Իրանի նկատմամբ պատժամիջոցները և Հայաստանի էներգետիկ շահը
Երևանի քաղաքապետարանը նախատեսում է Մաշտոցի այգին վերածել ՙբետոնոգրադի՚
Մոսկվայում կընթանա ադրբեջանցի և հայ մտավորականության ներկայացուցիչների աշխատանքային հանդիպում
Իրանում քաոսի գոտու ստեղծմանը կհաջորդի Ադրբեջանի ներուժի ամրապնդում, գտնում է լեհ փորձագետը
Սերգեյ Գրինյաև. ԱՄՆ-ը, Իսրայելը և Ֆրանսիան փորձում են փոխել Հարավային Կովկասի քաղաքական հակումները
Ադրբեջանցի պատգամավորները կայցելեն Երևան`ՙԵվրանեսթին՚ մասնակցելու նպատակով
ՀԱԿ-ը Հրազդանի քաղաքապետի ընտրությունները բնութագրել է որպես ՙպրեսկոտային՚
Մաշտոցի այգում շինարարությունը դատարան դիմելու առիթ է հանդիսացել
ՀՀ դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի և եվրոյի նկատմամբ
Աբխազիայի նախագահի նկատմամբ մահափորձ է կատարվել
Ադրբեջանական ընկերությունն սկսել է շրջագա ճանապարհի կառուցումը Վրաստանում
Վրաստանի բնակչությանն էներգավաուչերներ կբաժանեն
Իրանի ռազմանավերը Միջերկրական ծովում են
Հիլարի Քլինթոն. Իրանի նամակը ժամանակին եկավ
Բաքվում ձերբակալվել են իրանական հեռուստատեսության թղթակիցն ու վարորդը
ՙԵվրատեսիլի՚ նախաշեմին Ադրբեջանում չեզոքացնում են իսլամականների՞ն
Ի պատասխան ԵՄ պատժամիջոցների` Իրանը դադարեցրել է նավթի մատակարարումները ԵՄ վեց երկրներ
ԱՄՆ Պետդեպարտամենտ. Միջուկային ծրագրի հաջողությունների վերաբերյալ Իրանի հաղորդումները չափազանցված են
Վրաստանը ողջունում է աշխարհագրական անվանումների փոխադարձ պաշտպանության մասին ԵՄ խորհրդի որոշումը
Ադրբեջանն ու Թուրքիան աշխուժացնում են Trans Anadolu գազատարին առնչվող գործընթացը
Վրաստանի խորհրդարանում քննարկում են Բաթումում մզկիթի կառուցման հարցը
Վրաստանը շահագրգռված է Աֆղանստանի հետ տնտեսական հարաբերությունների խորացմամբ
Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը մեկնաբանել է իրանական կողմի բողոքի նոտան
Քննարկվել են Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև համագործակցությանն առնչվող հարցեր
Հարավային Օսիայի նախագահի պաշտոնի նախկին թեկնածու Ալա Ջիոևայի վիճակը կայուն ծանր է
Սերգեյ Գրինյաև. ԱՄՆ-ը, Իսրայելը և Ֆրանսիան փորձում են փոխել Հարավային Կովկասի քաղաքական հակումները
Հանս-Յոհեն Շմիդտ: Կթու կովը չի կարելի մինչև վերջ կթել, քանի որ կգա մի օր, երբ այն այլևս կաթ չի տա
Անրի Ռենո. 1915-ին բացված վերքը չի փակվում, քանի դեռ շարունակվում է ցեղասպանության ժխտումը
Ռուսաստանին պակասում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում հստակ ձևավորված քաղաքականություն
Թաթուլ Մանասերյան: Մենք կանգնած են ճիշտ ճանապարհին, բայց չգիտես ինչու խցանվել ենք…
Եվրոպայում Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման շղթայական ռեակցիան Ֆրանսիայի վրա կանգ չի առնի
Կարինե Մինասյան: Հայաստանն ունի բիզնես-վարկանիշում իր դիրքերը բարելավելու մեծ շանսեր
Առաջիկա տասնամյակներում Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի վճռական առավելության մասին խոսելու հարկ չկա
Հայաստանի խորհրդարանի մեծամասնական տեղերը բացառում են ցանկացած մրցակցություն ընտրություններում
Մեծ Բրիտանիայի սոցիալ-դեմոկրատական և լեյբորիստական կուսակցության նախկին նախագահ Դենիս Հոգիի հարցազրույցն ԱրմԻնֆո լրատվական գործակալությանը:
Օկսանա Մուսաելյան
Դուք խաղաղարարության ոլորտում մեծ փորձ ունեք: Ընթացիկ տարվա գարնանն այցելել եք Հայաստան, ինչպիսի՞ն է Ղարաբաղի շուրջ բանակցային գործընթացի Ձեր գնահատականը, ո՞ր փուլում են գտնվում կողմերը, ի՞նչ դժվարություններ կան նրանց առջև և ինչպե՞ս կարելի է դրանք հաղթահարել:
Ընթացիկ տարվա գարնանը եղել եմ Հայաստանում և ծանոթացել Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ առկա իրավիճակին: Հայաստանում շատերը գիտակցում են, ու Ղարաբաղում ստատուս-քվոյին առնչվող իրավիճակն անհնար է երկար պահպանել, դրա համար հարկավոր է լուծում գտնել: Կարծում եմ, որ շատերն Ադրբեջանում նույնպես ենթադրում են, որ նման իրավիճակը չի կարող լինել գոհացուցիչ, այն պետք է կարգավորվի:
1990-ականներից Հայաստանի և Ադրբեջանի միջև ուժերի հաշվեկշիկռը փոխվել է այն բանի շնորհիվ, որ երկրներում զարգացել է տարբեր տնտեսական դինամիկա: Հուսով եմ, որ այդ իրավիճակը չի դրդի հակամարտության կարգավորման:
Դուք նկատի ունեք ռազմական ճանապարհո՞վ:
Այո: Պատերազմն ի զորու չէ լուծել այնպիսի խնդիր, ինչպիսին է Լեռնային Ղարաբաղի հարցը, պատերազմը սոսկ կբարդացնի իրավիճակը, կսեղծի նոր խնդիրներ, ժամանակ կխլի և կկործանի բոլոր հետագա սերունքների կյանքերը: Վերջ ի վերջո, կողմերն ստիպված կլինեն խոստովանել հետևյալը. Մենք բոլորս ողջ ենք, և մեզ հարկավոր է մտածել հակամարտության այլ լուծման ուղղությամբ:
Հաշվի առնելով միջնորդի Ձեր սեփական փորձը`Ձեր կարծիքով, կարո՞ղ են արդյոք միջնորդները կողմերին դրդել համաձայնագրի կնքման:
Իրավիճակը Հայաստանում և Ադրբեջանում լիովին նման չէ Հյուսիսային Իռլանդիայում ձևավորված իրավիճակին: Հայերն ունեն վիթխարի սփյուռք աշխարհով մեկ, ինչը կարևոր քաղաքական գործոն է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում:
Հյուսիսային Իռլանդիայի հետ հակամարտությունում զգալի դեր է խաղացել ԱՄՆ իռլանդական համայնքը, որը, որպես ազգայնական, գիտակցել է նաև մյուս կողմին լսելու անհրաժեշտությունը: Այն ժամանակ նախագահ Քլինթոնն ուղարկեց իր դեսպանորդին` սենատոր Ջորջ Միթչելին, ով լուրջ ավանդ ներդրեց Հյուսիսային Իռլանդիայի հետ խաղաղ կարգավորման գործընթացում:
Ուստի միջնորդությունը միջազգային ջանքերի շրջանակներում չափազանց կարևոր է: Եվ բարեկամ երկրները, թեև նրանք տարբերվում են բանակցությունների արդյունքների իրենց պատկերացմամբ, կարող են աջակցել, իսկ մշտական ազդեցությունը բանակցությունների վրա միայն բարենպաստ է ազդում գործընթացի վրա:
Հակամարտության կողմերը հաճախ դատողություններ են անում, թե ով է ճիշտ, ով սխալ, ինչն, ըստ էության, չի նպաստում կողմերին փոխզիջման նախապատրաստելուն…
Մոտեցումը, որի դեպքում ընդգծվում է, որ կողմերից մեկը ճիշտ է, մյուսը` ոչ, սխալ է: Հակամարտությունն ունի երկու կողմ: Առայժմ կողմերից մեկը համոզված է, որ ինքը միանգամայն իրավացի է, և իր պահանջներն օրինական են, մյուս կողմը նույնպես եռանդուն կերպով պաշտպանում է իր տեսակետը: Ուստի, եթե մենք ցանկանում ենք լուծել խնդիրը, պետք է դադարեցնենք մեր նույնականացումը մեկ կողմի հետ:
Լեռնային Ղարաբաղը չի մասնակցում բանակցային գործընթացին, նման մարտավարությունը կարո՞ղ է ինչ-որ կերպ արդարացված և արդյունավետ լինել:
Եթե դուք աշխատում եք հակամարտության բոլոր կողմերի համար ընդունելի լուծման ուղղությամբ, ապա յուրաքանչյուր կողմ, որը ներգրավված է դրանում, պետք է մասնակցի դրա կարգավորման գործընթացին:
Բանակցությունները սահմանափակ հնարավորություններ կունենան առաջընթացի համար, եթե միայն Լեռնային Ղարաբաղի ժողովրդին հարթակ չտրամադրեն, և նրա ձայնը չլսվի: Ղարաբաղը եկար ժամանակ եղել է Ադրբեջանի կազմում և պետք է սերտ կապեր ունենար Ադրբեջանի հետ: Սակայն այնտեղ ապրող մարդիկ հայեր են և իրենց հարադրում են Հայաստանին:
Հյուսիսային Իռլանդիայում եղել է նման իրավիճակ, երբ բնակչության մեծ մասը բրիտանացիներ էին, մնացածն իրենց դասում էին Իռլանդիային: Մենք եկանք համաձայնության, որը գոհացնում էր երկու կողմերին: Ադրբեջանցիներն ու Ադրբեջանի իշխանությունները կարծում են, որ Լեռնային Ղարաբաղն իրենց տարածքի մի մասն է, ես ձեզ կառաջարկեի գտնել այնպիսի խորշ, որպեսզի ինչ-որ կերպ համատեղել այդ պնդման հետ: Այդ լուծումը բնավ դուրս չէ մարդկային երևակայությունից, կարելի է գտնել շրջանակներ իրողություններին հարմարվելու համար: Լեռնային Ղարաբաղի մարդիկ իրենց նույնականացնում են Հայաստանի հետ, ուստի այդ շրջանակները պետք է ներառեն հարաբերություններ Ադրբեջանի և Հայաստանի հետ և տան որոշ սեփական ինքնավարություն: Սրանք կողմնակի մարդու բարձրաձայն մտորումներ են: Ես չունեմ բացարձակ լուծում, որը կարելի էր կիրառել:
UNIStream համակարգին են միացել նաև Հայբիզնեսբանկը և ՎՏԲ-Հայաստան Բանկը
Զարգացման Հայկական Բանկն իր հաճախորդներին առաջարկում է 14 անվճար բանկային ծառայություն
Զարգացման Հայկական Բանկն 2012 թվականին նախատեսում է վարկային պորտֆելը հասցնել 32 մլրդ.դրամի
Զարգացման Հայկական Բանկը մտադիր է IPO անցկացնել 2013 թվականի ավարտին