Լրահոս

Իրանի նկատմամբ պատժամիջոցները և Հայաստանի էներգետիկ շահը

Երևանի քաղաքապետարանը նախատեսում է Մաշտոցի այգին վերածել ՙբետոնոգրադի՚

Առէկսիմբանկ Գազպրոմբանկի խումբն իր հաճախորդներին առաջարկում է առևտրի ֆինանսավորման փաստաթղթային գործառնությունների ժամանակակից գործիքներ

Փորձագետ. Շոտլանդիայի անկախության կայացման գործընթացը կարևոր է ոչ միայն Ղարաբաղյան հարցի կարգավորման, այլ նաև ողջ աշխարհի համար

Մոսկվայում կընթանա ադրբեջանցի և հայ մտավորականության ներկայացուցիչների աշխատանքային հանդիպում

Փորձագետ. Խոջալուի հարցը չի կարգավորվում հայկական կուսակցությունների կողմից վերջինիս քաղաքականացվածության հետևանքով

Սոցիոլոգ.Հայաստանի սոցիալ-քաղաքական իրավիճակի կայունացման գործում առավել նշանակալից է հանրապետականների և ՙԲարգավաճ Հայաստանի՚ ներդրումը

Օբամայի վարչակազմը քննադատության է ենթարկվում ոչ ժողովրդավարական վարչակազմերի հետ հարաբերությունների համար

Մաշտոցի այգու շուրջ ստեղծված իրավիճակը Ոստիկանությանն ստիպում է քննարկումներ անցկացնել հասարակական կազմակերպությունների հետ

Իրանում քաոսի գոտու ստեղծմանը կհաջորդի Ադրբեջանի ներուժի ամրապնդում, գտնում է լեհ փորձագետը

Սերգեյ Գրինյաև. ԱՄՆ-ը, Իսրայելը և Ֆրանսիան փորձում են փոխել Հարավային Կովկասի քաղաքական հակումները

Ադրբեջանցի պատգամավորները կայցելեն Երևան`ՙԵվրանեսթին՚ մասնակցելու նպատակով

ՀԱԿ-ը Հրազդանի քաղաքապետի ընտրությունները բնութագրել է որպես ՙպրեսկոտային՚

Թուրքագետ. Հայաստանը պատրաստ է հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ, ինչը չի կարելի ասել Թուրքիայի մասին

Մաշտոցի այգում շինարարությունը դատարան դիմելու առիթ է հանդիսացել

Ռեգիոնալ

ՀՀ դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի և եվրոյի նկատմամբ

Աբխազիայի նախագահի նկատմամբ մահափորձ է կատարվել

Ադրբեջանական ընկերությունն սկսել է շրջագա ճանապարհի կառուցումը Վրաստանում

Վրաստանի բնակչությանն էներգավաուչերներ կբաժանեն

Իրանի ռազմանավերը Միջերկրական ծովում են

Հիլարի Քլինթոն. Իրանի նամակը ժամանակին եկավ

Բաքվում ձերբակալվել են իրանական հեռուստատեսության թղթակիցն ու վարորդը

ՙԵվրատեսիլի՚ նախաշեմին Ադրբեջանում չեզոքացնում են իսլամականների՞ն

Ի պատասխան ԵՄ պատժամիջոցների` Իրանը դադարեցրել է նավթի մատակարարումները ԵՄ վեց երկրներ

ԱՄՆ Պետդեպարտամենտ. Միջուկային ծրագրի հաջողությունների վերաբերյալ Իրանի հաղորդումները չափազանցված են

Վրաստանը ողջունում է աշխարհագրական անվանումների փոխադարձ պաշտպանության մասին ԵՄ խորհրդի որոշումը

Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը վերահաստատել է Ստամբուլի գազաբաշխիչ ցանցի ակտիվներ ձեռք բերելու շահագրգռվածությունը

Ադրբեջանն ու Թուրքիան աշխուժացնում են Trans Anadolu գազատարին առնչվող գործընթացը

Վրաստանի խորհրդարանում քննարկում են Բաթումում մզկիթի կառուցման հարցը

Վրաստանի փոխարտգործնախարար. Թբիլիսին պետք է զգուշանա սահմաններում C-400 ՙՏրիումֆ՚ ԶՀՀ հերթական խմբաքանակի տեղակայման վերաբերյալ Ռուսաստանի որոշման առնչությամբ

Ռուսաստանը պատասխանատվություն է կրում Ցխինվալում տիրող ՙկամայականության՚ համար, հայտարարել է Վրաստանի փոխարտգործնախարարը

Վրաստանը շահագրգռված է Աֆղանստանի հետ տնտեսական հարաբերությունների խորացմամբ

Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը մեկնաբանել է իրանական կողմի բողոքի նոտան

Քննարկվել են Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև համագործակցությանն առնչվող հարցեր

Հարավային Օսիայի նախագահի պաշտոնի նախկին թեկնածու Ալա Ջիոևայի վիճակը կայուն ծանր է

Հարցազրույցներ

Սերգեյ Գրինյաև. ԱՄՆ-ը, Իսրայելը և Ֆրանսիան փորձում են փոխել Հարավային Կովկասի քաղաքական հակումները

Հանս-Յոհեն Շմիդտ: Կթու կովը չի կարելի մինչև վերջ կթել, քանի որ կգա մի օր, երբ այն այլևս կաթ չի տա

Դավիթ Տոնոյան: Արևմուտքի և Ռուսաստանի հետ համագործակցությունը թույլ է տալիս Հայաստանին հաջողությամբ համադրել երկու համակարգերի տարրերը Զինված ուժերի արդիականացման գործում

Անրի Ռենո. 1915-ին բացված վերքը չի փակվում, քանի դեռ շարունակվում է ցեղասպանության ժխտումը

Ռուսաստանին պակասում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում հստակ ձևավորված քաղաքականություն

Թաթուլ Մանասերյան: Մենք կանգնած են ճիշտ ճանապարհին, բայց չգիտես ինչու խցանվել ենք…

Եվրոպայում Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման շղթայական ռեակցիան Ֆրանսիայի վրա կանգ չի առնի

Գայանե Նովիկովա: Հայաստանը փորձում է ներգրվել ընդլայնված տարածաշրջանում ձևավորվող անվտանգության միջավայրում

Կարինե Մինասյան: Հայաստանն ունի բիզնես-վարկանիշում իր դիրքերը բարելավելու մեծ շանսեր

Առաջիկա տասնամյակներում Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի վճռական առավելության մասին խոսելու հարկ չկա

Հայաստանի խորհրդարանի մեծամասնական տեղերը բացառում են ցանկացած մրցակցություն ընտրություններում

Մանվել Սարգսյան: Օլիգարխիկ համակարգի քայքայումը հնարավոր է միայն ժողովրդական շարժումը քաղաքական կուսակցություններից սահմանազատման միջոցով

Տիգրան Խզմալյան. Լեռնային Ղարաբաղում պետականության զգացողությունն անհամեմատ ավելի ուժեղ է, քան բուն Հայաստանում

Բորիս Գասպարյան. Արենիի քարանձավն ամենալավ բանն է, որ Աստված մեզ տվել է

Թե ինչ հանելուկներ է իր մեջ պարունակում Արենի-1 քարանձավը, ԱրմԻնֆո-ին հարցազրույցում պատմել է արշավախմբի հայկական կողմի ղեկավար Բորիս Գասպարյանը:

  • Կարինե Մանուկյան

  • Երեքշաբթի, 13 դեկտեմբերի, 13:35


2010 թվականին Արենի-1 քարանձավը հայտնի դարձավ ողջ աշխարհում: Վերջինիս համաշխարհային ճանաչում բերեց աշխարհի ամենահին կոշիկը, որի տարիքը կազմում է 5500 տարի: Արենի–1 քարանձավում պեղումներ են սկսվել 2007 թվականին: Պեղումներն իրականացվումեն ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի կողմից Կալիֆորնիայի համալսարանին առընթեր Լոս Անջելեսի հնագիտության ինստիտուտի (UCLA's Cotsen) և Քորքի համալսարանի (Իռլանդիա) հետ համատեղ: Այս տարիների ընթացքում հայտնաբերվել է ուշ նեոլիթի ժամանակաշրջանի մեր նախնիների նյութական և հոգևոր մշակույթի մասին վկայող ֆակտոլոգիական ծավալուն նյութ`անոթներ, ոսկրե գործիքներ, ինչպես նաեւ կերամիկայի մի քանի հազար բեկորներ: Ուշագրավ է, որ գտածոների զգալի մասը շարունակում է մնալ քարանձավում, քանի որ այնտեղ տիրող միկրոկլիմայի շնորհիվ արտեֆակտերը պահպանվում են գրեթե նախասկզբնական տեսքով: 

Թե ինչ հանելուկներ է իր մեջ պարունակում Արենի-1 քարանձավը, ԱրմԻնֆո-ին հարցազրույցում պատմել է արշավախմբի հայկական կողմի ղեկավար Բորիս Գասպարյանը:

Ձեր կարծիքով, ո՞րն է Արենի քարանձավի առանձնահատկությունը:

Առաջինը, շնորհիվ քարանձավի հատուկ միկրոկլիմայի, կաշին, ոսկորը, կտորը և մարդկային մնացորդները պահպանվել են հիանալի վիճակում: Քարանձավի առանձնահատկությունը նաև այն է, որ այն զերծ է մնացել հետագա մշակույթների գործունեության ազդեցությունից: Այն, կարելի է ասել, պաշտամունքային-ծիսական համալիր է, ուր կան թաղման վայրեր, կա ինչ-որ պաշտամունքային-կրոնական գործունեություն, որն արտացոլում է այդ դարաշրջանի բնակիչների հավատալիքները և պատկերացումները: Այդ բոլոր ասպեկտները
եզակի են դարձնում հուշարձանը:

Բազմիցս խոսվել է այն մասին, որ մասշտաբային հետազոտություններ անցկացնելու դեպքում կարելի է պատկերացում կազմել նեոլիթի դարաշրջանի բնակիչների կենցաղի մասին: Որքանո՞վ է  Ձեզ հաջողվել առաջ ընթանալ այդ ուղղությամբ:

Այժմ մենք ուսումնասիրում ենք տեքստիլը, ընդ որում արդյունքները չափազանց հետաքրքիր են: Քարանձավում կան նաև միջնադարյան շերտեր, և մեզ հաջողվել է գտնել չափազանց շատ միջնադարյան կտորներ, տարազի հատվածներ: Մենք քիչ պատկերացում ունենք միջնադարյան առօրյա հագուստի մասին, քանի որ մյուս հուշարձաններում կտոր, պարզապես, չի պահպանվել: Արենի-1 քարանձավը հնարավորություն կընձեռի հետևել հին տեքստիլ արտադրության զարգացմանը տարբեր դարաշրջաններում: Նման հեռանկար է բացում նեոլիտյան և միջնադարյան կտորների գոյակցությունը քարանձավում:

Եթե խոսելու լինենք նեոլիտյան շերտերի մասին, ապա դրանցում հայտնաբերվել են եղեգից պատրաստված փալաս, ինչպես նաև վուշից գործած չափազանց նուրբ կտորներ: Առայժմ մեր բոլոր բրդյա իրերը թվարագրվում են միջնադարին: Նեոլիտի դարաշրջանում բուրդ այնքնա էլ չէր օգտագործվում, թեև այն հեռավոր դարաշրջանում մարդիկ պահում էին խոշոր եղջրավոր անասուններ, այծ և ոչխար: Սակայն առայժմ պեղումները վկայում են միայն եղեգից փալասների և վուշի գործվածքի չափազանց նուրբ կտորների  առկայության մասին, որոնք կարող էին օգտագործվել հագուստի համար:

Բացի այց, նեոլիտի դարաշրջանում նախշն արվում էր, հիմնականում, ոչ թե ներկերի, այլ եղեգի մակերեսի մշակման օգնությամբ, որպեսզի լույսի տակ եղեգի տարբեր մասերը որոշակի նախշ ստեղծեին: Իսկ միջնադարում գունավոր թելերով չափազանց հետաքրքիր նախշեր էին ստեղծում: Բացի այդ, կտորի համար օգտագործվում էին ոչ միայն բուսական, այլև կենդանական ծագումով նյութեր, այդ թվում`նաև բուրդ:

Ավելի վաղ ասվում էր, թե քարանձավում գտել են ծղոտե կիսաշրջազգեսը:

Ոչ, դա կիսաշրջազգեստ չէ, այլ`խսիր:

Արենիի քարանձավն աշխարհում հայտնի է դարձել`շնորհիվ հնամյա կոշիկի: Ի՞նչ ճակատագիր է ունեցել հազվագյուտ գտածոն:

Հնագույն կոշիկը պահվում է Հայաստանի պատմության թանգարանում: 2012 թ. մարտին Օքսֆորդի համալսարանի ՙHistory of Art՚ լաբորատորիայի մասնագետները կժամանեն Հայաստան`Արենի-1 քարանձավի արտեֆակտերն ուսումնասիրելու նպատակով: Փորձագետները, մասնավորապես, ուսումնասիրելու են քարանձավում գտնված գործվածքներն ու կաշվե իրերը: Գասպարյանը չի բացառել նաև, որ այցելության շրջանակներում կքննարկվի նաև աշխարհում ամենահին կոշիկի ապագան: Ցավոք, մենք այն գրեթե չենք ուսումնասիրել, պարզապես նախնական հոդված ենք գրել կոշիկի վերաբերյալ, թե ինչ է այն իրենից ներկայացնում, ինչից է  պատրաստված: Իսկ ահա կոշիկի ավելի լուրջ, գիտական ուսումնասիրությամբ պետք է զբաղվեն արվեստագետները: Բացի այդ, հարկավոր է լուծել կոշիկի կոնսերվացման հարցը:

Եթե չեմ սխալվում, հանհրահայտ կոշիկն Արենիում գտած միակ կոշիկը չէ:

Այո, մենք թվագրել ենք ևս մեկ կոշիկ, և նա այն առաջինի հասակակիցն է: Դժբախտաբար, այն լիովին չի պահպանվել` հրդեհի պատճառով, և մնացել է միայն ներբանը: Այն առաջինից տարբերվում է իր պատրաստման տեխնոլոգիայով. թելով միացված երկու շերտ կաշի, իսկ ներսում` ծղոտ: Այդպիսով, կարելի է ենթադրել, որ ուշ նեոլիտի դարաշրջանում մարդիկ կրում էին տարբեր ոճի կոշիկներ: Կային առօրյա կոշիկի տեսակներ, կային`

ծիսական: Հետաքրքիր է, որ առօրյա կոշիկի ոճը, այսպես կոչված, ՙչարոխները՚, որ կրում էին մեր նախապապերը, այնքան հարմար էր, որ չէր փոխվում գրեթե մի քանի հազարամյակ:
Արենիում գտնվել են նաև կիսաֆաբրիկատներ, որոնք կօգնեն  հասկանալ նեոլիտյան կոշիկի պատրաստման տեխնոլոգիան: Կարևոր է ունենալ պակաս օղակները, սկսած կաշվի մշակումից մինչև կաղապարման ավարտը, քանի որ այդ ամենը լույս է սփռում հնագույն կոշիկի պատրաստման գործընթացի վրա: Մենք դրանք նույնպես կթվագրենք:

Եվս մեկ հետաքրքիր գտածո են այծի մումիացված մնացորդները: Ասվում էր, որ այծը կարող էր ավելի հին լինել եգիպտական մումիաներից:

Դա չի հաստատվել: Վերլուծությունները ցույց են տվել, որ գտածոն պատկանում է ուշ միջնադարի ժամանակաշրջանին: Բայց կա մեկ հետաքրքիր կող`քարանձավի միկրոկլիման այնպիսին է, որ նույնիսկ ոչ վաղ անցյալից այնտեղ հայտնված իրերը շատ արագ մումիացվում են: Ես ցանկանում եմ քարանձավի միկրոկլիմայի ուսումանսիրման նախագիծ իրականացնել`տեսնելու, թե որն է գաղտնիքը, որ իրերն այնտեղ չեն քայքայվում, այլ մումիացվում են, ըստ որում, անկախ այն բանից` դա 3 դար, թե 60 դար առաջ էր:

Ի դեպ, Արենիում անոթներում հայտնաբերել են մարդկային աճյուններ:

Այո: Եվ հետաքրքիրն այն է, որ Արենիում դիտվում են դամբարանների տարբեր տեսակներ: Կան խսիրների մեջ փաթաթված մարմնի մասեր: Որոշ անոթներում մարդկային աճյուններից զատ կան աշխատանքի գործիքներ, կենդանիների մնացորդներ, բույսերի սերմեր: Կան անոթներ, որոնցում թաղում էին միայն առանց ստորին ծնոտի գանգեր, իսկ ստորին ծնոտները թաղում էին առանձին խորշերում: Ընդ որում` պեղումների ժամանակ հայտնաբերված ստորին ծնոտը գանգերից ոչ մեկին չի համապատասխանում: Մենք բախվել ենք չափազանց բարդ պաշտամունքի, որում մարդկային մարմինը հատուկ դեր է խաղացել:

Եզակի երևույթ է, որ Արենի-1 քարանձավում գտնվել են գանգի կտորներ`  մշակման հետքերով: Կարծում եմ, որ դա նման է մարդու գանգից պատրաստված գավաթի, ինչը խոսում է սև մոգության մասին: Այսինքն` մարդկային մարմինը հին ծիսական արարողություններում հսկայական նշանակություն է ունեցել:

Եթե խոսելու լինենք այն մասին, որ մարդկային մարմինն օգտագործվել է որպես ծեսի մաս, ապա այստեղ փորձագետները նշում են, որ զոհաբերվողները եղել են հատուկ մարդիկ, որոնց ուղարկում էին աստվածներին գթասրտության համար: Անշուշտ, մենք, ինչպես բոլոր ժողովուրդները, անցել ենք այդ շամանական փուլը: Հողագործները հետևում էին այդ ծեսերին, որովհետև նրանց կյանքը լիովին կախված էր բնության քմահաճույքից: Եվ լավ բերք հավաքելու համար հարկավոր էր հաճոյանալ աստվածներին:

Բացի այդ, մեքն կարող են խոսել նաև ծիսական մարդակերության մասին: Նախ, ոսկորների վրա կան կտրված և կրծած տեղեր, և երկրորդ, դրանցից մի քանիսը ոչ թե այրվել են կրակից, այլ` եփվել կրակի վրա: Ի դեպ, այս տարի մենք Արենիում գտել ենք մի վայր, որտեղ դանակ են սրել: Այդ անցքը քարանձավի պատին է: Իսկ կողքը` բազմաթիվ մարդկային ոսկրոներ կան:

Ամերիկայում ացտեկներից և ինկերից մինչև միջնադարյան կայսրությունները դիտվում են մարդակերության և մարդկային զոհաբերությունների հետքեր: Արենիի բոլոր ծիսական դամբարանները վերագրվում են մ.թ,.ա. 4-րդ հազարամյակին:

Իսկ ԴՆԹ-ի անալիզ անելու ինչ-որ հնարավորություններ կա՞ն:

Այժմ Դանիայի և Ասվտրալիայի լաբորատորիաներում փորձում են պարզել քարանձավի հին բնակիչների ԴՆԹ-ն: Նմուշներ են վերցվել բոլոր դամբարանների ոսկորներիկց: Նախնական արդյունքներից մի քանիսը խոսում են այն մասին, որ Արենիում հայտնաբերված բոլոր երեք գնագերը պատկանում են քույրերի: Իսկ դա արդեն ենթադրում է  հասարակության ներսում չափազանց բարդ կառուցվածքի առկայություն, այսինքն, կա կաստա, արտոնյալ ընտանիք, և զոհաբերում են միայն նրա ներկայացուցիչներին:

Այլ հարց է, եթե Հայաստանը ցանկանա ունենալ իր հին բնակչի լրիվ գենետիկական կոդը: Մեզ ասել են. եթե դուք ցանկանում եք վերծանել Արենիում հայտնաբերված մարկային աճյունների գենետիկական կոդը, ապա դա կարժենա 60 հազար եվրո: Աշխարհում արվել է ընդամենը մեկ նման անալիզ Դանիայում գտնված ճահճային մարդու համար: Բնականաբար, մենք նման միջոցներ չունենք: Մինչ օրս երկրի ղեկավարներից ոչ ոք այդպես էլ չի այցելել Արենի քարանձավ: Նրանց կողմից ոչ մի արձագանք չի եղել, իսկ չէ որ Արենիում գտնված աշխարհի հնագույն կոշիկը 10 անգամ ավելի ճանաչում է բերել երկրին, քան ֆուտբոլն ու շախմատը` միասին վերցրած:

Ի դեպ, ԴՆԹ-ի անալիզի մասին: Արենիի պեղումների ժամանակ հայտնաբերվել են գինեգործության արհեստի հին վկայություններ, որոնք ավելի քան վեց հազար տարվա պատմություն ունեն: Դուք չե՞ք փորձել անալիզ կատարել և պարզել խաղողի տեսակը, որն օգտագործվել է գինեգործությունում:

Խաղողն ուսումնասիրում են Կոպենհագենում, և, կարծում եմ, արդյունքը կստանանք մոտավորապես 2012 թ. վերջին: Հնամենի խաղողի հետ կապված`ստիպված էինք երկար տանջվել, քանի որ անալիզի տրված նյութի մի մասն այրված էր կրակից, ինչի պատճառով ԴՆԹ-ն չի պահպանվել: Այնուհետև պարզվել է, որ ավելի լավ ԴՆԹ-ն պահպանվում է ճյուղերում:  Նեոլիթյան անոթներում մենք ստացել ենք ԴՆԹ ինչ-որ սեկվենցիաներ, սակայն թվագրելիս պարզվել է, որ դրանք պատկանել են միջնադարին: Պարզվում է, որ մկներն են այդ ճյուղերը տեղափոխել այդ թաղման վայրեր:

Այժմ անալիզի համար որպես նոր նմուշ ենք ընտրել հաստ ճկուղերը, որոնք մկները չէին կարող տեղափոխել: Բացի այդ, մենք պարզել ենք, որ կրակի ներգործություն չի եղել: Միաժամանակ չկա չարիք`առանց բարիքի. չէ, որ ոչ մի լաբորատորիա իր դրամաշնորհային միջոցները չէր ծախսի`միջնադարյան խաղողի ԴՆԹ-ի համար: Իսկ հիմա միջնադարյան արդեն ունենք: Այնպես որ, եթե լինի նաև նեոլիթյան խաղող, իսկ հետո`ժամանակակից, մենք կկարողանանք հետևել պատկերին`փոխվե՞լ է արդյոք ինչ-որ բան, արդյո՞ք կա մուտացիա, թե՞ Արենիի խաղողն ինչպես եղել է 6 հազար տարի առաջ, այդպես էլ պահպանվել է մինչև մեր օրերը: Կարծում եմ`այդպես էլ կլինի:

Իսկ ի՞նչ եք կարծում, կարելի՞ է արդյոք ինչ-որ կերպ զբաղվել հնամենի խաղողի բրենդի առաջխաղացմամբ:

Արենիի հնամենի գինեգործությունը լիովին կարելի է ներկայացնել որպես բրենդ: Գաղափարը հետևյալն է`աշխարհը հոգնել է դասական շատոյից և բուրգունդյանից, և կարելի է արտադրել գինի, որը կվկայեր հստակ վայրի մասին: Բրենդը`Արենիի գինին, կարելի է վաճառել:

Իսկ ի՞նչ է խանգարում դա անել:

Գումարները: Առանց հուշարձանի կոնսերվացման և առանց համապատասխան ենթակառուցվածքի, իմաստ չունի զարգացնել զբոսաշրջությունը: Առայժմ այդ ամենն արվում է միայն մեր ուժերով: Եթե միջոցներ լինեն պարսպապատման, կոնսերվացման և լուսավորման համար, տրամաբանական կլինի հետևյալ քայլերը կատարել. այդ նախագծով դիմել Մշակույթի նախարարությանը, մասնագետների, ներդրողների: Կարծում եմ`դա կաշխատի, քանի որ Արենին լավ հուշարձան է: Դա ամենալավ բանն է, որ Աստված մեզ տվել է:



Ուղղարկել ընկերոջը

Ու՞մ (e-mail)


Ձեր անունը


Հաղորդագրություն


Մեկնաբանություններ

Նայել մեկնաբանությունները (0)
  • ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
  • ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Դարձիր առաջին մեկնաբանը

* Ցույց է տալիս, պարտադիր դաշտերը