Լրահոս

Իրանի նկատմամբ պատժամիջոցները և Հայաստանի էներգետիկ շահը

Երևանի քաղաքապետարանը նախատեսում է Մաշտոցի այգին վերածել ՙբետոնոգրադի՚

Առէկսիմբանկ Գազպրոմբանկի խումբն իր հաճախորդներին առաջարկում է առևտրի ֆինանսավորման փաստաթղթային գործառնությունների ժամանակակից գործիքներ

Փորձագետ. Շոտլանդիայի անկախության կայացման գործընթացը կարևոր է ոչ միայն Ղարաբաղյան հարցի կարգավորման, այլ նաև ողջ աշխարհի համար

Մոսկվայում կընթանա ադրբեջանցի և հայ մտավորականության ներկայացուցիչների աշխատանքային հանդիպում

Փորձագետ. Խոջալուի հարցը չի կարգավորվում հայկական կուսակցությունների կողմից վերջինիս քաղաքականացվածության հետևանքով

Սոցիոլոգ.Հայաստանի սոցիալ-քաղաքական իրավիճակի կայունացման գործում առավել նշանակալից է հանրապետականների և ՙԲարգավաճ Հայաստանի՚ ներդրումը

Օբամայի վարչակազմը քննադատության է ենթարկվում ոչ ժողովրդավարական վարչակազմերի հետ հարաբերությունների համար

Մաշտոցի այգու շուրջ ստեղծված իրավիճակը Ոստիկանությանն ստիպում է քննարկումներ անցկացնել հասարակական կազմակերպությունների հետ

Իրանում քաոսի գոտու ստեղծմանը կհաջորդի Ադրբեջանի ներուժի ամրապնդում, գտնում է լեհ փորձագետը

Սերգեյ Գրինյաև. ԱՄՆ-ը, Իսրայելը և Ֆրանսիան փորձում են փոխել Հարավային Կովկասի քաղաքական հակումները

Ադրբեջանցի պատգամավորները կայցելեն Երևան`ՙԵվրանեսթին՚ մասնակցելու նպատակով

ՀԱԿ-ը Հրազդանի քաղաքապետի ընտրությունները բնութագրել է որպես ՙպրեսկոտային՚

Թուրքագետ. Հայաստանը պատրաստ է հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ, ինչը չի կարելի ասել Թուրքիայի մասին

Մաշտոցի այգում շինարարությունը դատարան դիմելու առիթ է հանդիսացել

Ռեգիոնալ

ՀՀ դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի և եվրոյի նկատմամբ

Աբխազիայի նախագահի նկատմամբ մահափորձ է կատարվել

Ադրբեջանական ընկերությունն սկսել է շրջագա ճանապարհի կառուցումը Վրաստանում

Վրաստանի բնակչությանն էներգավաուչերներ կբաժանեն

Իրանի ռազմանավերը Միջերկրական ծովում են

Հիլարի Քլինթոն. Իրանի նամակը ժամանակին եկավ

Բաքվում ձերբակալվել են իրանական հեռուստատեսության թղթակիցն ու վարորդը

ՙԵվրատեսիլի՚ նախաշեմին Ադրբեջանում չեզոքացնում են իսլամականների՞ն

Ի պատասխան ԵՄ պատժամիջոցների` Իրանը դադարեցրել է նավթի մատակարարումները ԵՄ վեց երկրներ

ԱՄՆ Պետդեպարտամենտ. Միջուկային ծրագրի հաջողությունների վերաբերյալ Իրանի հաղորդումները չափազանցված են

Վրաստանը ողջունում է աշխարհագրական անվանումների փոխադարձ պաշտպանության մասին ԵՄ խորհրդի որոշումը

Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը վերահաստատել է Ստամբուլի գազաբաշխիչ ցանցի ակտիվներ ձեռք բերելու շահագրգռվածությունը

Ադրբեջանն ու Թուրքիան աշխուժացնում են Trans Anadolu գազատարին առնչվող գործընթացը

Վրաստանի խորհրդարանում քննարկում են Բաթումում մզկիթի կառուցման հարցը

Վրաստանի փոխարտգործնախարար. Թբիլիսին պետք է զգուշանա սահմաններում C-400 ՙՏրիումֆ՚ ԶՀՀ հերթական խմբաքանակի տեղակայման վերաբերյալ Ռուսաստանի որոշման առնչությամբ

Ռուսաստանը պատասխանատվություն է կրում Ցխինվալում տիրող ՙկամայականության՚ համար, հայտարարել է Վրաստանի փոխարտգործնախարարը

Վրաստանը շահագրգռված է Աֆղանստանի հետ տնտեսական հարաբերությունների խորացմամբ

Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը մեկնաբանել է իրանական կողմի բողոքի նոտան

Քննարկվել են Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև համագործակցությանն առնչվող հարցեր

Հարավային Օսիայի նախագահի պաշտոնի նախկին թեկնածու Ալա Ջիոևայի վիճակը կայուն ծանր է

Հարցազրույցներ

Սերգեյ Գրինյաև. ԱՄՆ-ը, Իսրայելը և Ֆրանսիան փորձում են փոխել Հարավային Կովկասի քաղաքական հակումները

Հանս-Յոհեն Շմիդտ: Կթու կովը չի կարելի մինչև վերջ կթել, քանի որ կգա մի օր, երբ այն այլևս կաթ չի տա

Դավիթ Տոնոյան: Արևմուտքի և Ռուսաստանի հետ համագործակցությունը թույլ է տալիս Հայաստանին հաջողությամբ համադրել երկու համակարգերի տարրերը Զինված ուժերի արդիականացման գործում

Անրի Ռենո. 1915-ին բացված վերքը չի փակվում, քանի դեռ շարունակվում է ցեղասպանության ժխտումը

Ռուսաստանին պակասում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում հստակ ձևավորված քաղաքականություն

Թաթուլ Մանասերյան: Մենք կանգնած են ճիշտ ճանապարհին, բայց չգիտես ինչու խցանվել ենք…

Եվրոպայում Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման շղթայական ռեակցիան Ֆրանսիայի վրա կանգ չի առնի

Գայանե Նովիկովա: Հայաստանը փորձում է ներգրվել ընդլայնված տարածաշրջանում ձևավորվող անվտանգության միջավայրում

Կարինե Մինասյան: Հայաստանն ունի բիզնես-վարկանիշում իր դիրքերը բարելավելու մեծ շանսեր

Առաջիկա տասնամյակներում Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի վճռական առավելության մասին խոսելու հարկ չկա

Հայաստանի խորհրդարանի մեծամասնական տեղերը բացառում են ցանկացած մրցակցություն ընտրություններում

Մանվել Սարգսյան: Օլիգարխիկ համակարգի քայքայումը հնարավոր է միայն ժողովրդական շարժումը քաղաքական կուսակցություններից սահմանազատման միջոցով

Տիգրան Խզմալյան. Լեռնային Ղարաբաղում պետականության զգացողությունն անհամեմատ ավելի ուժեղ է, քան բուն Հայաստանում

Անդրեյ Ռյաբով: Լեռնային Ղարաբաղի հակամարտության ապասառեցումը և փոխադրումը ռազմական փուլ ամենագլխավոր սպառնալիքն է Ռուսաստանի համար Հարավային Կովկասում

Մոսկովյան Կարնեգի կենտրոնի գիտխորհրդի անդամ Անդրեյ Ռյաբովի հարցազրույցն ԱրմԻնֆո լրատվական գործակալությանը:

  • Դավիթ Ստեփանյան

  • Կիրակի, 4 դեկտեմբերի, 11:06



Ինչպիսի՞ սպառնալիքներ գոյություն ունեն այսօր Հայաստանում և Ադրբեջանում Ռուսաստանի շահերի իրացման հետ կապված`հաշվի առնելով, որ Վրաստանի առնչությամբ ամեն ինչ քիչ թե շատ հասկանալի է:

Ռուսաստանի համար ամենագլխավոր սպառնալիքը Հարավային Կովկասում, անկասկած, Լեռնային Ղարաբաղի հակամարտության ապասառեցումն է և դրա փոխադրումը ռազմական փուլ: Խնդիրն այն է, որ Ռուսաստանն այսօր հարկադրված է Հայաստանի հետ սերտ աշխարհաքաղաքական կապերը համատեղել իր էներգետիկ շահերի հետ, որոնցում փոքր դեր չի խաղում Ադրբեջանը` որպես տարանցիկ և նավթարդյունահանող երկիր: Այսօր այդ խնդիրները գնալով ավելի և ավելի արդիականանում են Ռուսաստանի համար` հաշվի առնելով, որ մեր արևմտյան գործընկերների հետ չի հաջողվում պայմանավորվել Հարավային Կովկասով էներգակիրների տարանցման հարցի շուրջ: Դրա վերջին վկայությունը դարձավ Թուրքիայի փաստացի հրաժարումը ՙՀարավային հոսքին՚ մասնակցությունից: Միևնույն ժամանակ հենց այն փաստը, որ միայն Դմիտրի Մեդվեդևի նախագահության տարիներին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների մասնակցությամբ 6 եռակողմ հանդիպում է անցկացվել, խոսում է Մոսկվայի համար Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման առաջնայնության մասին: Ընդ որում, Ռուսաստանի և Վրաստանի միջև հարաբերություններն այսօր քիչ թե շագ կայուն են թվում` չունենալով նախադրյալներ 08.08.08 պատերազմի արդյունքում ստեղծված իրավիճակի խախտման համար: Համապատասխանաբար, Ռուսաստանն անհամեմատ ավելի շատ հիմքեր ունի մտահոգվելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերսկսման դեպքում: Դրանցից գլխավորն Ադրբեջանի ռազմական ներուժի մեծացումն է, թեկուզ ոչ մեծ, սակայն սեփական ռազմարդյունաբերական համալիրի ձևավորումը: Ռուսաստանում շատ հստակ հասկանում են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ստատուս-քվոյի անցումը զինված հակամարտության չափազանց ծանր, հնարավոր է, անուղղելի հետևանքներ կունենա Հարավային Կովկասում Ռուսաստանի քաղաքականության և ազդցեցության համար:

Խոսենք պատճառների մասին...

Կասկած չկա, որ ղարաբաղյան հակամարտության վերսկսման դեպքում Ռուսաստանը որպես գործընկեր կկորցնի իր կարևորությունը հակամարտության երկու մասնակիցների համար, ընդ որում յուրաքանչյուրի պարագայում` իր պատճառներով: Դրանով են պայմանավորված Մոսկվայի և նախագահ Մեդվեդևի մեծ ջանքերը ստատուս-քվոյի պահպանման ուղղությամբ, որոնք, ամենայն հավանականությամբ, կշարունակի նախագահ Պուտինը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահող երկրներն արդյո՞ք պաշտպանում են ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված այդ ջանքերը:

Կարծում եմ, որ վերջին տարիներին ԱՄՆ-ում և Եվրոպայում գիտակցել են, որ Ռուսաստանն, այնուամենայնիվ, ունի տարածաշրջանում խաղաղության պահպանման բացառիկ հնարավորություններ:Եվ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի միջև փոխգործակցությունն այդ համատեքստում փոքր-ինչ մեծացել է: Միաժամանակ ես հակված չեմ հավատալու սցենարներին, ըստ որոնց`Ադրբեջանը, իր տարածքը տրամադրելով Իրանին հարվածներ հասցնելու համար, փոխարենը կստանա ղարաբաղյան հակամարտության շուրջ ստեղծված ստատուս-քվոն վերացնելու թույլտվություն: Նախագահ Ալիևի բավականին խախուտ դիրքերն առնվազն մեծ վստահություն են պահանջում նրանից, քանի որ սխալվել նրան չի կարելի: Երկրորդ`պատերազմի վերսկսումը, ինչի մասին այդքան հեշտությամբ խոսում են ոմանք Բաքվում, կապված է այնպիսի ռիսկերի հետ, որ ստատուս քվոյի պահպանումը պետք է համապատասխանի թե’ ԱՄՆ-ի, թե’ Ֆրանսիայի շահերին: Եվ հենց այդ առումով Ռուսաստանի հետ փոխգործակցությունը կտրուկ բարելավվել է վերջին մի քանի տարում: Այդ գործընթացի շրջանակներում տարբեր ձևաչափերում Ռուսաստանին հնարավորություն է տրվում ակտիվություն ցուցաբերել`ստատուս-քվոն պահպանելու նպատակով: Եվ 2010 թվականին Աստանայում կայացած գագաթնաժողովը, որտեղ գրեթե բոլոր մասնակից երկրները և մեծ տերություններն ընդունել են ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու իրենց անզորությունը, դրա լավագույն վկայությունն է: Նման իրավիճակում ստատուս-քվոն լավագույն լուծումն է: Հասկանալի է, որ այն չի կարող հավերժ պահպանվել, սակայն ընթացիկ լուծումների նկատմամբ այն այլընտրանք չունի:

Այսինքն` Դուք չե՞ք կիսում այն կարծիքը, ըստ որի`տարածաշրջանում առաջատարության համար Ռուսաստան հետ մրցակցությունում ԱՄՆ-ը կարող է խաղարկել իրանական խաղաթուղթը:

Ես այդպես չեմ կարծում, քանի որ, այսպես կոչված, ՙկառավարելի քաոսի՚ տեսության իրականացման հնարավորության կողմնակից չեմ: Գլոբալ իրադարձություններում անորոշության մակարդակը վերջին կես տարում Մեծ Մերձավոր Արևելքի տարածաշրջանում էլ ավելի է ուժեղացել ՙԱրաբական գարնան՚ վրա հասնելուց հետո: Այդ գործընթացը խորանում է և ներառում տարածաշրջանի աշխարհաքաղաքական առումով կարևոր երկիր Սիրիան: Դրա հետևանքները հաշվարկել այսօր ոչ ոք չի կարող:  Եվ այդ պայմաններում հույսը դնել ՙկառավարելի քաոսի՚ վրա, խիստ անհեռատես կլինի ցանկացած երկրի ցանկացած քաղաքական գործչի կողմից, ինչ ռեսուրսներ էլ նրանք ունենա: Գումարած համաշխարհային տնտեսական ճգնաժամը, որն զգալիորեն սահմանափակել է արտաքին և գլխավորը`ռազմական քաղաքականության իրականացման նպատակով միջոցներ հատկացնելու գերտերությունների հնարավորությունները: Այդ պատճառով առնվազն ԱՄՆ ներկայիս վարչակազմը նման ռիսկի չի գնա:

Լավ, բայց այդ դեպքում ո՞րն է անցած և կայանալիք ՙԱրաբական հեղափոխությունների՚ տրամաբանությունը: Դրանք տարրերային իրադարձություննե՞ր էին:

Սիրիայում ՙհեղափոխության՚ դեպքում հնարավոր եմ համարում կոնսերվատիվ արաբական երկրների դերը, առաջին հերթին`Կատարի և Սաուդյան Արաբիայի: Այդ ամենի էությունը, նրա կարծիքով, ԱՄՆ-ին նրանց առաջարկի մեջ է` Իսրայելի փոխարեն հանդես գալու  այլ, ավելի լավ գործընկերոջ դերում /այն տեսության շրջանակներում, ըստ որի`վերջիններիս չափավոր, արդիականացման գաղափարներին ոչ օտար իսլամն ավելի լավ է, քան այն, ինչ կարող է լինել առանց դրա/: Սիրիայում այդ մոտեցումն, իրոք, դիտվում է, բայց չեմ կարծում, թե այն եղել է Թունիսի և Եգիպտոսի դեպքում, որտեղ ամեն ինչ սկսվել է տարերային կերպով:

Իսկ Լիբիայու՞մ:

Լիբիան նույնպես տեղավորվում է Արևմուտքի նպատակաուղղված քաղաքականության շրջանակներում: Ըստ որում, այդ խաղը շատ վտանգավոր է, քանի որ ծավալվող գործընթացների ավարտը կանխագուշակել չափազանց բարդ է: Եվ այդ գործընթացները դրական հունի մեջ դնելու Եվրամիության հնարավորությունները խիստ սահմանափակ են:

Վերադառնանք ղարաբաղյան հակամարտության թեմային: Կարգավորման ի՞նչ սցենար կարելի է կանխատեսել`ելնելով այսօրվա իրողություններից:

Ես կվկայակոչեմ վերլուծաբանների մեծ մասի կարծիքը, որոնք կարծում են, թե գոյություն ունի Լեռնային Ղարաբաղի հակամարտության ռազմական փուլի վերսկսման սպառնալիք: Սակայն, ընդսմին, ինձ թվում է, որ գերտերությունների և Ռուսաստանի ռացիոնալ դիրքորոշումը նույնպես թույլ կտա այն սառեցված վիճակում պահել դեռ բավականին երկար ժամանակ, նույնիսկ, չնայած Հայաստանի հետ գոյություն ունեցող ռազմական հաշվեկշիռը փոխելու Բաքվի ձգտմանը: Բանն այն է, որ Մեծ Մերձավոր Արևելքում ևս մեկ հակամարտություն հղի է չափազանց ծանր հետևանքներով, ընդ որում ոչ միայն Հարավային Կովկասի երկրների, այլև պետությունների ամենալայն շրջանակի համար:

Ուղղարկել ընկերոջը

Ու՞մ (e-mail)


Ձեր անունը


Հաղորդագրություն


Մեկնաբանություններ

Նայել մեկնաբանությունները (0)
  • ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
  • ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Դարձիր առաջին մեկնաբանը

* Ցույց է տալիս, պարտադիր դաշտերը