, հենց նույն ՙՂարաբաղի հայկական և ադրբեջանական համայնքների՚ միջև հանդիպման փորձը Բեռլինում: Դա անլուրջ է, դա իմիտացիա է, որը չպետք է լինի: Չի կարելի գնալ Ղարաբաղ հշատության առաքելությամբ, ինչպես արեց Ռուսաստանում մեր դեսպան Բյու-Բյուլ-օղլին, իսկ վերադառնալուն պես խոսել այն մաիսն, որ Ղարաբաղին պետք է վերջ դնել: Եթե դու խոսում ես պատերազմի մասին, ապա ինչու՞ էին գնացել Ղարաբաղ հաշտության առաքելությամբ: Մադրիդյան սկզբունքներն ինքնին լավն են, քանի որ 10-15 տարով հետաձգում է կարգավիճակի հարիցի լուըծումը: Սակայն այդ սկզբունքներն, ընդսմին, վերւացական են, քանի որ նախատեսված են այն բանի համար, 10-15 անց մեր հասարակություններմ ինչ-որ երևակայական ձևով կփոխվեն և կդառնան հանդուրժողական ու փոխզիջման պատրաստ: Իսկ դա ճիշտ չէ, քանի որ առանց մեր ժողովուրդների ժողովրդավարացման լուրջ չէ ակնկալել, որ ղարաբաղյան հակամարտությունը կլուծվի:



Ուղղարկել ընկերոջը

Ու՞մ (e-mail)


Ձեր անունը


Հաղորդագրություն


Մեկնաբանություններ

Նայել մեկնաբանությունները (0)
  • ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
  • ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Դարձիր առաջին մեկնաբանը

* Ցույց է տալիս, պարտադիր դաշտերը