Լրահոս

ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը մտադիր է 2013 ֆիսկալ տարում 2 միլիոնից մինչև 5 միլիոն դոլար ավելացնել օգնությունը ԼՂՀ-ին

ՀՀ դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի և եվրոյի նկատմամբ

Եվրահանձնաժողով. Հայաստանի խորհրդարանական ընտրությունները միջազգային ստանդարտներին չեն համապատասխանել

Բունդեսթագի պատգամավոր. Անհրաժեշտ է պահպանել ժողովուրդների ինքնորոշման իրավունքը

Սեքսոպաթոլոգ. Հայաստանում համասեռամոլները չեն շատացել, մեծացել է հասարակական ուշադրությունը

Դավիթաշեն գյուղի ու հարակից տների բնակիչներն արդեն մեկ շաբաթ է ջուր չունեն

Արամ Կարապետյան. Հայաստանում հասունանում է ժողովրդական խռովություն

Ա.Պողոսյան. Հայաստանի մայրաքաղաքում ջրի որակը չի բարձրանում, իսկ գինը շարունակում է աճել

Ղարաբաղը տարեցտարի ավելի շատ զբոսաշրջիկներ է ներգրավում

Հայկական խոհանոցը` տուրիստական ապրանք

ՙԹանգարանային գիշեր՚ ակցիային միացել են 30-ից ավելի թանգարաններ

ՙԱմերիա՚ հայկական խորհրդատվական ընկերությունը ձեռնամուխ է եղել ՙԴատական համակարգի մոնիթորիգ՚ ծրագրի իրականացմանը:

Արիֆ Յունուսով:Ադրբեջանում քչեր են հավատում Արևմուտքի աջակցությանը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում

ԲՀԿ անդամը կնշանակվի դեսպան ԱՊՀ երկրներից մեկում

Ադրբեջանը ԵԱՀԿ առաքելությանը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր

Փլուզվել է Գարգառ գյուղի տարածքում գտնվող և Մ-3 միջպետական ավտոճանապարհը միացնող կամրջի հենասյուներին հարակից պատվարը

Դմիտրի Մեդվեդև. ՙՀայաստանը և Ռուսաստանը մնում են լավ բարեկամներ ու դաշնակիցներ՚

Ազգային պատկերասրահը և ՙԹանգարանային գժշերը՚

Հայաստանի ֆինանսական օրենսդրությունը լավագույններից է տարածաշրջանում, գտնում է ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցիչը

ՙՇենգավիթ-Զվարթնոց՚ երկաթուղին կառուցվի 2-3 տարում և կարժենա 2.7 մլն.դոլար

Ռեգիոնալ

Ուկրաինան մտադիր է իր ստորերկրյա գազապահեստարանները տրամադրել Թուրքիային և եվրոպական ընկերություններին

Իրանը ոչ մի խնդիր չունի համաշխարհային շուկայում նավթի իրացման առնչությամբ

Ադրբեջանը Թուրքիային է պաշտպանում ՙԵվրո-2020՚ համար պայքարում

Ադրբեջանը 1,1 մլն տոննայով կրճատել է նավթի արդյունահանումը

ՀՀ դեսպանը Վրաստանի ԱԳ նախարարի առաջին տեղակալի հետ քննարկել է Թբիլիսիի Ս.Նշան եկեղեցու վերականգնման հարցերը

Վրաստանի նավթի և գազի կորպորացիայի բաժնետոմսերի նկատմամբ պահանջարկը Լոնդոնի ֆոնդային բորսայում գերազանցել է հայտը

Իշխանուհու Աննայի հայկական արմատների մասին ուկրաինական պատմաբան Նադեժդա Նիկիտենկոյի գրքում

Ամերիկյան երգչուհին հրաժարվել է մեկնել է Բաքու` մասնակցելու ՙԵվրատեսիլ՚ շոուին

Պետդեպարտամենտ. ԱՄՆ առայժմ պատրաստ չէ ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցությանը

Մարտին Թուրքիան ավելացրել է իրանական նավթի ներմուծումը

Վրաստանի մահմեդականների առաջնորդը չի հանդուրժի Ազիզիեի համեմատությունը Հոլոքոստի հետ

Ադրբեջանում տեղի ունեցած երկրաշարժը չի անդրադարձել Հարավկովկասյան գազամուղի վրա

Արտակարգ պատահար է տեղի ունեցել ՙԵվրատեսիլ-2012՚-ի համերգասրահում

Վրաստանն առանց Աբխազիայի և Հարավային Օսիայի ՆԱՏՕ-ին չի անդամակցի

Հարցազրույցներ

Արիֆ Յունուսով:Ադրբեջանում քչեր են հավատում Արևմուտքի աջակցությանը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում

Ժողովուրդն արդեն գնահատել ընդդիմությանը 5 հազար դրամ`վաճառելով նրան իշխանություններին

Links-ի տնօրեն. Հայտնվելով խորհրդարանում` Հայ ազգային կոնգրեսն ստիպված է կլինի փոխել իր ռազմավարությունը

Կարեն Բաղդասարյան. Դեպի ֆինանսները մուտք չունենալով ձեռնարկատերերը չեն կարող զարգանալ և ընդլայնվել

Սերգեյ Ռյախովսկի. Քրիստոնեական եկեղեցիների միջև պառակտումը ծայրահեղ հակացուցված է Հայաստանին, որը գտնվում է բարդ տարածաշրջանում

Վադիմ Մուխանով:Հայաստանում և Ադրբեջանում ներքին օգտագործման համար ղարաբաղյան թեման անպայման շահող է

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին Ադրբեջանի անդամակցությունը զսպում է ՙտարածքային ամբողջականության՚ Ալիևի ձգտումը

Հայաստանում Ուկրաինայի մշակույթի օրերը համագործակցության հեռանկարների ընդլայնման հաստատուն հիմք հանդիսացան

Չնայած այն հանգամանքին, որ ՙՔեռի Սեմը՚ մեր բարեկամն ու դաշնակիցն է, նրա միջամտությունը Հայաստանի ներքին գործերին անթույլատրելի է

ԵՄ-ին Հայաստանի մոտալուտ անդամակցման մասին խոսակցությունները կտրված են իրականությունից

Արմեն Մարտիրոսյան. Հայաստանի եվրաինտեգրումը ՙԺառանգության՚ հիմնական արտաքին քաղաքական ուղղությունն է

Իրանի նկատմամբ պատժամիջոցները և Հայաստանի էներգետիկ շահը

  • Վահե Դավթյան

  • Չորեքշաբթի, 22 փետրվարի, 11:58


Նկատի ունենալով ԵՄ կողմից Իրանի նկատմամբ պատժամիջոցների ուժի մեջ մտնելը`ավելի ակտուալ է դառնում հայ-իրանական համագործակցության վրա այդ պատժամիջոցների ներգործության հարցը: Խորամուխ չլինելով ինչպես երկու պետությունների միջև տնտեսական կապերի վերլուծության, այնպես էլ դրանց քաղաքական հիմքերի նկարագրության մեջ`անդրադառնանք ամենակարևոր հարցին, որը, կարծում ենք, համակարգաստեղծ նշանակություն ունի հայ-իրանական երկխոսության մեջ: Խոսքն, իհարկե, վերջիններիս կողմից իրականացվող էներգետիկ նախագծերի մասին է:

Ակնհայտ է, որ հայ-իրանական էներգետիկ համագործակցության ամենավառ դրսևորումներից մեկը Իրան-Հայաստան գազատարն է, որն աշխարհաքաղաքական կարևոր նշանակություն ունի ինչպես լոկալ, այնպես էլ տարածաշրջանային մակարդակով: Նախագիծը հաջողությամբ գործարկվեց, և, չնայած գազատարի  գործունեության և երրորդ երկրներ դրա հետագա ելքի շուրջ տարաբնույթ վիճահարույց կարծիքներին` ակնհայտ է մեկ բան. գազատարն ապահովեց հանրապետության էներգետիկ անվտանգության ապահովման այլընտրանքային ճանապարհը, զգալիորեն դիվերսիֆիկացրեց վերջինիս էներգահամակարգը:

Իրան-Հայաստան գազատարն այսօր Իրանի և Հայաստանի կողմից իրականացվող միակ նախագիծը չէ: Առավել կարևորների թվում հարկ է նշել հայ-իրանական սահմանին նավթավերամշակման գործարանի կառուցումը, ինչպես նաև սահմանամերձ Արաքս գետի վրա հիդրոէլեկտրակայանների կառուցումը և Թավրիզ-Մեղրի նավթատարի անցկացումը:

Խոսելով հայ-իրանական համագործակցության վրա ԵՄ տնտեսական պատժամիջոցների ազդեցության, և մասնավորապես, այն հայտարարությունների մասին, թե հիշյալ իրադարձությունները կշրջանցեն Հայաստանը, նշենք. փակ վերարտադրության համակարգը, այսինքն`ավտարկիան, անհնար է արդի աշխարհում`անկախ համաշխարհային քաղաքական և տնտեսական գործընթացներին երկրի ինտեգրման աստիճանից: Իհարկե, տվյալ դեպքում մենք շատ կցանկանայինք դա: Սակայն ցանկությունների և հնարավորությունների վերաբերյալ թևավոր խոսքն ավելի քան երբևէ այժմեական է: Այսպիսով, ինչպե՞ս, ամենայն հավանականությամբ, կզարգանան մեր իսլամական հարևանի շուրջ իրադարձությունները, և ինչո՞վ է դա հղի Հայաստանի համար: 

Իրանն արդեն այսօր հայտարարում է Պարսից ծոցը Օմանի ծոցին կապող Հորմուզի նեղուցի հնարավոր փակման մասին, ինչն, անշուշտ, կարող է լուրջ հարված հասցնել համաշխարհային նավթային շուկային: Նավթի գինը, որոշ կանխատեսումների համաձայն, կբարձրանա մինչև մեկ բարելի դիմաց $200, ինչն անմիջականորեն կանդրադառնա ինչպես մի շարք եվրոպական երկրների, այնպես էլ ԱՄՆ-ի տնտեսության վրա: Հետևաբար, էլ ավելի կմեծանա ԱՄՆ-ի կողմից Իրանին ռազմական հարված հասցնելու հավանականությունը: Քանի որ որևէ երկիր չի կարող  ռազմական պայմաններում ֆինանսական խոշոր ներդրումներ պահանջող մասշտաբային նախագծեր իրականացնել, Իրանը ևս ստիպված կլինի որոշ ժամանակով մոռանալ իր էներգետիկ և տրանսպորտային շուկաների ընդլայնման մասին: Կարծիք կա, թե Իրանի ֆինանսական ներուժը լիովին բավարար է` նոր նախագծերի շրջանակներում լիարժեք համագործակցությունը շարունակելու նպատակով: Սակայն, հարկ է նշել, որ նույնիսկ Իրանի կողմից համագործակցությունը շարունակելու պատրաստակամության և քաղաքական կամքի առկայության դեպքում Իսլամական Հանրապետությունը հազիվ թե ցանկանա միանձնյա ֆինանսավորել միջպետական նախագծերը /նավթամուղ,  երկաթուղի և այլն/: Այդպիսով, Հայաստանը ստիպված կլինի դիմել արտասահմանյան վարկերի`ավելացնելով իր արտաքին պարտքը: Բայց արդյո՞ք  երկիրը պատրաստ է նման ռիսկի…

Միաժամանակ արդեն մեծանում է Արևմուտքին աջակցող ԱՊԼ մի շարք երկրների կողմից ճնշումը, հատկապես`Կատարի և Սաուդյան Արաբիայի կողմից: Վերջիններս արդեն հայտարարում են նավթի արդյունահանման`օրական 3-5 մլն բարելով հնարավոր ավելացման մասին`համարձակորեն հայտարարելով  արևմտյան երկրներ սև ոսկու երաշխավորված մատակարարումների մասին: Ավելին, Սաուդյան Արաբիայի իշխանություններն ակտիվ երկխոսություն են վարում չինացի գործընկերների հետ իրանական նավթից Ժողովրդական Հանրապետության հրաժարվելու շուրջ: Եվ այդ բանակցությունների առաջին պտուղներն արդեն կան. Չինաստանում իրանական նավթի երկու խոշորագույն գնորդներից մեկը` Unipec ընկերությունը, օրերս հայտարարել է 2012 թվականին իրանական նավթի գնման կրճատման մասին: Ակնհայտ է, որ նույնիսկ որոշակի ծավալների պահպանման դեպքում պրագմատիկ Չինաստանը, այնուամենայնիվ, կփորձի օգտվել ստեղծված իրավիճակից`ստիպելով Իրանին նվազեցնել նավթի գինը: Եվ թեև Իրանը մտնում է աշխարհի ամենանավթաբեր և գազաբեր երկրների եռյակի մեջ, իսկ մարդկության կողմից էներգապաշարների սպառումը տարեկան ավելանում է 2%-ով, այնուամենայնիվ,  հավանականություն կա, որ երկիրը ժամանակավորապես կհայտնվի էներգետիկ մեծ խաղից դուրս: Անշուշտ, Հայաստանը կշարունակի իրանական գազ գնել /իհարկե, ոչ մեծ քանակով, ինչպես այսօր/, սակայն միջկառավարական հանձնաժողովների կողմից արձանագրված մի շարք նախագծեր, ակնհայտորեն, թղթի վրա կմնան, առնվազն`առաջիկա տարիներին:

Ուղղարկել ընկերոջը

Ու՞մ (e-mail)


Ձեր անունը


Հաղորդագրություն


Մեկնաբանություններ

Նայել մեկնաբանությունները (0)
  • ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
  • ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Դարձիր առաջին մեկնաբանը

* Ցույց է տալիս, պարտադիր դաշտերը
Օրվա նկարը
Byurakan