Իրանի նկատմամբ պատժամիջոցները և Հայաստանի էներգետիկ շահը
Երևանի քաղաքապետարանը նախատեսում է Մաշտոցի այգին վերածել ՙբետոնոգրադի՚
Մոսկվայում կընթանա ադրբեջանցի և հայ մտավորականության ներկայացուցիչների աշխատանքային հանդիպում
Իրանում քաոսի գոտու ստեղծմանը կհաջորդի Ադրբեջանի ներուժի ամրապնդում, գտնում է լեհ փորձագետը
Սերգեյ Գրինյաև. ԱՄՆ-ը, Իսրայելը և Ֆրանսիան փորձում են փոխել Հարավային Կովկասի քաղաքական հակումները
Ադրբեջանցի պատգամավորները կայցելեն Երևան`ՙԵվրանեսթին՚ մասնակցելու նպատակով
ՀԱԿ-ը Հրազդանի քաղաքապետի ընտրությունները բնութագրել է որպես ՙպրեսկոտային՚
Մաշտոցի այգում շինարարությունը դատարան դիմելու առիթ է հանդիսացել
ՀՀ դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի և եվրոյի նկատմամբ
Աբխազիայի նախագահի նկատմամբ մահափորձ է կատարվել
Ադրբեջանական ընկերությունն սկսել է շրջագա ճանապարհի կառուցումը Վրաստանում
Վրաստանի բնակչությանն էներգավաուչերներ կբաժանեն
Իրանի ռազմանավերը Միջերկրական ծովում են
Հիլարի Քլինթոն. Իրանի նամակը ժամանակին եկավ
Բաքվում ձերբակալվել են իրանական հեռուստատեսության թղթակիցն ու վարորդը
ՙԵվրատեսիլի՚ նախաշեմին Ադրբեջանում չեզոքացնում են իսլամականների՞ն
Ի պատասխան ԵՄ պատժամիջոցների` Իրանը դադարեցրել է նավթի մատակարարումները ԵՄ վեց երկրներ
ԱՄՆ Պետդեպարտամենտ. Միջուկային ծրագրի հաջողությունների վերաբերյալ Իրանի հաղորդումները չափազանցված են
Վրաստանը ողջունում է աշխարհագրական անվանումների փոխադարձ պաշտպանության մասին ԵՄ խորհրդի որոշումը
Ադրբեջանն ու Թուրքիան աշխուժացնում են Trans Anadolu գազատարին առնչվող գործընթացը
Վրաստանի խորհրդարանում քննարկում են Բաթումում մզկիթի կառուցման հարցը
Վրաստանը շահագրգռված է Աֆղանստանի հետ տնտեսական հարաբերությունների խորացմամբ
Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը մեկնաբանել է իրանական կողմի բողոքի նոտան
Քննարկվել են Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև համագործակցությանն առնչվող հարցեր
Հարավային Օսիայի նախագահի պաշտոնի նախկին թեկնածու Ալա Ջիոևայի վիճակը կայուն ծանր է
Սերգեյ Գրինյաև. ԱՄՆ-ը, Իսրայելը և Ֆրանսիան փորձում են փոխել Հարավային Կովկասի քաղաքական հակումները
Հանս-Յոհեն Շմիդտ: Կթու կովը չի կարելի մինչև վերջ կթել, քանի որ կգա մի օր, երբ այն այլևս կաթ չի տա
Անրի Ռենո. 1915-ին բացված վերքը չի փակվում, քանի դեռ շարունակվում է ցեղասպանության ժխտումը
Ռուսաստանին պակասում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում հստակ ձևավորված քաղաքականություն
Թաթուլ Մանասերյան: Մենք կանգնած են ճիշտ ճանապարհին, բայց չգիտես ինչու խցանվել ենք…
Եվրոպայում Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման շղթայական ռեակցիան Ֆրանսիայի վրա կանգ չի առնի
Կարինե Մինասյան: Հայաստանն ունի բիզնես-վարկանիշում իր դիրքերը բարելավելու մեծ շանսեր
Առաջիկա տասնամյակներում Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի վճռական առավելության մասին խոսելու հարկ չկա
Հայաստանի խորհրդարանի մեծամասնական տեղերը բացառում են ցանկացած մրցակցություն ընտրություններում
Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանի հարցազրույցն ԱրմԻնֆո լրատվական գործակալությանը:
Դավիթ Ստեփանյան
Միջազգային ի՞նչ իրադարձություններ կարող են ազդել Հայաստանի իրավիճակի վրա: Կարո՞ղ եք արդյոք կանխատեսում անել`ելնելով 2011 թ. արտաքին քաղաքական իրավիճակից:
2011 թվականին աշխարհում տիրող իրավիճակի վրա իրենց ներգործությունն ունեցան Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի արագընթաց գործընթացները, որոնք փոխեցին միջազգային իրավիճակը և, համապատասխանաբար, աշխարհի առաջատար տերությունների դիրքորոշումը: Այդ փոփոխություններն անմիջականորեն զգացվում են նաև Հայաստանում`չնայած անզեն աչքով դրանք բավականին դժվար է տեսնել: Մեզ համար շատ կարևոր է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Եվրոպայի վերաբերմունքը, սակայն երբ փոխվում է համընդհանուր քաղաքական իրավիճակը, փոխվում է նաև Հայաստանի հանդեպ այդ տերությունների վերաբերմունքը, իսկ ինչ-որ մեկի մենք ընդհանրապես կարող ենք դադարել հետաքրքրել կամ ընդհակառակը: Այդ պատճառով գոյություն ունեցող անկայունության պայմաններում կանխատեսումների մասին խոսելը բավականին դժվար է: Այսպես, Հայաստանը մի կողմից որդեգրել է Եվրոպայի հետ մերձեցման քաղաքականություն: Մյուս կողմից`գնալով ավելի շատ է խոսվում այն մասին, որ ողջ այդ մերձեցումը դատարկ խոսակցություններ են: Առաջվա պես անհասկանալի է ՆԱՏՕ-ի անհատական գործընկերության ծրագրի, ԵՄ ՙԱրևելյան գործընկերության՚ ծրագրի բովանդակությունը: Նման բան տեղի է ունենում նաև Ռուսաստանում: Ռուսաստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունները գործընկեր երկրի`Հայաստանի առջև միանգամայն նոր խնդիրներ են դնում: Դեկտեմբերի 4-ին Ռուսաստանում անկացվեցին խորհրդարանական ընտրություններ, որոնց արդյունքում կառավարող ՙԵդինայա Ռոսսիյա՚ կուսակցությունը հաղթանակ տարավ, ինչը մինչ օրս շարունակվող դժգոհությունների առիթ է հանդիսանում: Այսօր մեր ղեկավարությունը շտապել է պաշտոնապես շնորհավորել Պուտինի կուսակցությանը, սակայն ոչ ոք չգիտի, թե ինչ տեղի կունենա Ռուսաստանում վաղը: Եվ դա վկայում է արտաքին քաղաքականությունում երկրի առջև երկարաժամկետ նպատակներ դնելու անհնարինության մասին:
Սիրիայի անկայունությունը, Իրանի շուրջ խառնաշփոթը, Թուրքիայի, Իսրայելի սպառնալիքները`ուժի ի՞նչ կենտրոններից է այդ ամենը բխում, և ինչի՞ կարող է հանգեցնել մեր տարածաշրջանը:
Միանգամայն ակնհայտ է, որ կեսդարյա հարաբերական քաղաքական կայունությունն անդրադարձել է աշխարհի բոլոր երկրների վրա, և իշխանության բավականին կայուն քաղաքական ինստիտուտները, օրինակ`արաբական երկրներում, վերածվել են ռուդիմենտի, որոնք հիմա արդեն սկսել են փլուզվել: Դա տեղի է ունեցել, քանի որ նրանք հենվել են համապատասպան կապերի, համաձայնագրերի, պայմանավորվածությունների վրա, որոնք անհետացել են, ինչից հետո այդ վարչակարգերն արագընթաց փոփոխվող իրավիճակի հանդեպ անզոր են գտնվել: Միայն այն, որ արաբական երկրներում անզեն մարդիկ փողոց են դուրս գալիս և հազարներով զոհվում, վկայում է այն մասին, որ իրենք արդեն չեն ցանկանում ապրել այնպես, ինչպես ապրել են: Իսկ արտաքին միջամտությունը հիմնվում է միջազգային հարաբերությունների օրենքի վրա: Երբ ինչ-որ տեղ որևէ բան է տեղի ունենում, յուրաքանչյուր երկիր միշտ խոսում է իր դիրքորոշումների մասին, և դա նորմալ է: Օրինակ`Սիրիայի դեպքում Ռուսաստանը ձգտում է չկորցնել ունեցածը, Թուրքիան`ինչ-որ բան ձեռք բերել: Առանց դրա ուղղակի չի կարող լինել:
Տարածաշրջանային մակարդակով ի՞նչ իրադարձություններ կարող ենք սպասել գոնե միջինժամկետ հեռանկարում`հաշվի առնելով լարվածության մշտական աճը:
Առայժմ ես տեսնում են տարածաշրջանում ապակայունացման ուժեղացում: Թե ինչի այն կհանգեցնի ժամանակակից աշխարհի պայմաններում, շատ դժվար է կանխատեսել: Հատկապես դա ակտուալ է`հաշվի առնելով, որ հարաբերությունների ամորֆության պայմաններում երկրների միջև այսօր տեղի է ունենում անդառնալի ատոմիզացիա, և մի երկիր կարող է պատերազմ սկսել, որին հաջորդ օրը կկառավարի միանգամայն այլ երկիր: Այդպիսին են գլոբալ քաղաքականության նոր միտումները:
Թե’ իշխանությունները, թե’ ընդդիմությունը շատ են խոսում ժողովրդավարական պետություն ստեղծելու ձգտման մասին: Ըստ որում, թե’ մեկը, թե’մյուսն իրականում չգիտի, թե ինչպես դա անել իրականում...
Իրոք, հարցը, թե ինչպես ստեղծել նման պետություն, առաջվա պես բաց է մնում: Իշխանությունների հետ կապված`ամեն ինչ քիչ թե շատ հասկանալի է: Օլիգարխիկ համակարգում չի գործում և չի կարող գործել ամենաէական մեխանիզմը`ազատ ընտրությունները, քանի որ օլիգարխիկ համակարգի էությունն այդ մեխանիզմը ճնշելու և քանդելու մեջ է: Նույն իրավիճակն է նաև սահմանադրական-իրավական պետություն կառուցելու երկրորդ կարևոր մեխանիզմի`արդարադատության համակարգի հետ կապված: Եթե ինչ-որ տարածքում գոյություն ունեն ազատ արդարադատություն և ազատ ընտրություն, այնտեղ ո’չ ավտորիտար, ո’չ օլիգարխիկ պետություն կառուցել հնարավոր չէ: Օլիգարխները շատ լավ դա հասկանում են, այդ պատճառով իրենց ողջ էներգիան օգտագործում են, որպեսզի այդ երկու գործիքները երկրում չգործեն: Համապատասխանաբար կուսակցական գործունեությյունը Հայաստանում յուրօրինակ ձև է ստանում, քանի որ միայն իրենց առկայությամբ կուսակցություններն զբաղվում են օլիգարխիկ համակարգի օրինականացմամբ: Մինչդեռ կուսակցությունները պետք է հայտարարեն, թե ինչ արժեքների են հավատարիմ, այդ արժեքների հիման վրա ներկայացնեն զարգացման և կառավարման ծրագիր, հստակ ներկայացնեն այն հասարակությանը, ազատ ընտրությունների ճանապարհով ձայներ ստանան, տեղափոխվեն կառավարման համակարգ և իրականացնեն այդ ծրագիրը: Ցանկացած այլ մեթոդ, որի օգնությամբ նրանք ձգտում են իշխանության հասնել, քրեորեն պատժելի է, քանի որ դա կոչվում է իշխանության բռնատիրում:
Իսկ ո՞րն եք տեսնում իրավիճակից ելքը:
Օլիգարխական համակարգի քայքայումը հնարավոր է միայն ժողովրդական շարժումը քաղաքական կուսակցություններից սահմանազատման միջոցով, և դա չափազանց կարևոր է: Ընդ որում բուն օլիգարխական համակարգն այսօր Հայաստանում արդեն խոր ճգնաժամի մեջ է և չի կարողանում աշխատել: Օլիգարխիան պահպանվում է հստակ, ազդեցության ոլորտների բաժանման մասին պայմանագրով, ինչպես դա եղել է, օրինակ, Ռոբերտ Քոչարյանի օրոք: Այժմ օլիգարխիան չի կարողանում նույնիսկ հասնել նման պայմանագրի, այստեղից` ճնշողական ապարատն ուժեղացնելու օլիգարխիա-իշխանության մշտական ցանկությունը: Այսպիսով, հստակ դիտվում է Հայաստանը ոստիկանական պետության վերածելու միտում, քանի որ առանց դրան օլիգրախիան արդեն չի կարողանում իրեն պահել: Կա ևս մեկ գործընթաց` քաղաքականության սոցիալականացում, ինչպես դա տեղի է ունենում ՙԲարգավաճ Հայաստանի՚ պարագայում, երբ օլիգարխներից մեկը փորձում է հասարակությանը ներգրավել իր պաշտպանությանը` մյուս օլիգարխների ախորժակները զսպելու նպատակով: Այդ արատավոր շրջանից դուրս գալու համար ավելորդ չէր լինի ուսումնասիրել այլ երկրների փորձը: Չափազանց շատ է խոսվում Լեհաստանի, Չիլիի, Իռլանդիայի, ՀԱՀ հիանալի փորձի մասին, սակայն ոչ ոք չի բացատրում, թե մարդիկ ինչպես են հասել այդ հաջողությանը: Այդ հաջողությունն անկուսակցական շարժումներն են, ինչպես տեղի է ունեցել, օրինակ, Չիլիում, որտեղ հանքափորներն սկսեցին շարժում ընդդեմ Պինոչետի, միաժամանակ վերջնագիր ներկայացնելով կուսակցությունններին ճիշտ այնպես, ինչպես վարչակազմին: Ըստ երևույթին, այնտեղ եղել է նույն իրավիճակը, ինչ և Հայաստանում: Երբ Չիլիի շարժումը մոտեցավ հաղթանակին, այն վերջնագիր ներկայացրեց բոլորին: Կային խոշոր կուսակցություններ, որոնք անցան ժողովրդի կողմն ինչպես շարքային մասնակիցներ` այլ ոչ որպես ղեկավարներ: Այսինքն, միայն քաղաքացիական շարժումն է ի զորու իրականացնել համակարգային փոփոխություններ, հատկապես այն բանի համատեքստում, որ հենց կուսակցությունների ղեկավարությունն էր հիմնական պատճառը, որ 2008 թվականին Հայաստանի հասարակությունը չկարողացավ հաղթահարել իշխանության մարտյան ճգնաժամը: Ոչ մի երկրում, որտեղ հաջողվել է ժողովրդավարական հեղափոխությունը, ոչ ոք շենքեր չի զավթել: Ո՞րն է նրանց և Հայաստանի միջև տարբերությունը: Ամենուրեք հասարակությունն ու հեղափոխական գործիչների վերնախավը, որոնք հայտնվում են բնական ճանապարհով, վերջնագիր են ներկաայացրել քաղաքական համակարգին: Վերջնագիր` գրավոր ձևակերպված Սահմանադրության դրույթների հիման վրա: Սարսափելի զրկանքների և կորուստների ճանապարհով նրանք իրենց վարչակազմերին հարկադրել են ընդունել իրենց գլխավոր պահանջը` անցկացնել ազատ ընտրություններ և հրավիրել բոլոր կուսակցություններին մասնակցել այդ ընտրություններին: Վերջնագիր ներկայացնելու գաղափարը բոլոր այդ հեղափոխությունների էությունն է:
Այսինքն`միայն քաղաքացիական շարժու՞մը կարող է իրականացնել այդ համակարգային փոփոխությունները:
Արդեն 20 տարի է, ինչ Հայաստանում ցանկացած ժողովրդական խռովություն կառավարվում է քաղաքական ուժերի կողմից, և երբեք հարց չի ծագում, թե որքանով է դա ճիշտ, և արդյոք գոյություն ունի այլընտրանք: Քանի որ մենք մշտապես իշխանափոխության խնդիր ենք դնում`համոզելով ինքներս մեզ, որ Հայաստանում համակարգային փոփոխություններ կարելի է իրականացնել միայն այդ դեպքում, մենք պետք է արդյունք տեսնենք կամ գոնե փորձենք մտածել, թե ինչու մեզ մոտ ոչինչ չի ստացվում: Ըստ որում, ողջ 20-րդ դարը նման փորձի հաջող օրինակների ժամանակաշրջան է, հարկավոր է հայացք նետել նաև 1988-91 թթ. մեր շարժմանը:
Ակնհայտ է, որ կուսակցություններն ի վիճակի չեն ժողովրդական խռովության միջոցով համակարգային փոփոխություններ իրականացնել, իսկ ընտրախավի փոփոխությունները որևէ էական փոփոխություն հասարակության կյանքում այդպես էլ չմտցրեցին: Ըստ որում, լուրջ հետազոտություններ չեն իրականացվել կամ հասարակայնությանը նույնիսկ չի պարզաբանվել, թե քաղաքական ուժերն ինչ նկատի ունեն համակարգային փոփոխություններ ասելով: Հստակ ենթադրվել է միայն իշխանափոխություն, ոչ ավելին: Այդ համատեքստում հարկավոր է ըմբռնել համակարգի փոփոխության էությունը և հասկանալ, թե ինչ համակարգ գոյություն ունի, և հասարակությունն ինչ համակարգ է ուզում ստեղծել: Առավել ևս Հայաստանում, որտեղ շատ հաճախ բարձրացվում է ՙսահմանադրական կարգի վերականգնման՚ թեման, այսինքն`այն բանի, ինչ Հայաստանում երբեք գոյություն չի ունեցել: Հայաստանում եկել է պահը, երբ հասարակությունն առաջին անգամ լրջորեն մտածում է, թե ինչպես կառուցի սահմանադրական-իրավական պետություն: Եվ, կարծես, մենք արդեն մեր առջև նման խնդիր ենք դնում: Ցանկացած համակարգային փոփոխություն հեղափոխություն է, որքան էլ որ հասարակությունը չսիրի այդ խոսքը, որքան էլ որ մարդկանց թվա, թե հեղափոխությունը շենքերի զավթում է: Մինչդեռ ոչ մի երկրում, որտեղ հաջողվել է ժողովրդավարական հեղափոխությունը, ոչ ոք շենքեր չի զավթել: Կա միանգամայն այլ ճանապարհ`ուլտիմատում, Սահմանադրության դրույթների հիման վրա: Զրկանքների ու մեծ կորուստների ճանապարհով այդ հասարակությունները ստիպել են իրենց վարչակազմերին ընդունել ուլտիմատումի գլխավոր պահանջը`անցկացնել ազատ ընտրություններ: Նրանք, ովքեր ասում են, որ եթե այս անգամ էլ Հայաստանի իշխանություններն ընտրությունների չգնան, տեղի կունենա թավշյա հեղափոխություն, պետք է սեղանին դնեն այդ հեղափոխության ճանապարհային քարտեզը, և հասարակությունը պետք է իմանա, թե ինչպես է այն իրականացվելու: Իսկ երբ նման քարտեզ հայտնվի, այդ ուժը պետք է հայտարարի, որ հեղափոխությունից հետո այն ցրվելու է, չի մասնակցելու ընտրություններին: Իսկ հասարակությունն արդեն այսօր պետք է հստակ իմանա դա, որպեսզի հավատա այդ քաղաքական գործիչներին, այլ ճանապարհ չկա:
UNIStream համակարգին են միացել նաև Հայբիզնեսբանկը և ՎՏԲ-Հայաստան Բանկը
Զարգացման Հայկական Բանկն իր հաճախորդներին առաջարկում է 14 անվճար բանկային ծառայություն
Զարգացման Հայկական Բանկն 2012 թվականին նախատեսում է վարկային պորտֆելը հասցնել 32 մլրդ.դրամի
Զարգացման Հայկական Բանկը մտադիր է IPO անցկացնել 2013 թվականի ավարտին