Լրահոս

Իրանի նկատմամբ պատժամիջոցները և Հայաստանի էներգետիկ շահը

Երևանի քաղաքապետարանը նախատեսում է Մաշտոցի այգին վերածել ՙբետոնոգրադի՚

Առէկսիմբանկ Գազպրոմբանկի խումբն իր հաճախորդներին առաջարկում է առևտրի ֆինանսավորման փաստաթղթային գործառնությունների ժամանակակից գործիքներ

Փորձագետ. Շոտլանդիայի անկախության կայացման գործընթացը կարևոր է ոչ միայն Ղարաբաղյան հարցի կարգավորման, այլ նաև ողջ աշխարհի համար

Մոսկվայում կընթանա ադրբեջանցի և հայ մտավորականության ներկայացուցիչների աշխատանքային հանդիպում

Փորձագետ. Խոջալուի հարցը չի կարգավորվում հայկական կուսակցությունների կողմից վերջինիս քաղաքականացվածության հետևանքով

Սոցիոլոգ.Հայաստանի սոցիալ-քաղաքական իրավիճակի կայունացման գործում առավել նշանակալից է հանրապետականների և ՙԲարգավաճ Հայաստանի՚ ներդրումը

Օբամայի վարչակազմը քննադատության է ենթարկվում ոչ ժողովրդավարական վարչակազմերի հետ հարաբերությունների համար

Մաշտոցի այգու շուրջ ստեղծված իրավիճակը Ոստիկանությանն ստիպում է քննարկումներ անցկացնել հասարակական կազմակերպությունների հետ

Իրանում քաոսի գոտու ստեղծմանը կհաջորդի Ադրբեջանի ներուժի ամրապնդում, գտնում է լեհ փորձագետը

Սերգեյ Գրինյաև. ԱՄՆ-ը, Իսրայելը և Ֆրանսիան փորձում են փոխել Հարավային Կովկասի քաղաքական հակումները

Ադրբեջանցի պատգամավորները կայցելեն Երևան`ՙԵվրանեսթին՚ մասնակցելու նպատակով

ՀԱԿ-ը Հրազդանի քաղաքապետի ընտրությունները բնութագրել է որպես ՙպրեսկոտային՚

Թուրքագետ. Հայաստանը պատրաստ է հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ, ինչը չի կարելի ասել Թուրքիայի մասին

Մաշտոցի այգում շինարարությունը դատարան դիմելու առիթ է հանդիսացել

Ռեգիոնալ

ՀՀ դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի և եվրոյի նկատմամբ

Աբխազիայի նախագահի նկատմամբ մահափորձ է կատարվել

Ադրբեջանական ընկերությունն սկսել է շրջագա ճանապարհի կառուցումը Վրաստանում

Վրաստանի բնակչությանն էներգավաուչերներ կբաժանեն

Իրանի ռազմանավերը Միջերկրական ծովում են

Հիլարի Քլինթոն. Իրանի նամակը ժամանակին եկավ

Բաքվում ձերբակալվել են իրանական հեռուստատեսության թղթակիցն ու վարորդը

ՙԵվրատեսիլի՚ նախաշեմին Ադրբեջանում չեզոքացնում են իսլամականների՞ն

Ի պատասխան ԵՄ պատժամիջոցների` Իրանը դադարեցրել է նավթի մատակարարումները ԵՄ վեց երկրներ

ԱՄՆ Պետդեպարտամենտ. Միջուկային ծրագրի հաջողությունների վերաբերյալ Իրանի հաղորդումները չափազանցված են

Վրաստանը ողջունում է աշխարհագրական անվանումների փոխադարձ պաշտպանության մասին ԵՄ խորհրդի որոշումը

Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը վերահաստատել է Ստամբուլի գազաբաշխիչ ցանցի ակտիվներ ձեռք բերելու շահագրգռվածությունը

Ադրբեջանն ու Թուրքիան աշխուժացնում են Trans Anadolu գազատարին առնչվող գործընթացը

Վրաստանի խորհրդարանում քննարկում են Բաթումում մզկիթի կառուցման հարցը

Վրաստանի փոխարտգործնախարար. Թբիլիսին պետք է զգուշանա սահմաններում C-400 ՙՏրիումֆ՚ ԶՀՀ հերթական խմբաքանակի տեղակայման վերաբերյալ Ռուսաստանի որոշման առնչությամբ

Ռուսաստանը պատասխանատվություն է կրում Ցխինվալում տիրող ՙկամայականության՚ համար, հայտարարել է Վրաստանի փոխարտգործնախարարը

Վրաստանը շահագրգռված է Աֆղանստանի հետ տնտեսական հարաբերությունների խորացմամբ

Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը մեկնաբանել է իրանական կողմի բողոքի նոտան

Քննարկվել են Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև համագործակցությանն առնչվող հարցեր

Հարավային Օսիայի նախագահի պաշտոնի նախկին թեկնածու Ալա Ջիոևայի վիճակը կայուն ծանր է

Հարցազրույցներ

Սերգեյ Գրինյաև. ԱՄՆ-ը, Իսրայելը և Ֆրանսիան փորձում են փոխել Հարավային Կովկասի քաղաքական հակումները

Հանս-Յոհեն Շմիդտ: Կթու կովը չի կարելի մինչև վերջ կթել, քանի որ կգա մի օր, երբ այն այլևս կաթ չի տա

Դավիթ Տոնոյան: Արևմուտքի և Ռուսաստանի հետ համագործակցությունը թույլ է տալիս Հայաստանին հաջողությամբ համադրել երկու համակարգերի տարրերը Զինված ուժերի արդիականացման գործում

Անրի Ռենո. 1915-ին բացված վերքը չի փակվում, քանի դեռ շարունակվում է ցեղասպանության ժխտումը

Ռուսաստանին պակասում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում հստակ ձևավորված քաղաքականություն

Թաթուլ Մանասերյան: Մենք կանգնած են ճիշտ ճանապարհին, բայց չգիտես ինչու խցանվել ենք…

Եվրոպայում Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման շղթայական ռեակցիան Ֆրանսիայի վրա կանգ չի առնի

Գայանե Նովիկովա: Հայաստանը փորձում է ներգրվել ընդլայնված տարածաշրջանում ձևավորվող անվտանգության միջավայրում

Կարինե Մինասյան: Հայաստանն ունի բիզնես-վարկանիշում իր դիրքերը բարելավելու մեծ շանսեր

Առաջիկա տասնամյակներում Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի վճռական առավելության մասին խոսելու հարկ չկա

Հայաստանի խորհրդարանի մեծամասնական տեղերը բացառում են ցանկացած մրցակցություն ընտրություններում

Մանվել Սարգսյան: Օլիգարխիկ համակարգի քայքայումը հնարավոր է միայն ժողովրդական շարժումը քաղաքական կուսակցություններից սահմանազատման միջոցով

Տիգրան Խզմալյան. Լեռնային Ղարաբաղում պետականության զգացողությունն անհամեմատ ավելի ուժեղ է, քան բուն Հայաստանում

Թուրքիա և Ֆրանսիա. շինծու հույզեր և պատմության ճշմարտությունը

Վլադիմիր Զախարով` Սևծովյան-կասպյան տարածաշրջանի քաղաքական և սոցիալական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն

  • Վլադիմիր Զախարով

  • Չորեքշաբթի, 25 հունվարի, 22:43



Աշխարհում կան թեմաներ, որոնք տասնյակ տարիներ խռովել են հասարակական կարծիքը, և դրանցից մեկը
որերորդ անգամ հայտնվեց համաշխարհային բանավեճերի օրակարգում`արթնացնելով հին վեճերը, բորբոքելով դարավոր վերքերը: Դեկտեմբերի 22-ին Ֆրանսիայի Ազգային ժողովը հավանություն տվեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու վերաբերյալ պատգամավոր Վալերի Բոյերի օրինագծին: Թուրքիայի արձագանքը չհապաղեց. նույն օրը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց, որ Ֆրանսիայի նախագահը ՙփորձում է առաջ մղել իր նախընտրական արշավը`կոնֆլիկտ հրահրելով քրիստոնյաների և մահմեդականների միջև՚:

ՙԱրդար զայրույթի՚ բռնկման պահին Թուրքիայի վարչապետը նույնիսկ հիշեցրել է Սարկոզիին Ֆրանսիայի նախագահի ծագման պատմությունը. ՙՀենց Թուրքիան է ժամանակին ապաստարան տվել Իսպանիայից վտարված հրեաներին, որոնց մի մասն այդ ժամանակ հիմնավորվել է Սալոնիկում: 1904 թվականին այդ քաղաքից Ֆրանսիա տեղափոխված հրեաների թվում էր նաև Սարկոզիի պապը`Բենեդիկտ Մալլահը: Այդ պատճառով թող Սարկոզին ռևիզիայի չենթարկի մեր պատմությունը. այնտեղ նա ՙցեղասպանություն՚ չի գտնի՚,- հայտարարել է Էրդողանը: Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ֆրանսիային մեղադրել է Ալժիրում ֆրանսիական  գաղութատիրության ժամանակ այդ երկրի ՙբնակիչներին գազանաբար կոտորելու՚ մեջ: Նրա խոսքով, ՙայն, ինչ ֆրանսիացիները կատարել են Ալժիրում, իսկական ցեղասպանություն էր, և ալժիրցիների շուրջ 15 տոկոսն սպանվել է Ալիժիրում ֆրանսիացիների կողմից `1945 թվականից սկսած: Էրդողանի ելույթը չափազանց զգայացունց էր և լի ինչպես Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի, այնպես էլ ընդհանուր առմամբ Ֆրանսիայի հասցեին քննադատական հայտարարություններով: Սակայն, թուրք վարչապետի գլխավոր նպատակը Հայոց ցեղասպանության մասին օրինագիծն է: Իր ելույթում նա օրինագիծը բնորոշել է որպես ՙակնհայտ օրինակ այն բանի, թե ռասիզմը, խտրականությունը և հակամահմեդական տրամադրություններն ինչ նոր բարձունքների  են հասել Ֆրանսիայում և Եվրոպայում... Ֆրանսիայի նախագահ Սարկոզին թուրքերի և մահմեդականների դեմ թշնամություն հրահրելու հաշվին ընտրություններում հաղթանակ տանելու նպատակ է հետապնդում՚:

Իսկ հունվարի 23-ին`ուշ երեկոյան, Ֆրանսիայի Սենատում ավարտվեց ցեղասպանությունների /այդ թվում`1915 թ. Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության/ ժխտումը քրեականացնող օրինագծի քվեարկությունը, որն ավելի վաղ ընդունվել էր հանրապետության Ազգային ժողովի կողմից: Ֆրանսիայի խորհրդարանի վերին պալատը 127 ՙկողմ՚ և 86 ՙդեմ՚ ձայների հարաբերակցությամբ ընդունեց հիշյալ օրինագիծը: Ավելի վաղ պաշտոնական Անկարան ԶԼՄ-ների միջոցով ներկայացրել էչ Ֆրանսիայի նկատմամբ ՙպատժիչ միջոցների՚ ցուցակը, եթե օրինագիծն ընդունվի: Ցուցակը երկար է`ամբողջ ինն կետ. 1. Թուրքիան Ֆրանսիայից պահանջելու է հետ կանչել Անկարայում գտնվող իր դեսպանին, այլապես վերջինս կհայտարարվի անցանկալի անձ (persona non grata); 2. Անկարան իր ներկայացուցչական մակարդակը Փարիզում իջեցնելու է գլխավոր քարտուղարի աստիճանի; 3.  Ֆրանսիայում գտնվող Թուրքիայի ռազմական կցորդները հետ են կանչվելու, չեղյալ են հայտարարվելու Ֆրանսիայի ռազմական կցորդների հավատարմագրերը; 4. Աճուրդի չեն ընդունվելու ֆրանսիական ընկերությունները: Վերջիններիս հետ համագործակցող թուրքական ընկերությունները ևս չեն մասնակցելու հայտարաված աճուրդներին; 5.  Թուրքիայի օդային տարածքը ամբողջովին փակվելու է ֆրանսիական ռազմական ինքնաթիռների համար; 6 Խոչընդոտվելու է Ֆրանսիայի ռազմանավերի մուտքը Թուրքիայի տարածքային ջրեր; 7. Թուրքիան միջազգային կառույցներում չի պաշտպանելու Ֆրանսիայի քաղաքականությունը; 8.  Իրանի, Սիրիայի և Մերձավոր Արևելքի թեմայով Փարիզի հետ տեղեկատվական փոխանակում այլևս չի լինելու; 9. Կասեցվելու է Ֆրանսիայի հետ գիտատեխնիկական և կրթամշակութային համագործակցությունը:

Հարգարժա’ն պրն. Ռեջեփ Թայիփ Էրդողան, գոնե Դուք`որպես Թուրքիայի Հանրապետության վարչապետ, պետք է իմանայիք, որ հակագաղութատիրական պատերազմի ընթացքում զոհվում են ոչ միայն գաղութային մետրոպոլիայի պաշտպանները, վերջինիս զինվորներն ու սպաները, այլ նաև խաղաղ բնակիչներ: Այո, Ալժիրում
տեղի է ունեցել հակագաղութատիրական ազատագրական պատերազմ: Այդ պատերազմում զոհվել են թե’ ալժիրցիներ, թե’ ֆրանսիացիներ, ըստ որում երկուստեք`ինչպես պատերազմողները, այնպես էլ խաղաղ բնակիչները: Ինչպես հայտնի է, հենց այդ պատերազմի արդյունքում Ալժիրն անկախություն ստացավ: Եվ Ձեզ պետք է հայտնի լինի, որ հենց Ֆրանսիան է օգնել այդ երկրին ոտքի կանգնել: Այսօր ալժիրցիներն ապրում են Ֆրանսիայում, որպես նրա լիրավ քաղաքացիներ օգտվում հավասար իրավունքներից, այդ թվում`սոցիալական:
Բայց, ըստ երևույթին, այդ ամենը Դուք չեք ցանկանում ո’չ հասկանալ, ո’չ ընդունել: Հասկանալի է, որ Դուք փորձում եք Ֆրանսիային և ընդհանուր առմամբ Եվրոպային թելադրել ձեր սկզբունքները, պարտադիրել ձեր ՙխաղի  կանոնները՚`չհասկանալով, որ ոչ ոք չի պատրաստվում ոչ միայն ընդունել, այլև լսել դրանք: Մեծ հաշվով Թուրքիային երբեք չեն էլ փորձել լսել...

Ձեր երկիրը`Թուրքիան, հարկավոր էր ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին ԽՍՀՄ օրոք կոշտ դաշինքային դիմակայության պայմաններում: Անհրաժեշտ է որպես ռազմակայան, որպես անխորտակելի ավիակիր: Այդ ժամանակ նույն Ամերիկան ստիպված էր աչք փակել Օսմանյան կայսրությունում քրիստոնյա ժողովուրդների ցեղասպանության վրա, այդ ժամանակ Ամերիկան էլ չէր հաղթահարել սեփական ռասայական խնդիրների ժառանգությունը: Բայց  աշխարհը փոխվել է, փոխվել է Եվրոպան, փոխվել է Ամերիկան: Մարդկությունը բախվեց ցեղասպանության նոր դրսևորումների Կամբոջայում, Ռուանդայում և աշխարհի այլ շրջաններում: Բայց աշխարհն արդեն դատապարտեց թե’ նացիզմի հանցագործությունները, թե այլ ցեղասպանությունների դրսևորումները, դատապարտեց հանցավոր վարչակարգերը: Ժողովուրդները, որոնք գիտակցեցին անցյալի հանցագործությունները, դատապարտեցին դրանք և զղջացին նախորդ վարչակարգերի հանցանքների համար, նոր կյանք սկսեցին`ազատվելով առաջընթացին խանգարող այդ կապանքներից: Մեր ժամանակներում արդեն պարկեշտ չէ կառչել անցյալից,առավել ևս` պաշտպանել կայսերական վարչակարգերի ամենևին ոչ արդար արարքները: Տպավորություն է ստեղծվում, թե Դուք փորձում եք ամեն գնով 1915 թ. Օսմանյան կայսրությունում ՙերիտթուրքերի՚ մարգինալ կառավարության կողմից իրականացված հայկական բնակչության ցեղասպանության պատասխանատվությունը գցել ողջ թուրք ժողովրդի, իսլամի վրա, որն այդ առաջնորդները դավանում էին: Սակայն, դա ամենևին ճիշտ չէր լինի:

Արդյո՞ք Դուք հիմք ունեք Օսմանյան կայսրությունում հայկական բնակչության ցեղասպանություն կազմակերպած, այսպես կոչված, ՙերիտթուրքերի՚ կուսակցությունը նույնացնել թուրքական ժողովրդի հետ: 
Լուրջ պատմաբանների կարծիքով`ոչ մի: ՙԵրիտթուրքերը՚ հենվել են բնաչության մարգինալ խմբերի վրա: Ֆրանսիայում, Ռուսաստանում և Թուրքիայում հեղափոխությունները ցույց տվեցին, որ այն պայմաններում, երբ փլուզվում է հին վարչակարգը, ինչ-որ ժամանակահատվածում անօրինականություն է տիրում, և պատմական ասպարեզ են գալիս ծայրահեղականներ ու ահաբեկիչներ, որոնք չունեն ազգային գիտակցություն, այլ ունեն կողոպուտի, սպանության և հարստանալու ծարավ: Հենց այդպիսին էին նրանք, ովքեր սրբապղծորեն իրենց ՙերիտթուրքեր՚ կոչեցին: Փորձելով խաբել զանգվածներին`նրանք քողարկվեցին պանթյուրքիզմի և Իսլամի կարգախոսերով, բայց իրականում հաստատեցին գիշատիչ, պարազիտական կարգ`քայքայելով երկրի արտադրական ուժերը, ոչնչացնելով աշխատունակ բնակչությանը, այդ թվում`հայերին, հույներին, ասորիներին, որոնց նրանք մրցակիցներ էին դիտում: Իսկ իսկական թուրքերը`լինեն դրանք հասարակ մարդիկ, թե պաշտոնյաներ, ձգտել են օգնել բռնության զոհերին: Իսկ եթե խոսենք բոլոր մահմեդականների մասին, ապա հայ փախստականներին եղբայրաբար են ընդունել Սիրիայի, Լիբանանի, Իրանի և իսլամական շատ այլ պետությունների ժողովուրդները: Իսկ որքան իսլամական հոգևորականներ են դատապարտել երիտթուրքերի հանցավոր արարքները...

Բոլորին քաջ հայտնի է, որ Օսմանյան կայսրությունից հայ փախստականներին ընդունել են նաև Ռուսաստանում`երկիր, որտեղ մահմեդական բնակչությունը կազմել և կազմում է վերջինիս բնակիչների ոչ քիչ տոկոսը: Հայ փախստականներին ընդունել են գրեթե բոլոր եվրոպական, լատինաամերիկյան երկրները և աշխարհի շատ այլ պետություններ: Մեր կարծիքով, Թուրքիայի կերպարին`որպես ժամանակակից տերություն, շատ ավելի մեծ վնաս հասցնում եք Դուք, պրն. վարչապետ`լռության մատնելով այն փաստը, որ Հայոց ցեղասպանությունը եղել, ծրագրվել և իրականացվել է ՙերիտթուրքերի՚ կողմից. ըստ որում, թե’տարածքով, թե’ բնակչությամբ միանգամայն այլ երկրում`Օսմանյան կայսրությունում: Եվ թեև Թուրքական Հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալը, ով իր հայացքներով մոտ էր ՙերիտթուրքերին՚, ստիպված էր այդ գործողությունները ՙամոթալի՚ անվանել`դա չխանգարեց նրան 1922 թվականին Զմյուռնիայում /Իզմիր/ հույն և հայ բնակչության նոր կոտորած իրականացնել, ինչի մասին այդ ժամանակ գրեց ՙToronto Star՚-ի 23-ամյա թղթակից Էռնեստ Հեմինգուեյը: Այդ ողբերգական իրադարձությունից հետո թուրքական բոլոր կառավարությունները հրաժարվում են առաջ ընթանալ ցեղասպանության ճանաչման հարցում`կարծելով, թե դա ՙկարատավորի թուրքական պատմությունը՚ և կթուլացնի ազգին:

Իսլամական արժեքներին, արդի Թուրքիայում իսլամի վերածնմանը հետամուտ Արդարության և զարգացման կուսակցության ղեկավարի Ձեր կաբինետում /ինչպես և ամբողջ երկրում/ կախված է ինչպես իսլամական կրոնի նկատմամբ հարգանքից, այնպես էլ, գոնե արտաքուստ, վերջինիս նորմերն ու պատվիրաները պահպանելուց հեռու մարդու դիմանկարը: Գաղտնիք չէ, որ նա մահացել է 58 տարեկանում լյարդի ցիրոզից`պայմանավորված քրոնիկ ալկոհոլիզմով: Միթե՞ Դուք`որպես իսլամի հետևորդ, շարիաթի պատվիրաները պաշտող, կարող եք անտարբեր լինել դրա հանդեպ: Իհարկե, հանրապետական ժամանակաշրջանում մի քանի սերունդ է մեծացել, որոնք սովորն են ոչ միայն խոնարհվել Մուսթաֆա Քեմալի առջև, այլ նաև աստվածացնել նրան: Մահմեդականներին պարտադրվել է այն, ինչ արգելված է իսլամում: Հիշեք Սուրբ Ղուրանի ՙՀուդ՚ սուրան, որն ասում է. ՙՈ’վ մարգարե, ճիշտ ճանապարհ ցույց տուր մարդկանց`ղեկավարվելով Ղուրանով, և ասա նրանց. ՙՄի’ երկրպագեք ոչ ոքի, Ալլահից բացի՚ (1.2): Աթաթյուրքի ողջ գործունեությունն ուղղված էր մահմեդական մշակութային ժառանգության մերժմանը: Նրա կարգադրությամբ թուրքերը հրաժարվել են սեփական մահմեդա-արաբական անուններից, սնանկացել, բայց գլխավորը`հավատի վերացումն է: Բայց մարդը չի կարող ապրել առանց հավատի: Միթե՞ այդ պատճառով չեն տապալում աստվածներին`առաջարկելով իրենց նրանց փոխարեն: Թեև, սա նմանօրինակ առաջին դեպքը չէ մարդկության պատմության մեջ...

Մտածել սեփական պատմության մասին, վերաիմաստավորել սխալները և անցյալի հանցագործություները ստիպված է եղել գրեթե յուրքանչյուր ժողովուրդ: Դրա համար պահանջվում է թե մտածելու ունակություն, թե’ ոչ պակաս ազգային արիություն, ինչի կարողացել են հասնել ոչ բոլոր ժողովուրդները: Ո’չ, պրն. վարչապետ, ցեղասպանության ճանաչումը չի արատավորի Ձեր երկրի պատմությունը: Չէ որ ներողություն խնդրեց Գերմանիայի կառավարությունը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին նացիստների հանցագործությունների համար: Նման սպանությունների համար ներողություն հայցելու խիզախություն գտան իրենց մեջ Հոլանդիան,Սալվադորը և այլ երկրներ: Ինչու՞ Թուրքիան չի համարձակվում ազգային արիության նման գործողություն կատարել: Չէ որ դա միայն առաջ կբերի աշխարհի ժողովուրդների հարգանքը, և որպես արդյունք`կբարձրացնի վերջինիս դերը ժամանակակից աշխարհումն: Տարբեր մշակույթների ու կրոնների մարդիկ պետք է համագործակցեն`հանուն  բարի նպատակների: Իսլամը մահմեդականներին կոչ է անում համագործակցել բոլորի հետ`հանուն բարության և չարիքին դիմակայության. ՙՕգնեցեք միմյանց բարության ու բարեպաշտության, բայց ոչ չարության ու թշնամության մեջ՚ /Ղուրան, 5:2/:

Ուղղարկել ընկերոջը

Ու՞մ (e-mail)


Ձեր անունը


Հաղորդագրություն


Մեկնաբանություններ

Նայել մեկնաբանությունները (0)
  • ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
  • ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Դարձիր առաջին մեկնաբանը

* Ցույց է տալիս, պարտադիր դաշտերը