Լրահոս

Իրանի նկատմամբ պատժամիջոցները և Հայաստանի էներգետիկ շահը

Երևանի քաղաքապետարանը նախատեսում է Մաշտոցի այգին վերածել ՙբետոնոգրադի՚

Առէկսիմբանկ Գազպրոմբանկի խումբն իր հաճախորդներին առաջարկում է առևտրի ֆինանսավորման փաստաթղթային գործառնությունների ժամանակակից գործիքներ

Փորձագետ. Շոտլանդիայի անկախության կայացման գործընթացը կարևոր է ոչ միայն Ղարաբաղյան հարցի կարգավորման, այլ նաև ողջ աշխարհի համար

Մոսկվայում կընթանա ադրբեջանցի և հայ մտավորականության ներկայացուցիչների աշխատանքային հանդիպում

Փորձագետ. Խոջալուի հարցը չի կարգավորվում հայկական կուսակցությունների կողմից վերջինիս քաղաքականացվածության հետևանքով

Սոցիոլոգ.Հայաստանի սոցիալ-քաղաքական իրավիճակի կայունացման գործում առավել նշանակալից է հանրապետականների և ՙԲարգավաճ Հայաստանի՚ ներդրումը

Օբամայի վարչակազմը քննադատության է ենթարկվում ոչ ժողովրդավարական վարչակազմերի հետ հարաբերությունների համար

Մաշտոցի այգու շուրջ ստեղծված իրավիճակը Ոստիկանությանն ստիպում է քննարկումներ անցկացնել հասարակական կազմակերպությունների հետ

Իրանում քաոսի գոտու ստեղծմանը կհաջորդի Ադրբեջանի ներուժի ամրապնդում, գտնում է լեհ փորձագետը

Սերգեյ Գրինյաև. ԱՄՆ-ը, Իսրայելը և Ֆրանսիան փորձում են փոխել Հարավային Կովկասի քաղաքական հակումները

Ադրբեջանցի պատգամավորները կայցելեն Երևան`ՙԵվրանեսթին՚ մասնակցելու նպատակով

ՀԱԿ-ը Հրազդանի քաղաքապետի ընտրությունները բնութագրել է որպես ՙպրեսկոտային՚

Թուրքագետ. Հայաստանը պատրաստ է հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ, ինչը չի կարելի ասել Թուրքիայի մասին

Մաշտոցի այգում շինարարությունը դատարան դիմելու առիթ է հանդիսացել

Ռեգիոնալ

ՀՀ դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի և եվրոյի նկատմամբ

Աբխազիայի նախագահի նկատմամբ մահափորձ է կատարվել

Ադրբեջանական ընկերությունն սկսել է շրջագա ճանապարհի կառուցումը Վրաստանում

Վրաստանի բնակչությանն էներգավաուչերներ կբաժանեն

Իրանի ռազմանավերը Միջերկրական ծովում են

Հիլարի Քլինթոն. Իրանի նամակը ժամանակին եկավ

Բաքվում ձերբակալվել են իրանական հեռուստատեսության թղթակիցն ու վարորդը

ՙԵվրատեսիլի՚ նախաշեմին Ադրբեջանում չեզոքացնում են իսլամականների՞ն

Ի պատասխան ԵՄ պատժամիջոցների` Իրանը դադարեցրել է նավթի մատակարարումները ԵՄ վեց երկրներ

ԱՄՆ Պետդեպարտամենտ. Միջուկային ծրագրի հաջողությունների վերաբերյալ Իրանի հաղորդումները չափազանցված են

Վրաստանը ողջունում է աշխարհագրական անվանումների փոխադարձ պաշտպանության մասին ԵՄ խորհրդի որոշումը

Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը վերահաստատել է Ստամբուլի գազաբաշխիչ ցանցի ակտիվներ ձեռք բերելու շահագրգռվածությունը

Ադրբեջանն ու Թուրքիան աշխուժացնում են Trans Anadolu գազատարին առնչվող գործընթացը

Վրաստանի խորհրդարանում քննարկում են Բաթումում մզկիթի կառուցման հարցը

Վրաստանի փոխարտգործնախարար. Թբիլիսին պետք է զգուշանա սահմաններում C-400 ՙՏրիումֆ՚ ԶՀՀ հերթական խմբաքանակի տեղակայման վերաբերյալ Ռուսաստանի որոշման առնչությամբ

Ռուսաստանը պատասխանատվություն է կրում Ցխինվալում տիրող ՙկամայականության՚ համար, հայտարարել է Վրաստանի փոխարտգործնախարարը

Վրաստանը շահագրգռված է Աֆղանստանի հետ տնտեսական հարաբերությունների խորացմամբ

Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը մեկնաբանել է իրանական կողմի բողոքի նոտան

Քննարկվել են Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև համագործակցությանն առնչվող հարցեր

Հարավային Օսիայի նախագահի պաշտոնի նախկին թեկնածու Ալա Ջիոևայի վիճակը կայուն ծանր է

Հարցազրույցներ

Սերգեյ Գրինյաև. ԱՄՆ-ը, Իսրայելը և Ֆրանսիան փորձում են փոխել Հարավային Կովկասի քաղաքական հակումները

Հանս-Յոհեն Շմիդտ: Կթու կովը չի կարելի մինչև վերջ կթել, քանի որ կգա մի օր, երբ այն այլևս կաթ չի տա

Դավիթ Տոնոյան: Արևմուտքի և Ռուսաստանի հետ համագործակցությունը թույլ է տալիս Հայաստանին հաջողությամբ համադրել երկու համակարգերի տարրերը Զինված ուժերի արդիականացման գործում

Անրի Ռենո. 1915-ին բացված վերքը չի փակվում, քանի դեռ շարունակվում է ցեղասպանության ժխտումը

Ռուսաստանին պակասում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում հստակ ձևավորված քաղաքականություն

Թաթուլ Մանասերյան: Մենք կանգնած են ճիշտ ճանապարհին, բայց չգիտես ինչու խցանվել ենք…

Եվրոպայում Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման շղթայական ռեակցիան Ֆրանսիայի վրա կանգ չի առնի

Գայանե Նովիկովա: Հայաստանը փորձում է ներգրվել ընդլայնված տարածաշրջանում ձևավորվող անվտանգության միջավայրում

Կարինե Մինասյան: Հայաստանն ունի բիզնես-վարկանիշում իր դիրքերը բարելավելու մեծ շանսեր

Առաջիկա տասնամյակներում Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի վճռական առավելության մասին խոսելու հարկ չկա

Հայաստանի խորհրդարանի մեծամասնական տեղերը բացառում են ցանկացած մրցակցություն ընտրություններում

Մանվել Սարգսյան: Օլիգարխիկ համակարգի քայքայումը հնարավոր է միայն ժողովրդական շարժումը քաղաքական կուսակցություններից սահմանազատման միջոցով

Տիգրան Խզմալյան. Լեռնային Ղարաբաղում պետականության զգացողությունն անհամեմատ ավելի ուժեղ է, քան բուն Հայաստանում

Տիգրան Խզմալյան. Լեռնային Ղարաբաղում պետականության զգացողությունն անհամեմատ ավելի ուժեղ է, քան բուն Հայաստանում

Ընդդիմադիր ՙՍարդարապատ՚ քաղաքական շարժման նախաձեռնող խմբի ներկայացուցիչ, հայտնի կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանի հարցազրույցն ԱրմԻնֆո լրատվական գործակալությանը:

  • Դավիթ Ստեփանյան

  • Երկուշաբթի, 16 հունվարի, 14:55


2011 թվականը բավականին հագեցած էր ներքաղաքական իրադարձությունների առումով: Ի՞նչ միտումներ են դիտվում 2012 թվականին, մասնավորապես`մոտալուտ խորհրդարանական ընտրությունների համատեքստում:

Մենք շատ հաճախ սխալ ենք գործում, Հայաստանի ներքաղաքական միտումները դիտարկելով համաշխարհային գործընթացներից զատ, ինչը, հիմնականում, գալիս է նաև ՙվերևներից՚: Արաբական հեղափոխությունները, որոնցով սկսվեց 2011 թվականը, ցույց տվեցին, որ աշխարհում հայտնվել է ևս մեկ տարանջատման գիծ: Այժմ հասարակությունը պայմանականորեն կարելի է բաժանել երկու մասի` հեռուստատեսության հանրություն և ինտերնետի հանրություն: Իսկ հեռուստատեսությունն այնպիսի բռնապետական ավտորիտար երկրներում, ինչպիսին Հայաստանն է, լիովին վերահսկվում է կառավարության կողմից: Այդ պայմաններում Հայաստանում տեղի է ունեցել ինտերնետային հանրության բուռն աճ մինչև քառորդ միլիոն: Այդ հանրությունը չի վստահում հեռուստատեսությանը և մերժում է ուղեղների լվացումը Երևանից: Դա 2011 թվականի չափազանց կարևոր, միջանկյալ արդյունք է, քանի որ պարզ է դարձել, որ երիտասարդության շրջանում, որի ներկայացուցիչները կազմում են Ցանցից օգտվողների մեծ մասը, հասունանում է դժգոհություն և բողոք, որը շատ շուտով կանդրպայթի և ոտքի կհանի հասարակության երկրորդ մասին: Դա էլ, ըստ էության, ընդունված է համարել նախահեղափոխական իրավիճակ:

Հնարավո՞ր արդյոք, որ իրավիճակի սրումը տեղի կունենա մայիսին, երբ կամփոփվեն ԱԺ ընտրությունների արդյունքները, որոնք, ինչպես հասկանում եմ, արդեն կանխորոշված են:

Հայաստանում ՙընտրություններ՚ բառը նույնիսկ անպարկեշտ է արտասանել, քանի որ ժողովուրդն, ըստ էության, ստիպված է ընտրել ոչնչից: Վերջին ընտրությունները  Ռուսաստանում և Հարավային Օսիայում ցույց տվեցին, որ անգամ այդպիսի երաշխավորված միջոցառումները կարող են տհաճ անակնկալներ մատուցել:Ես թույլ եմ տալիս, ոչ մինչև մայիս թեթև գլխացավը կհետապնդի նաև Հայաստանի կառավարող վարչակազմին: Սակայն հենց այն պատճառով, որ ազգի բացարձակ մեծամասնությունը շարունակում է ոտքը դնել միևնույն փոցխին, մայիսին այդ փոցխը կհասնի մեր ճակատներին: Եվ բոլորը կհասկանան, ի դեպ, յուրաքանչյուրը` յուրովի, որ մեզ հերթական անգամ խաբել են: եվ երբ դա ակնհայտ կդառնա, կսկսվեն անխուսափելի գործընթացներ: Ի դեպ, այդ ամենն ակնհայտ է արդեն այսօր, քանի որ, օգտագործելով դասականի խոսքերը, ՙԱննուշկան արդեն յուղը թափել է՚: 

Այնուամենայնիվ, ինչպիսի՞ն կլինի քաղաքական ուժերի դասավորությունը 2012 թ. խորհրդարանում առաջիկա խորհրդարանական ընտրություններից հետո: Կփոխարինվի՞ արդյոք ՙԺառանգությունը՚ ՀԱԿ-ով:

Անկեղծ ասած, խորհրդարանական ընտրությունների արդյունքները մեր հասարակական կյանքի համար որևէ նշանակություն չեն ունենա, քանի որ ՙԺառանգություն՚ կուսակցության 5-6 պատգամավորի կարծիքը որևէ բան փոխել չի կարողացել և չի կարող: Իսկ հաշվի առնելով, որ Հայ ազգային կոնգրեսը խաղում է Բաղրամյան 26-ում թելադրվող կանոններով`այդ ուժն անխուսափելիորեն կստանա խորհրդարանում իր հասանելիք 10-15 տեղը: Ավելի վաղ ինձ թվում էր, թե դա կարվի ամբողջությամբ ՙԺառանգության՚ տեղերի հաշվին: Սակայն, ինչ-որ պահի Հայաստանի նկատմամբ արևմտյան դիտորդները, որոշելով շտկել իրավիճակը, մի քանի ուղղումներ են կատարել: Եվրոպական ժողովրդական կուսակցության, ԱՄՆ Պետդեպարտամենտի որոշակի ներարկումներից հետո Րաֆֆի Հովհաննիսյանն, այնուամենայնիվ, խորհրդարանում մի քանի տեղ կստանա Սերժ Սարգսյանից, քանի որ այդպես են ցանկանում վերջինիս արևմտյան գործընկերները:
Առաջիկա ընտրություններին ընտրողների մասնակցությունն ամոթալի ցածր կլինի, ինչը, սակայն, ոչ ոք չի նկատի, քանի որ իշխանություններն ընտրույթունների կուղարկեն 300 հազար պետծառայողի`ոստիկանության և բանակի հետ միասին, կպատրաստեն համոզիչ հաղորդումներ, կհաշվեն ձայները`ինչպես հարկն է: Այնպես որ, անակնկալներ չեն լինի: Համենայն դեպս, Սերժ Սարգսյանը, հմուտ կերպով ամեն ինչ դեպի դրան է տանում: ԲՀԿ-ն այդպես էլ կմնա կոալիցիոն կուսակցություն ընտրություններից հետո, քանի որ դասակարգային պայքարը դեռ ոչ ոք չի վերացրել: Ինչպե՞ս կարող են քաղաքական տարբեր ճամբարներում գտնվել նույն բանակության և դասակարգի եղբայրները: Նրանք, անշուշտ, դաշնակիցներն են`պատրաստ կրծել հասարակ ժողովրդի կոկորդը սեփականության համար, որը մեզնից խլել են: Իսկ երբ նրանք իրենց են ենթարկում ժողովրդին հերթական 4-5 տարում, նրանք սկսում են միմյանց կոկորդը կրծել, սակայն ինքնապահպանման բնազդը միշտ ճիշտ է աշխատում, և ճգնաժամի պահին նրանք ատամ են ցույց տալիս մեզ:

Հնարավո՞ր է արդյոք  ՙղարաբաղյան քարտի՚ խաղարկումը ներքաղաքական պայքարում:

Ես չեմ կարծում, թե Ադրբեջանը կհանդգնի խաղարկել այսպես կոչված ՙղարաբաղյան քարտը՚` լինելով հարուստ և միևնույն ժամանակ թույլ և խարխուլ պետական կազմավորում: Լավագույն դեպքում Բաքուն կարող է ակնկալել ապագա համադաշնություն Լեռնային Ղարաբաղի հետ:
Ավելին, ես համոզված եմ, որ հայոց պետականության համար Ադրբեջանը ոչ մի սպառնալիք չի ներկայացնում: Պետականության համար ամենագլխավոր սպառնալիքը դրանից օգտվելու մեր անկարողությունն է, այսինքն, դա զուտ մեր ներքին խնդիրն է: Հայաստանում ընթանում է պայքար տարբեր աշխարհայացքների, կյանքի մոդելների, իդեալների միջև, և դա նույնպես նոր պայքար չէ: Դա հարուստների պայքար է ընդդեմ աղքատների, մատերիալիստ-կրպակատերերի պայքար ընդդեմ իդեալիստների: Այդ պայքարը բնորոշ է ոչ միայն անգլոսաքսերին, ռուսներին կամ հայերին, այն բնորոշ է բոլորին: Իսկ Լեռնային Ղարաբաղը կարող է լուրջ դեր խաղալ, սակայն միանգամայն այլ համատեքստում, հաշվի առնելով, որ Ղարաբաղում պետականության զգացողությունն անհամեմատ ավելի ուժեղ է, քան բուն Հայաստանում: Լեռնային Ղարաբաղն իր մեջ կրում է պետականույթան ըմբռնում, որը ենթադրում է հասարակական բարօրության պահպանման համար անձնազոհության անհրաժեշտության ըմբռնում: Ղարաբաղը դա դեռ պետք է սովորեցնի Հայաստանին: Սակայն Ղարաբաղն ինքնին Ղարաբաղ չէ, և ես կարծում եմ, որ արդեն հաջորդ սերունդը կդադարի ընկալել այդ արհեստական, սխալական կոնֆիգուրացիան` Հայաստան և Ղարաբաղ: Արցախն արդեն ինտեգրված է Հայաստանին, և առաջիկա տարիներին մենք ամեն ինչ կանենք, որպեսզի դա տեղի ունենա նաև պաշտոնապես: Ոչ մի դեպքում չի կարելի թույլ տալ ևս մեկ պառակտում հայության, Սփյուռքի, Հայաստանի, Արցախի միջև, և անհրաժեշտ է մեկընդմիշտ ջնջել նույնիսկ դրա նշանները:

Քանի որ մենք խոսեցինք Հայրենիքի և Սփյուռքի միջև սերտ մերձեցման  մասին, հնարավոր չէ չանդրադառնալ բարերար Նարեկ Հարությունյանի գործին: ՙՍարդարապատը՚ առանձնահատուկ ուշադրություն է դարձնում այդ գործին`հանուն արդարության վերականգնման...

Կարծում եմ, որ Հայաստանի ավազակապետությունը և վերջինիս ՙարդարադատության՚ մարիոնետային համակարգը ՙՆարեկացի՚ արվեստի միության հիմնադիր Նարեկ Հարությունյանի դեպքում հերթական ցուցադրական դատավարությունը կազմակերպեց: Տարիներ շարունակ կողոպտելով ազգային հարստությունը և թալանելով ողջ երկիրը`հօգուտ մի խումբ օլիգարխների, վարչակարգը հանկարծ ձեռնամուխ է եղել ՙստվերային տնտեսության՚ դեմ պայքարին և հարկադրման բնագավառում ՙկարգուկանոնի հաստատմանը՚: Ինչպես և պետք էր սպասել, սկսել են նրանք ոչ թե իրենցից, այլ մշակույթի և արվեստի բնագավառում երկրում հայտնի բարերար և մեկենաս Նարեկ Հարությունյանից: Ճակատագրի հեգնանքով սփյուռքահայ Հարությունյանի կալանավորումը հաջորդել է Մարսելում Սերժ Սարգսյանի խանդավառված ելույթին, որտեղ նա սփյուռքահայերին կոչ է արել վերադառնալ Հայաստան: Ավելի վաղ հայկական սփյուռքի մի քանի հեղինակավոր ներկայացուցիչներ`Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ 1-ինը, ՀՅԴ Արևմտյան Ամերիկիայի Կենտրոնական կոմիտեն, հայտնի երգիչ Շառլ Ազնավուրը և գործարար Լևոն Հայրապետյանը հանդես են եկել Հայաստանի իրավիճակի և իշխանական համակարգի խիստ քննադատությամբ: Այս համատեքստում, նրա կարծիքով, հասկանալի է դառնում դրսից աճող ճնշման առնչությամբ կառավարող վարչակարգի ագրեսիվ-հիստերիկ արձագանքը: Ըստ էության, այդ դատաստանի իրական նպատակն սփյուռքահայերի`Հայաստանի կոռումպացված իշխանություններից ազատ և անկախ մասնավոր ձեռնարկատիրության անհնարինության հաստատումն է: Վստահ եմ, որ ներկայիս բռնապետությունը շարունակելու է օգտագործել Սփյուռքի բոլոր տնտեսական, ազգային և բարեգործական նախագծերը`սեփական հարստացման և ուժեղացման նպատակով: Սակայն, Սփյուռքում արդեն գիտակցել են ՙկթու կովի՚ իրենց կերպարի փոփոխման անհրաժեշտությունը: Սփյուռքը, որն ակտիվորեն սկսել է քննադատել Երրորդ հանրապետության իշխանություններին, արդեն երբեք առաջվանը չի լինի, և այն գնալով ավելի է ակտիվանում: Նարեկ Հարությունյանի գործը կարող է և պետք է վերջին կաթիլը դառնա Սփյուռքի համբերության բաժակում:

Ուղղարկել ընկերոջը

Ու՞մ (e-mail)


Ձեր անունը


Հաղորդագրություն


Մեկնաբանություններ

Նայել մեկնաբանությունները (0)
  • ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
  • ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Դարձիր առաջին մեկնաբանը

* Ցույց է տալիս, պարտադիր դաշտերը